Լրահոս

2022-11-11
2022-11-10
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ և Չինաստանի նախագահները առաջիկայում կանցկացնեն առաջին հանդիպումը
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Washington Post-ը, նախագահները հանդիպելու են Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Երկրների ղեկավարները կքննարկեն Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կապերը պահպանելու և խորացնելու ջանքերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտնել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
    23:59
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Volvo բեռնատարը կողաշրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.7 կմ հատվածում Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված ու կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/10/1226302/
    23:54
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    17-ամյա աղջիկը Աքորի բնակավայրի մոտ ընկել է ձորը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում գտնվող ձորից քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հրշեջ-փրկարարները մոտ 7 մետր խորությունից պատգարակով ձորից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ՝ 17-ամյա Աստղիկ Օ․-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել աղջկան, ապա տեղափոխել «Ալավերդի» ԲԿ: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
    23:51
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուս պատգամավորն անհրաժեշտություն է համարում Վերին Լարսին փոխարինող ճանապարհների ապաշրջափակումը
    Որքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, միևնույն է, առաջնային է այլ ճանապարհների ապաշրջափակման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը: ՌԴ պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակի առթիվ: Պատգամավորներն այսօր հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքային նիստ են ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Ռուս պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գերատեսչությունում: Քննարկման հիմնական թեմաներից է եղել Հայաստանի ու Ռուսաստանի միջև միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի վերաբերյալ հարցերը: «Որքան էլ ՌԴ-ն գումար ներդնի, ջանքեր գործադրի Վերին Լարսի խնդիրների համար, միևնույն է, բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել: Այսպես ասեմ՝ ինչ հնարավոր է, արվում է ՌԴ-ի կողմից, որ հնարավորության սահմանում մեքենաների թողունակությունն ավելացվի, բայց գիտեք, որ նույնիսկ շաբաթներով հերթեր են լինում: Անհրաժեշտ է այլ ճանապարհների ապաշրջափակում, այդ մասին ևս քննարկում եղել է, ինչ խոսք՝ այստեղ այլ երկրների մասնակցությունը ևս հարկավոր է, առանց իրենց այդ խնդիրը չենք կարող լուծել»,-ասաց Տայսաևը:
    23:50
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 79, 81, 85, 87, 75, 83 շենքեր, Անդրանիկի փ. 158 շենք, Աբելյան փ. 51, 53 շենքեր, Անդրանիկի փ. 52, 54, 60 շենքեր, Րաֆֆու փ. 37, 39, 41, 43 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք, Եր. Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենք, Հյուսիսային պող. 5 շենք, Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր փ. 11/3; 17փ. 25, 27; 29փ. 51 շենքեր, Արաբկիր 17 փողոցի առանձնատներ, Հր.Քոչարի փ. 44, 228, 288/1 շենքեր և 44/3 առանձնատուն, Ռիգայի նրբանցքի առանձնատներ, Ռիգայի փ. 9 առանձնատուն, Արղության փ. 10/6, 20/1 շենքեր և 12-34 առանձնատներ, Բաղրամյան պող. 75, 77 շենքեր և 77, 77/5 առանձնատներ, Երզնկյան փ. 2, 4 շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբ․ 6/2 առանձնատուն, Գյուլբենկյան փ. 34 շենք, Կոմիտասի պող. 12, 12/1, 14 շենքեր, Դեմիրճյան փ. 36, 62 շենքեր և 12-60 առանձնատներ, Պռոշյան 1-ին նրբ․ 27-74/3 առանձնատներ, Գարեգին Նժդեհի փ. 5, 7 շենքեր, Մանթաշյան փ. 5 շենք, Ներքին Շենգավիթ 11 փողոցի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11փ. 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10։00-14։00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10։00-16։00 Ռանչպար գյուղ մասնակի, 11։00-13։00 Ջրաշեն գյուղ մասնակի, 11։00-15։00 Բերքանուշ գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք` Մանուշյան փողոց, Վայոց Ձորի մարզի՝ 11։00-15։00 Շատին գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-15։30 Լեռնանիստ համայնքի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։50 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի Նոր թաղամաս, թիվ 9 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղաշեն, Կամարիս, Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Գեղարքունիքի մարզի՝ 11։00-14։00 Դրախտիկ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վաղաշեն և Ծակքար բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-13։00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, Նորատուս գյուղի «Քարհանք» տարածքի բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» գազալցակայան, «Նորատուսի ՃՇՇ» ասֆալտ-գործարան, «Ատոմաշեն» ընկերություն, «Վերադարձ» հյուրանոցա-ռեստորանային համալիր և Նորատուսի «Յուքոմ» ընկերության բջջային կայան, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Արծրունի եղբայրներ փողոց, Բոշնաղյան փողոց (Թորսոյի թաղ), Կաբելագործների փողոցի առանձնատներ, Հ.Աբրահամյան փողոցի բնակիչ-բաժանորդներ, Գավառի գազալցակայան, Հացառատ գյուղի կինոթատրոն և ջրմուղ, Հացառատ թաղամաս մասնակի, Լոռու մարզի՝ 12:00-13:00 Օձուն, Դանուշավան, Արդվին, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Աշոցք գյուղի 3-րդ փողոցի հարակից տարածք, 10:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի 23, 24, 25-րդ փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    23:40
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջո Բայդենն ու Սի Ծինփինը Բալիում բանակցություններ կվարեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կհանդիպեն նոյեմբերի 14-ին Ինդոնեզիայում, Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ «Նախագահ Բայդենը նոյեմբերի 14-ին Բալիում կհանդիպի Սի Ծինփինի հետ: Ղեկավարները կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցությունը պահպանելու և խորացնելու ջանքերը, պատասխանատու մրցակցությունը և միասին աշխատանքն այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերների համատեքստում, որոնք ազդում են միջազգային հանրության վրա»,- ասվում է Ժան Պիեռի տարածած ուղերձում։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ երկու ղեկավարները նաև կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։
    23:30
    10.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հայը չէր կարող կենդանու պես մարդ մորթել». վերջին մանրամասները՝ Պեմզաշենից
    Այսօր «Հայլուր»-ի թղթակիցները եղել են Պեմզաշենում: Նրանք լսել են բացառիկ վկայություններ համագյուղացիներից, որոնք իրավապահներից առաջ են տեսել սպանվածների մարմինները: Դաժանորեն սպանված ընտանիքի հայրը վերադարձել է Ռուսաստանից: Նրան անմիջապես տարել են հարցաքննության:
    23:23
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գրանոլա. օգտակար հատկություններ և առողջ նախաճաշ պատրաստելու գաղտնիքներ
    Ավանդական նախաճաշերի շարքում իր հատուկ տեղն ունի գրանոլան։ Այս ուտեստի բաղադրությունը բավականին պարզ է և հասանելի բոլորին։ Գրանոլան պարունակում է գրտնակված վարսակ, ընկույզ և մեղր, երբեմն՝ բրինձ, որոնք սովորաբար թխում են մինչև խրթխրթան վիճակի հասնելը: Այն բաղկացած է վարսակի ալյուրից, չորացրած մրգերից, տարբեր տեսակի ընկույզներից և մեղրից։ Գրանոլայի ներսում մեղրը կարամելի դեր է կատարում՝ միմյանց սոսնձելով բաղադրիչները։ Այն սննդարար է և առողջարար, քանի որ պարունակում է ոչ միայն համեղ մթերքներ, այլև հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Այս ուտեստը նման է շատերին ծանոթ մյուսլիին, սակայն թխվելու շնորհիվ այն ավելի հարուստ և հաճելի համ է ստանում։ Գրանոլայի հետ կարելի է օգտագործել ՝ օշարակներ, կաթնաշոռ, կաթ, կեֆիր, մածուն Կարելի է նաև հարստացնել ճաշատեսակի համը՝ ավելացնելով համեմունքներ, այդ թվում՝ վանիլին, դարչին, մշկընկույզ, մեխակ։ Արտադրանքի կալորիականությունը կազմում է մոտ 450 կիլոկալորիա 100 գ-ում: Այն շատ հագեցնող է և կարող է ծառայել որպես հիմնական ուտեստ։ Չնայած գրանոլան պատկանում է նախաճաշի հացահատիկային ապրանքներին, սակայն այս մթերքից օգտվելու օգուտներն անգնահատելի են: Այն իրավամբ համարվում է առողջարար մթերք, քանի որ գրանոլան պարունակում է բջջանյութ և դիետիկ մանրաթել, որոնք լավացնում են մարսողությունը և հեշտացնում նյութափոխանակությունը։ Մրգերում, ընկույզում և վարսակի ալյուրում հայտնաբերված վիտամիններն ու հանքանյութերը նույնպես մեծ դեր են խաղում: Եթե ​​խոսենք գրանոլայի՝ որպես չոր նախաճաշի օգտակարության մասին, ապա արժե ընդգծել, որ այն պարունակում է նաև շատ առողջ ճարպեր և թթուներ, որոնք օգնում են նվազեցնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը մարմնում։ Հացահատիկները օմեգա-3 թթվի հիանալի աղբյուր են, որը բարելավում է ուղեղի աշխատանքը: Վիտամին E-ն առկա է հացահատիկային մշակաբույսերում, այն մեծացնում է բջիջների պաշտպանությունը ազատ ռադիկալներից, նորմալացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակը և նյարդային համակարգի աշխատանքը: Թիամինը անհրաժեշտ է ավելի արագ նյութափոխանակության համար, իսկ ֆոլաթթուն՝ հոգեկանի և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։ Գրանոլայի բաղադրիչները թույլ են տալիս հագեցնել մարմինը մարդուն անհրաժեշտ բոլոր հանքանյութերով, այդ թվում՝ մագնեզիումով, կալիումով, ֆոսֆորով, մանգանով և կալցիումով: Այս բոլոր ակտիվ հետքի տարրերը զգալի դեր են խաղում կմախքի, ոսկորների, մաշկի, ինչպես նաև առանձին օրգանների զարգացման և ձևավորման գործում: Գրանոլան հակացուցված է լեղապարկի հիվանդություններ ունեցողներին։ Պետք է նաև զգույշ լինել, եթե ալերգիա ունեք ընկույզների կամ ճաշատեսակի այլ բաղադրիչների, օրինակ՝ մեղրի նկատմամբ։ Խորհուրդ չի տրվում ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին, հատկապես հիվանդության սրացման ժամանակ։ Գաստրիտով, ստամոքսի խոցով կամ աղեստամոքսային այլ ծանր հիվանդություններով տառապողներին մթերքը նույնպես արգելվում է։ Խանութից գնված գրանոլայի համային և արհեստական ​​հավելումները կարող են վնասակար լինել օրգանիզմի համար, այնպես որ խորհուրդ է տրվում զգույշ լինել և կարդալ փաթեթավորման բաղադրիչները: Ավելի լավ է ոչ թե գործարանային գրանոլա ընտրել, այլ սիրելի նախաճաշը պատրաստել տանը։
    23:20
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եգիպտոսը կարող է պատիժ սահմանել մերկ լուսանկարների համար
    Եգիպտոսում կարող են պատիժ սահմանել մերկ լուսանկարների սիրահարների կամ բուրգերի և այլ տեսարժան վայրերի ֆոնին ֆոտոշարքի կանոնները խախտողների համար, հայտնում է ATOR-ը։ «Հաճախ զբոսաշրջիկները փորձում են բուրգերից կամ այլ պատմական առարկաներից կտորներ «կտրել» որպես հուշ, բարձրանալ դրանց վրա՝ լուսանկարվելու, թողնել իրենց «ինքնագրերը», էլ չեմ ասում աղբի մասին՝ պլաստիկ շշեր, փաթաթաններ»,- նշում է ասոցիացիան։ Նման դեպքերի թիվը զրոյի հասցնելու համար տեղական իշխանությունները առաջարկում են ավելացնել տուրիստական ​​ոստիկանության թիվը, ընդլայնել պատմական վայրերի շուրջ ցանկապատների տարածքը և ներդնել խախտումների համար խիստ տուգանքների համակարգ: Կան նաեւ «կրթական» տարբերակներ՝ հուշարձանների տարածքի համայնքային մաքրման աշխատանքներ։ Նշվում է, որ եգիպտացի պատգամավորները նախատեսում են նոր կանոնների փաթեթ դիտարկել մինչև այս տարվա վերջ։ Տեղական իշխանությունները և լրատվամիջոցները կրկին բարձրացրել են ճանապարհորդների համար սահմանափակումներ մտցնելու հարցը նոյեմբերի 7-ի միջադեպից հետո, երբ օտարերկրացի մի կին հանել է հագուստը՝ Սֆինքսի հետ լուսանկարվելու համար։ Դրանից հետո Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը դիմել է օտարերկրյա հյուրերին՝ նման վայրեր այցելելը կարգավորող նորմերին և օրենքներին հետևելու խնդրանքով։
    23:10
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 53-ամյա Վաչագան Խաչատրյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/10/1226300/
    23:09
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում
    2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 522 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, 740-ը՝ վաճառել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Սա առուվաճառքի ընդհանուր գործարքների 9,5%-ն է կազմում։ 466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 684-ի դեպքում՝ վաճառող, իսկ 56 առուվաճառքի գործարքի դեպքում՝ երկու կողմն էլ օտարերկյա քաղաքացիներ են եղել։ Անշարժ գույք ձեռք բերած և վաճառած օտարերկրյա քաղաքացիները հիմնականում եղել են ՌԴ, ԱՄՆ, ԻԻՀ, Սիրիայի, ԱՊՀ և եվրոպական պետությունների քաղաքացիներ։
    23:01
    10.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալիևը՝ Իրանի թշնամիների բանակում. Թեհրանը դեռ «շատ զուսպ է»
    Աշխարհի հակաիրանական թևն ակտիվանում է: Իսրայելը Իրանին հարվածելու հեռահար նպատակ ունի: Այդ երկրի պաշտպանության նախարարն է արել սկանդալային հայտարարությունը: Փորձագետները վստահեցնում են, որ Իրանին հարվածելու լավ պահի են սպասում նաև Սաուդյան Արաբիան ու Ադրբեջանը: Իրանում Ադրբեջանի դեսպանին այսօր կանչել են Իրանի արտգործնախարարություն: Պատճառը ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող հակաիրանական տրամադրություններն են:
    23:00
    10.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական զորքի «պատմական նահանջը». Մոսկվան նոր առաջխաղացմա՞ն է պատրաստվում
    Խերսոնը հանրաքվեով Ռուսաստանի մաս հռչակելուց մեկ ամիս անց ռազմական թղթակիցները ցույց են տվել, թե ինչպես է ռուսական զորքը լքում Խերսոնը, տեղափոխվում Դնեպր գետի ձախ ափ: Նրանք այդ իրադարձությունը պատմական են անվանել: Պատմությունը ռազմական փորձագետներին հուշում է, որ ռուսական զորքը նահանջել է՝ նոր առաջխաղացման պատրաստվելու համար:
    22:50
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եգիպտոսում գնաճը հասել է 16,2 տոկոսի
    Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16, 2 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: 12-ամսյա գնաճն այս տարվա հոկտեմբերին եղել է ամենաբարձրը 2018 թվականի հոկտեմբերից հետո: 2018 թվականի հոկտեմբերին այն հասել էր 17.68 տոկոսի: Աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, դպրոցների ուսման վարձով և այլն:
    22:40
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Զզվելի էր. ստիպված էի լոգասենյակը կիսել մոտ 20 հոգու հետ. Ստալոնեն պատմել է դժվար կյանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատմել է նախքան հայտնիությունը Մահեթանի ամենաաղքատ ու հանցագործ թաղամասերից մեկում դժվար կյանքի մասին, գրում է Daily Mail-ը: Ստալոնեի խոսքով՝ ինքը բնակվում էր էժանագին հյուրանոցում, որտեղ ստիպված էր լոգասենյակը կիսել մոտ 20 հոգու հետ: Պատմելով իր վարձակալած էժան սենյակի մասին՝ նա նշել է.«Զզվելի էր։ Դու կարող էիր (միայն) պառկել անկողնու վրա, բացել պատուհանը, փակել այն»: Ներկայում 400 մլն դոլար կարողության տեր Ստալոնեն խոստովանել է, որ եթե հիմա վերադառնար այդ թաղամաս, շատ կհուզվեր:
    22:30
    10.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Բանկերն ընենց մանյովռներ են անում, որ չկարողանաս տուն ձեռք բերել». Արցախից տեղահանվածների տան հարցը
    Երկու տարի առաջ Արցախից բռնի տեղահանվածների քառորդ մասը՝ ավելի քան 5000 ընտանիք չի կարողանում սեփականություն գնել: Կառավարության տրամադրած 8, 10, 12 մլն դրամ արժողությամբ բնակարանային սերտիֆիկատներով հնարավոր չէ տուն գնել:
    22:20
    10.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազել մակնիշի բեռնատարը բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած
    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Գազել մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Վարորդ Գևորգ Ա-ն տեղում օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների կողմից առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    22:10
    10.11.22
    Ավելին