Լրահոս
Քաղաքական
16:40
10.11.22
230

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանն այսօր գործնականում քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը այն առումով, որ քննադատում էր Ադրբեջանին ցեղասպանության փորձ անելու համար:

Այս մասին «Yerevan.Today»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես նա դատապարտեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը և ասաց, որ Ալիևը պատրաստվում է ԼՂ հայության ցեղասպանության: