Լրահոս
Հասարակական
23:54
10.11.22
185

Volvo բեռնատարը կողաշրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում, կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.7 կմ հատվածում Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 15 մետր սահել դեպի դաշտամիջյան հատված  ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Սիսիան» ԲԿ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Վիրավորներին էլ հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանն ու նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի պատասխանատու Սուրեն Վարդանյանը։