Լրահոս
Միջազգային
16:00
10.11.22
85

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելը

Img default alt hy

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ Է անցկացրել, քննարկել Է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները»,-ասել են գերատեսչությունում:

«Նիստի շրջանակներում տեղի Է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաև միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: