Լրահոս
Հասարակական
23:51
10.11.22
437

17-ամյա աղջիկը Աքորի բնակավայրի մոտ ընկել է ձորը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում գտնվող ձորից քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հրշեջ-փրկարարները մոտ 7 մետր խորությունից պատգարակով ձորից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ՝ 17-ամյա Աստղիկ Օ․-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել աղջկան, ապա տեղափոխել «Ալավերդի» ԲԿ: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։