Լրահոս
Տնտեսական
18:20
10.11.22
93

ԵՀ-ն 1,69 մլրդ եվրո Է հատկացրել մինչև 2027 թվականը ԵՄ-ի ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացմանը

Img default alt hy

Եվրահանձնաժողովը 1,69 միլիարդ եվրո Է տրամադրել մինչև 2027 թվականը Եվրամիության ռազմափոխադրական ենթակառուցվածքի զարգացման նախագծերին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է տրանսպորտի հարցերով եվրակոմիսար Ադինա Վելյանը ՝ ներկայացնելով Միության տարածքում ռազմական փոխադրումների պարզեցման ոլորտում Եվրամիության գործողությունների պլանը:

«Մենք արդեն ֆինանսավորում ենք ենթակառուցվածքի ոլորտում կրկնակի նշանակության նախագծերը: Մենք առանձնացրել ենք մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածի համար  ռազմական կարիքների բյուջեն, որը կկազմի 1,69 միլիարդ եվրո»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: