Լրահոս
Միջազգային
23:30
10.11.22
133

Ջո Բայդենն ու Սի Ծինփինը Բալիում բանակցություններ կվարեն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կհանդիպեն նոյեմբերի 14-ին Ինդոնեզիայում, Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։

«Նախագահ Բայդենը նոյեմբերի 14-ին Բալիում կհանդիպի Սի Ծինփինի հետ: Ղեկավարները կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցությունը պահպանելու և խորացնելու ջանքերը, պատասխանատու մրցակցությունը և միասին աշխատանքն այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերների համատեքստում, որոնք ազդում են միջազգային հանրության վրա»,- ասվում է Ժան Պիեռի տարածած ուղերձում։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ երկու ղեկավարները նաև կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցեր։