Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:15
10.11.22
101

ԱՄՆ-ի զինված ուժերը չեն բացառել բանակցությունների հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Img default alt hy

ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել Է, որ հնարավորություն Է տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, և կողմերին կոչ Է արել օգտվելու դրանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է նոյեմբերի 9-ին՝ հանդես գալով Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը:

Միլլին մեկնաբանել Է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այդ քայլին Է դիմել, որպեսզի «պահպանի իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար», թեև գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը:

«Բայց կա նաև հնարավորություն, հնարավորությունների պատուհան բանակցությունների համար»,- ասել Է Միլլին:

Նրա խոսքը մեջբերում Է Associated Press գործակալությունը: Միլլին նշել Է, որ բանակցությունների համար Ուկրաինան և Ռուսաստանը պետք Է «փոխադարձաբար ընդունեն», որ հակամարտությունում ռազմական միջոցներով հաղթանակ, ամենայն հավանականությամբ, չի լինի, «ուստիև անհրաժեշտ Է դիմել մյուս միջոցներին»: Որպես օրինակ նա բերել Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հետ կապված իրադրությունը:

«Երբ կա բանացություններ վարելու հնարավորություն, երբ կարելի Է հասնել խաղաղության, օգտվեք դրանից: Օգտվեք պահից»,- նշել Է Միլլին, որի ելույթից մի հատված տալիս Է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյաներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաև ընդգծել Է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիևին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: