Լրահոս
Աշխարհ
22:40
10.11.22
144

Եգիպտոսում գնաճը հասել է 16,2 տոկոսի

Img default alt hy

Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16, 2 տոկոսի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

12-ամսյա գնաճն այս տարվա հոկտեմբերին եղել է ամենաբարձրը 2018 թվականի հոկտեմբերից հետո: 2018 թվականի հոկտեմբերին այն հասել էր 17.68 տոկոսի:

Աճը  հիմնականում պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, դպրոցների ուսման վարձով և այլն: