Լրահոս
2022-11-10
-
Ադրբեջանցիները վառելափայտ են բերել Ջերմուկ ու նոր ճանապարհ են կառուցում. Թաթոյանը փաստեր է հավաքելՍեպտեմբերյան եռօրյա մարտերի ժամանակ Ջերմուկից օկուպացված տարածքներում թշնամին արդեն մոտ 12 մետր լայնությամբ ճանապարհներ է կառուցում: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա միջազգային փաստաբանների հետ եղել է Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, տեսել, որ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացված մասերում ակտիվորեն ամրաշինական աշխատանքներ է կատարում, բունկերներ կառուցում։Ավելին22:0010.11.22 -
ՔաղաքականՍոչիում «դուխ են տվել» Փաշինյանին. ՀՀ վարչապետը փորձում է «խմբագրել» իր նախկին հայտարարություններըՀայտարարելով, թե Ադրբեջանը նախապատրաստում է արցախահայության նոր ցեղասպանություն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է խմբագրել Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին նախկինում արած հայտարարությունները: Փորձագետն արձանագրում է՝ ուշացած են Փաշինյանի կոշտ պատասխանները Ալիևին: Նրա բոլոր հայտարարությունները արդեն հիմք են դառնում բանակցային սեղանի շուրջ հայկական կողմին ճնշելու համար:Ավելին21:5010.11.22 -
ՏնտեսականԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 3-9-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, 4-ին, 7-9-ը և Արաբկիրում՝ նոյեմբերի 3-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում նոյեմբերի 5-ին»։Ավելին21:4010.11.22 -
Քաղաքական«Ցեղասպան, ուխտադրուժ» Ադրբեջանին Փաշինյանը «լրացուցիչ առաջարկ» ունիՊաշտպանության նախարարության հրապարակած ժամից ենթադրում ենք, որ զինծառայողն արդեն վիրավորվել էր, երբ կառավարության նիստում Ադրբեջանի նախագահի՝ երկու օր առաջ արած սպառնալից հայտարարություններին էր արձագանքում Հայաստանի վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տխրահռչակ էր Ալիևի՝ Շուշիի ելույթը, որում նա հայկական կողմին էր մեղադրել պարտավորությունները չկատարելու, Զանգեզուրի միջանցքն իրենց չտալու համար և հոխորտացել, թե ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած նոր բարձունքներից երևում են Ջերմուկը, Կապանը, Գորիսը:Ավելին21:3010.11.22 -
ՏարածաշրջանՌուսների ներհոսքը մեծացրել է Վրաստանի ու Հայաստանի ՀՆԱ-նS&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի սկզբի կանխատեսումը։ Aliq.ge-ի հաղորդմամբ, S&P Global Ratings-ի վերլուծաբանները պատճառների թվում նշել են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, ինչը նպաստել է այդ երկրների վճարային հաշվեկշռին, իսկ ներքին պահանջարկի աճը պայմանավորված է Ռուսաստանից մարդկանց զանգվածային հոսքով։ «Փետրվարի վերջից Վրաստանի և Հայաստանի արժույթները անշեղորեն ամրապնդվել են, մինչդեռ այլ զարգացող շուկաների արժույթների մեծ մասն արժեզրկվել է համաշխարհային ֆինանսական խստացման և հումքային ապրանքների գների աճի պատճառով»,- ասված է զեկույցում: S&P Global Ratings-ի տվյալներով՝ մարտի սկզբից վրացական լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 20 տոկսով, իսկ հայկական դրամը՝ 30 տոկոսով՝ այդ արժույթները դարձնելով զարգացող երկրների փոխարժեքի սեգմենտի առաջատարը։ S&P Global Ratings-ի վերլուծաբանների տվյալներով՝ փետրվարից մինչև ապրիլի կեսերը Ռուսաստանը լքել է 150-300 հազար մարդ։Ավելին21:2010.11.22 -
ԱշխարհԻնդոնեզիան ցանկանում Է ընդլայնել ծովային համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի շրջանակներումԻնդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Կամբոջայում Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի հարթակներում հայտարարել Է, որ Ջակարտան առաջարկում Է ստեղծել «ԱՍԵԱՆ-ի ծովային զննություն» (ASEAN Maritime Outlook)՝ կազմակերպության շրջանակներում ծովային համագործակցության ընդլայնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել Է Antara գործակալությունը: «Ծովային համագործակցությունը պետք Է դառնա այն ապագան, որը մեզ միավորում Է, այլ ոչ թե բաժանում միմյանցից»,- մեջբերում Է գործակալությունը նախարարի խոսքը: Մարսուդին ընդգծել Է, որ այդ փոխգործակցության կարեւորությունն Է եղել «ԱԵՍԵԱ-ի ծովային զննություն» ստեղծելու պատճառը: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ եւ 41-րդ գագաթնաժողովների մասնակիցները, որոնք նոյեմբերի 10-ին բացվել են Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ վարչապետ Հուն Սենի նախագահությամբ, կքննարկեն տարածաշրջանի կայուն զարգացման, անվտանգության հարցերը: Կամբոջան 2022 թվականի սկզբից զբաղեցնում Է ԱՍԵԱՆ-ի նախագահի պաշտոնը, որը շրջափոխման սկզբունքով նրան Է անցել Բրունեյից, եւ որը նա այնուհետեւ կփոխանցի Ինդոնեզիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին21:1010.11.22 -
ԻրավականՎերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները 2022թ․ նոյեմբերի 9-ին մշտադիտարկումներ են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ 22 տրանսպորտային միջոցների վարորդներ փոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան լիցենզիայի։ Մշտադիտարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող կայանատեղիում և մուտքի շրջակայքում առանց «Տաքսի» տարբերանշանի փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները։ Վերջիններս ուղևորներ են ներգրավում վայրէջք կատարած ինքնաթիռների ուղևորների ժամանման սրահներում և նրանց առաջարկում իրենց կողմից չլիցենզավորված ուղևորափոխադրման ծառայությունները։ Տեսչական մարմնի մասնագետները տրանսպորտային միջոցների վարորդներին պարզաբանումներ, պարտադիր կատարման ցուցումներ են տվել տաքսամոտորային ուղևորափոխադրումները կարգավորող իրավական ակտերի (ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի, օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումների առանձնահատկությունների մասին կառավարության որոշումներ) վերաբերյալ։ Ուղևորափոխադրում իրականացնողները նախազգուշացվել են, որ պարտադիր ցուցումները չկատարելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։ Վարորդները պարտավորվել են իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրության համաձայն։ Վերահսկողության շրջանակում ուսումնասիրվել է նաև 201 համարի երթուղով Երևանից «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների աշխատանքը․ արդյունքում տվյալ երթուղին սպասարկող ընկերության մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։Ավելին21:0010.11.22 -
ՏարածաշրջանԽերսոնից զորքերի հետքաշումը Ռուսաստանի կողմից դրական քայլ է․ էրդողանԹյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ «Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը կմասնակցի, թե ոչ: Եթե մասնակցի ապա այնտեղ հնարավորություն կլինի դեմ առ դեմ հանդիպելու (Պուտինի հետ-խմբ.): Հակառակ դեպքում կշարունակենք դիվանագիտական շփումները հեռախոսազրույցների միջոցով: Ցանկանում եմ, որ մեր՝ որպես միջնորդի դերը հաջողությամբ իրականացնենք», – ավելացրել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ռուսական զորքերը առաջիկայում պետք է նահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպր գետի ձախ ափին։Ավելին20:5010.11.22 -
ՔաղաքականՈ՞նց կարող է որևէ հայ կողմ լինի մեր բանակի կազմաքանդմանը. Դավիթ Գալստյան. News.amNEWS.am-ը գրում է․ Դա Նիկոլի հերթական դավաճանական քայլն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի առաջարկով ինքը Սոչիում Ալիեւին առաջարկել է, որ Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծվի, որի դեպքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ: «Նիկոլ Փաշինյանը հենց նրա համար է եկել իշխանության, որ Արցախը հանձննի, բանակը կազմաքանդի եւ Հայաստանը թողնի անպաշտպան: Դա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է, որը կյանքի է կոչվում: Դա սկսվել է կյանքի կոչվել 2018-ից, ոչ թե Սոչիից»,-ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ են Արցախի իշխանությունները համաձայնում ապառազմականացված գոտի ստեղծելուն, Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Արցախի իշխանություններից պետք է հարցնել, մենք Արցախի իշխանությունների վարած քաղաքականության հետ համաձայն չենք: Հիշում եք Արայիկ Հարությունյանի հայտնի թեզը, որ առանց ստորակետի համաձայն է, դե հիմա թող ինքը փորձի մեկնաբանել Նիկոլի այդ քայլերը: Թե ԱԺ-ում, թե մեր հրապարակային խոսքում մենք պայքարելու ենք Նիկոլ Փաշինյանի եւ նմանատիպ երեւույթների դեմ: Մեր պայքարը շարունակական է, թույլ չենք տալու ոչ բանակի կազմաքանդում, ոչ էլ նման պրոյեկտների կյանքի կոչումը: Մենք մեր բոլոր կարողություններով դրա դեմ պայքարելու ենք, որը տեսանելի է լինելու բոլորին»: Նա ընդգծեց, որ իրենք թույլ չեն տալու ապառազմականացված գոտի ստեղծել. «Ո՞նց կարող է որեւէ հայ կողմ լինի մեր բանակի կազմաքանդմանը: Մեր անվտանգության միակ երաշխավորը մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը հանդիսանում էր մեր պաշտպանության բանակը: Դրանից հետո նաեւ ռուս խաղաղպահները: Եթե մենք հրաժարվենք այդ գործոններից որեւէ մեկից, մենք կթուլացնենք մեր անվտանգային համակարգը: Իսկ երկրի ղեկավարը մտածում է իր երկրի մասին, չպետք է գնա այդ քայլին»: Դավիթ Գալստյանը նաեւ հավելեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ Արցախի անունից՝ նման առաջարկ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին. «Ոչ մի նման քննարկում չի եղել: Նման տեղեկություն, խոսակցություն չի եղել: Ճիշտ կլինի, որ Արայիկ Հարությունյանը բացահայտի՝ նման առաջարկ Նիկոլ Փաշինյանին ուղղված եղե՞լ է, թե ոչ: Եթե եղել է, պետք է հասարակությանը բացատրել, թե ինչու են նման անհեթեթ առաջարկ արել»:Ավելին20:4010.11.22 -
ՄիջազգայինԷստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն կիբեռվարժանքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ այս տարվա նոյեմբերին Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն Cyber Coalition կիբեռվարժանքները՝ ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն երկրների եւ դաշինքի գործընկերների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ՆԱՏՕ-ն նաեւ կանոնավոր վարժանքներ կանցկացնի, ներառյալ Cyber Coalition օդային վարժանքներն Էստոնիայում, որոնք տեղի կունենան այս ամսին ավելի ուշ: Դրանք խոշորագույն նմանօրինակ վարժանքներն են ամբողջ աշխարհում: ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն անդամներ եւ գործընկերներ կվարժվեն կիբեռգրոհների տարբեր տեսակներին հակազդելու գործում»,-հաղորդել Է նա: Cyber Coalition կիբեռվարժանքները ՆԱՏՕ-ի ամենամյա վարժանքներն են կիբեռտարածությունում սպառնալիքներին դիմակայելու գործում փոխգործակցության խնդիրների մշակման ուղղությամբ: Դրանք Էստոնիայում անցկացվում են 2008 թվականից: Այս տարվա հունիսի վերջին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել դաշինքի դիրքերը կիբեռտարածությունում եւ ձեռնամուխ են եղել այդ բնագավառում միջազգային իրավունքի նորմերի կիրառմանը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն կիբեռոլորտը հանգուցային Է համարել հավաքական անվտանգության համար՝ օդային, ցամաքային, ծովային եւ տիեզերական բաղադրիչների հետ միասին, եւ հնարավոր Է համարել Կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման հնարավորությունը դաշինքի անվտանգությանն սպառնացող կիբեռգրոհների դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին20:3010.11.22 -
ԱշխարհՎրաստանում կհատուցեն ինսուլտից և գլխուղեղի վնասվածքներից հետո քաղաքացիների վերականգնման ծախսերըԻնսուլտ եւ գլխուղեղի ու ողնուղեղի վնասվածքներ տարած հիվանդները կկարողանան պետության հաշվին լիակատար վերականգնում անցնել ընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին: Փոփոխությունները մտնում են «Ընդհանուր առողջապահության անցնելու առանձին միջոցառումների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ: Ինչպես նշել են կառավարությունում, նորույթը կօգնի հիվանդներին՝ ժամանակին վերադարձնել ֆունկցիոնալ ունակությունները եւ խուսափել լուրջ բարդություններից ու ֆիզիկական սահմանափակումներից: Ծրագիրը ներառում Է վերականգնման լրիվ կուրսը: Ընդհանուր առողջապահության ծրագրի այս կոմպոնենտի ամենամսյա բյուջեն կազմում Է 919 հազար 250 լարի (337,3 հազար դոլար), իսկ տարեկան բյուջեն հասնում Է 11 միլիոն լարիի (4 միլիոն դոլար): Ինչպես ճեպազրույցում նշել Է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, Վրաստանում մեկ ամսում նման դեպքերի թիվը հասնում Է շուրջ վեց հազարի: «Նաեւ կարեւոր Է նշել, որ մենք աշխատում ենք ինսուլտից հետագա վերականգնման վրա: Ինսուլտի դեպքում առավելագույնս արագ արձագանքում Է շտապ օգնության բրիգադը եւ ըստ ցուցմունքների հիվանդին տեղափոխում Է կլինիկա, որտեղ նրան ցուցաբերում են օպերատիվ օգնություն»,-ասել Է Ազարաշվիլին: Հարկավոր Է նշել, որ 2023 թվականից Վրաստանի առողջապահության նախարարության բյուջեն ավելանալու Է 770 միլիոն լարիով (282,6 միլիոն դոլար): Դա գերատեսչությանը թույլ կտա ավելացնել ինչպես ընդհանուր առողջապահության ծրագրի, այնպես Էլ մյուս նպատակային ծրագրերի ֆինանսավորումը, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին20:2010.11.22 -
ՔաղաքականՄենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու․ Վահե ՀովհաննիսյանՀայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Թշնամին անընդհատ սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։ Ժողովուրդը չի վիրավորվում, և որպես ազգ՝ համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։ Իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ է որոշում ամեն ինչ, և անելու է այն, ինչը միայն ինքը հարմար կգտնի։ Որևէ զսպող մեխանիզմ չկա։ Ինքն իրեն տվել է պատմական էքսպերիմենտների իրավունք։ Պետական ողջ համակարգը վերածվել է ՄԵԿ հոգու սպասարկման համակարգի։ Ընդդիմության ներկա ձևաչափերն ակնհայտորեն սպառված են և չեն կարողանում ապահովել հանրային անհրաժեշտ կոնսոլիդացիա, բայց միաժամանակ կա մեծ դիմադրություն՝ վերափոխվելու։ Այս և այլ հարցերի շուրջ սկսում եմ մի հոդվածաշար, որը փորձ է՝ խթանելու բաց խոսակցություն»:Ավելին20:1010.11.22 -
ԻրավականԱրտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերելՆախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների մասնակցությամբ նոյեմբերի 2-ին խուզարկություն կատարվեց Արարատի մարզի 61-ամյա մի բնակչի տանը և օժանդակ շինություններում: Ննջարանի պահարանում ապակյա տարաների մեջ հայտնաբերվեց վեց փաթեթ` ընդհանուր մոտ 29 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը թմրանյութ է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0010.11.22 -
ՔաղաքականՔաղաքականությունը շատ ապուշ բան է. Մովսես Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին․ «Փաստինֆո»«Փաստինֆո»-ն գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամաակ հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա. «Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Սոչիում առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություն է վերցրեց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից. - Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությանը նիստի ժամանակ հայտարարել է թե Արցախում Հայաստանի բանակ չկա, ավելին՝, ասել է, թե Արցախի հայությունը բանակ ունի միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյո՞ք այս հայտարարությամբ նա հերթական անգամ չի հարվածում բանակին և անվտանգությանը. -Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում, քաղաքականությունը շատ ապուշ բան է: -Իսկ դուք այս պահին Արցախում ցեղասպանության վտանգ տեսնու՞մ եք. -Եթե հասարակությունը, բանակը չդիմադրեն, միջազգային կազմակերպությունները աչք փակեն, անպայման լինելու է: -Այսինքն միակ երաշխիքը պաշտպանության բանա՞կն է -Բոլոր ժամանակներում բանակն է պաշտպանել ժողովրդին ցեղասպանությունից: - Պարո՛ն Հակոբյան, Արցախում նաև ռուս խաղաղապահներ կան տեղակայված. - Հիմնական երաշխավորը մեր բանակն է:Ավելին19:5010.11.22 -
Հասարակական«Խաչակիրների» ահազանգը. կամավորական դիրքապահների աշխատավարձը կրճատում ենՊայմանագրային զինծառայողների աշխատավարձերը ատեստավորման պայմանով կրկնապատկելու մասին պաշտպանության նախարարի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց «Հայլուրը» ահազանգ է ստացել, որ համատարած կրճատվում են պայմանագրայինների աշխատավարձերը: «Խաչակիրներ» կամավորական միության նախագահը մեր թղթակցին պատմել է, որ կրճատումներ են պաշտպանության նախարարությանն առընթեր կամավորական բոլոր միություններում: Դիրքապահներից շատերը ստիպված խզել են պայմանագրերը:Ավելին19:4010.11.22 -
ԱրցախԹշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց...Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներց»: Ինչ-որ մասն ասում է «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող... Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից...Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին: Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ...այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը... Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք»:Ավելին19:3010.11.22 -
ՔաղաքականՊարույր Հովհաննիսյանն ու Բոգդան Կլիխին անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներինՆոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։Ավելին19:2010.11.22 -
ԻրավականԻրավապահներն Ակնաշենում հայտնաբերել են 600 գրամից ավելի հաշիշՆախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Նրանք պարզել են, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում բնակվող 59-ամյա մի տղամարդ թմրամիջոց է իրացրել: Իրավապահները մեկնել են Ակնաշեն` դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու: Տղամարդու տանը հայտնաբերվել է 7 փաթեթ` ընդհանուր 604 գրամ քաշով շագանակագույն զանգվածներով: Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը հաշիշ է, ինքն է պատրաստել: Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1010.11.22 -
ԻրավականՔրեական վարույթ է նախաձեռնվել հակառակորդի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախնական տեղեկություններով՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի ձախ կեսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Վաչագանի Խաչատրյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:Ավելին19:0010.11.22