Լրահոս
Հասարակական
09:30
11.11.22
193

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել, կիրառել են ականանետ

Img default alt hy

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: