Լրահոս
Աշխարհ
16:15
10.11.22
120

Միլիոնից ավելի ուկրաինացի փախստականներ ցանկություն են հայտնել մնալ Լեհաստանում

Img default alt hy

1,1-ից մինչև 1,2 միլիոն ուկրաինացի փախստականներ մտադիր են երկար ժամանակով մնալ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար, փախստականների գործերով Լեհաստանի կառավարության լիազոր Պավել Շեֆերնակերը՝ հանդես գալով նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ 1 մլն 439 մարդ գրանցվել Է PESEL ռեեստրում (անհատական անձնական համար): Դա ամենաշատն Է ողջ Եվրամիությունում: Չկա մի պետություն, որտեղ այդքան շատ մարդ պլանավորի երկար ժամանակով մնալ»,-ասել Է Շեֆերնակերը:

«Մենք այժմ գնահատում ենք, որ շուրջ 1,1-ից մինչև 1,2 միլիոն մարդը մի խումբ Է, որը կցանկանա Լեհաստանում մնալ երկար ժամանակով»,-հավելել Է նա:

Փոխնախարարը նշել Է, որ նրանց ավելի քան 90 տոկոսը կանայք են՝ իրենց երեխաների հետ: Լեհաստանի սահմանային պահազորի վերջին տվյալների համաձայն, փետրվարի վերջից Լեհաստան Է ժամանել Ուկրաինայի 7,6 միլիոն բնակիչ, նրանցից 5,8 միլիոնը ետ Է վերադարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: