Լրահոս

2022-11-18
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սկսվում է Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթը․ ԱՆ
    Նոյեմբերի 18-ից 24-ը Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը: Արդյունքում հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղերը դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը` ավելի դժվար կամ անհնարին: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը գլոբալ արշավ է, որը նշվում է ամեն տարի՝ բարձրացնելու գիտակցումն ու ըմբռնումը, որ հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, ուստի դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ` հնարավոր բարդություններից զերծ մնալու նպատակով: Այս տարի իրազեկման արշավն անցկացվում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագրով:
    12:47
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Թվիթեր»-ը փակել է գրասենյակներն աշխատակիցների առաջ մինչև հաջորդ շաբաթ
    «Թվիթեր»-ն իր աշխատակիցներին ասել է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես փակ կլինեն և կբացվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին: Ընկերությունը նման քայլի դիմելու ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել, փոխանցում է «Արմենպրես»-ը: BBC-ի տրամադրության տակ հայտնված հաղորդագրությունում նշվում է, որ աշխատակիցները շարունակեն հետևել ընկերության քաղաքականությանը և «զերծ մնան ընկերության գաղտնի տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների հետ և այլ հարթակներում քննարկելուց»: Ըստ օրերս լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ Իլոն Մասկը «Թվիթեր»-ի անձնակազմին հայտնել էր, որ նրանք պետք է համաձայնեն արտաժամյա և առավելագույն արյունավետությամբ աշխատել կամ հեռանան աշխատանքից: Այն աշխատակիցները, ովքեր մինչև նոյեմբերի 17-ը չեն հայտնել ընկերությունում մնալու իրենց որոշման մասին, կստանան երեք ամսվա աշխատավարձ և կհեռացվեն աշխատանքից: Գրասենյակները ժամանակավորապես փակելու մասին հայտարարության հետ մեկտեղ սկսել են լուրեր շրջանառվել, որ մեծ թվով աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել, քանի որ չեն ընդունել Մասկի առաջադրած պայմանները: Ընկերությունն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ կհրաժարվի աշխատակիցների շուրջ 50 %-ից:
    12:40
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տեն Հագը ինձ չի հարգում այնպես, ինչպես ես արժանի եմ. Ռոնալդու
    Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչին մեղադրել է հարգանքի պակասի մեջ։ «Լավ, դու ինձ խաղադաշտ դուր չես բերում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՝ ելնելով իմ կարիերայի հանդեպ հարգանքից և ցանկանում ես երեք րոպեով բաց թողնել «Տոտենհեմի» դեմ խաղում: Անիմաստ է։ Ես դա արդարացում եմ համարում : Չեմ ուզում քննադատել նրան։ Նա կարող է այլ կարծիք ունենալ։ Նա ընտրում է այն խաղացողներին, որոնց կարծիքով լավագույնն են թիմի համար: Տեն Հագը ինձ չի հարգում այնպես, ինչպես ես արժանի եմ դրան: Բայց սա այն է, ինչ կա: Հավանաբար այդ պատճառով ես գնացի հանդերձարան «Տոտենհեմի» դեմ խաղում։ Մարզիչն իրավունք չունի ինձ երեք րոպեով բաց թողնել հանդիպմանը։ Կներեք, ես այդպիսի խաղացող չեմ: Ես գիտեմ, թե ինչ կարող եմ տալ թիմին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
    12:29
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնաբերվել է կնոջ մարմին՝ բռնության նշաններով
    Մոսկվայի Սևաստոպոլի պողոտայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ 1993 թ. Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին, հայտնել է Մոսկվայի ԳՊՀ ՍԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն: Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի քննչական կոմիտեի դատաբժշկական քննիչները, որոնք ուսումնասիրում են հսկողության տեսախցիկների ձայնագրությունները։ Դիակի հայտնաբերմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ Մետրոպոլիտենի դատախազությունը նշել է, որ հետաքննությունը գտնվում է գերատեսչության հսկողության ներքո։ «Իրավապահ մարմինների աշխատանքը տեղում համակարգում է Զյուզինսկի միջշրջանային դատախազ Դմիտրի Տկաչևը», – ասվում է դատախազության Telegram ալիքում: Ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի՝ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել է դանակի առնվազն չորս վերք, թե որքան է ընկած մնացել փողոցում, դեռ հայտնի չէ։ Ենթադրաբար կինը եկել է Դոնեցկից։ Նաև տեղում է սպանվածի պայուսակ, ինչից ենթադրվում է, որ սա գողություն չի եղել։
    12:22
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում․ բախվել են Mercedes-ները. կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատյան փողոցի թիվ 76 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Արտյոմ Աբրահամյանի վարած Mercedes CLK320 մակնիշի և 66-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/18/1226827/
    12:15
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուրախ փղիկը որոշել է միջամտել հեռուստաալիքի ռեպորտաժին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ուրախ փղիկը որոշել է միջամտել հեռուստաալիքի ռեպորտաժին, երբ փորձաշրջան անցնող լրագրող Ալվին Կաունդան գնացել է Նայրոբիի Sheldrick Wildlife Trust-ում ռեպորտաժ պատրաստելու: Sheldrick Wildlife Trust-ը հոգ է տանում որբ փղերի եւ այլ վայրի կենդանիների մասին, ու դա բավական փակ միջավայր է, որտեղ ռեպոչտաժ պատրաստելիս որեւէ սխալ տեղի ունենալու հավանականությունը քիչ է: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չի ստացվել։ Կաունդան սկսել է հեռարձակումը` կանգնած փղերի դիմաց: Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել, մինչեւ որ փղերից մեկը որոշել է «խաղալ» թղթակցի հետ եւ կնճիթով բռնել նրա գլխից։
    12:07
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության հեղինակը կարող է անմեղսունակ ճանաչվել. «Փաստինֆո»
    Պեմզաշենում մոր և երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից։ Նման մտավախություն հայտնող հոդված է հրապարակել «Փաստինֆոն»։ Լրատվամիջոցն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ քննչական կոմիտեն շտապել է նրա հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել՝ առանց փորձաքննության, քանի որ երկու օրվա մեջ անհնար էր նման փորձաքննության անցկացումը։ «ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը»,–գրում է կայքը` նշելով, որ դա մտահոգիչ է այնքանով, որ կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողի անմեղսունակության համար։ Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը լրատվամիջոցի հետ զրույցում շատ հավանական է համարել նման փորձաքննության նշանակումը։ «Պաշտպանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կմիջնորդեն՝ նշանակել փորձաքննությունը, սակայն գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կնշանակի համապատասխան փորձաքննությունը»,–գրում է կայքը։ Վրույր Բարսեղյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում դեռևս տեղի չի ունեցել, միակ գործողությունը ինքնախոստովական ցուցմունք տալն էր։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ Էդուարդ Աղաջանյանը չի հայտնել։ Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։ Պեմզաշենում զարհուրելի սպանությունների մեջ մեղադրվողն արդեն խոստովանական ցուցմունք է տվել, որն այսօր հրապարակել է ոստիկանությունը։
    12:00
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պաշտպան հայրենյաց»-ը նախկինների ծրագրերի շարունակությունն է․ միայն անունն է փոխվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իշխանականները փորձեցին ներկայացնել PR լույսի ներքո, թե իրենց իշխանությունը մտահոգ է բանակի ու բանակում ծառայողների վիճակով եւ միջոցներ չի խնայելու, որ նրանք ապրեն բարեկեցիկ կյանքով, չաղ ու բախտավոր։ Վերջին պատերազմում բանակի ողնաշարը կոտրած եւ հայրենի սահմաններն անպաշտպան թողած իշխանությունները բարձրագոչ հայտարարություններ արեցին, թե իրենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գործընթացի մեկնարկն են տվել։ Մինչդեռ սրանով լավագույն դեպքում շարունակում են նախկինների սկսած գործը, բնականաբար՝ որոշակի խմբագրմամբ, կամ, ավելի ճիշտ՝ «Ես եմ» եւ Պատիվ ունեմ» ծրագրերի սինթեզ են արել եւ անունը դրել «Պաշտպան հայրենյաց»։ Առաջարկվող փոփոխություններից մեկը, դիցուք, վերաբերում է պայմանագրային ծառայությանը, այն է՝ զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց, որպես զինվոր թրծվելուց հետո հնարավորություն է տրվում դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրայինին հասնող բոլոր արտոնություններից: Նախագծի զեկուցող՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե նպատակ ունեն բարձրացնել պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որը կրելու է «Պաշտպան հայրենյաց» անվանումը: Ծրագրի ժամկետը 5 տարի է: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կտրվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որն անձը կտնօրինի իր հայեցողությամբ: «Շատ կարեւոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարեւոր գործիք: Հայաստանը որեւէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որեւէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, եւ մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ»,- եզրափակիչ ելույթում ասաց նախարարը: Այլ փոփոխություններ էլ են առաջարկվում, մասնավորապես՝ ծառայողների ատեստավորման հետ կապված։ Սակայն դեռեւս 2018-ի գարնանը, երբ Հայաստանում հայտնի իրադարձությունները չէին եղել, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունում ներդրվել եւ գործում էին «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք, ի դեպ, նախկինում քննադատվել են ներկայիս իշխանականների՝ այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից։ «Ես եմ» նախագծով է կարգավորվում պայմանագրային ծառայության ոլորտը, այն տարբերությամբ, որ 3 տարով է, ոչ թե 5, ինչպես առաջարկում է այսօրվա իշխանությունը։ «Ես եմ»-ով զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` զինվորին հնարավորություն էր տրվում անցնել պայմանագրային ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում։ «Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիպոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում»,- նշվում էր «Ես եմ»-ի նախագծում: Հեղափոխական իշխանությունների վարած քաղաքականության եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո որեւէ մեկի մոտ պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն չի առաջանում, ու դրանով պայմանավորված էլ՝ օրակարգ է բերվել նոր՝ իբր ավելի գայթակղիչ (ֆինանսական տեսանկյունից) նախագիծ։ Նշենք, որ այդ մասին նախագծի հիմնավորման բաժնում չեն թաքցնում նաեւ ոլորտի պատասխանատուները։ «Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022 թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Պաշտպան հայրենյաց» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաեւ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- նշված է Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծում: Ընդ որում, գործող օրենքով՝ պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: 2016-ից մինչեւ հեղափոխությունը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը հիշեցնում է, որ ինքը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի համահեղինակն է, եւ ասում է, որ նման ծրագրերը միայն ավելացնում են բանակի գրավչությունը, ու պետք է ողջունենք դրանք։ ««Պաշտպան հայրենյաց» նախագիծը «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի շարունակությունը կարող ենք համարել, պարզապես անունն են փոխել, մի քիչ էլ՝ գրավչությունը մեծացրել, որովհետեւ նախկինների հետ կապված իրենց ոչ մի բան դուր չի գալիս, փոխում են»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Նրա դիտարկմամբ՝ այժմ իրավիճակն ուրիշ է, եւ ինքը հույս ունի՝ բոլոր հաշվարկներն արել են, որ հնարավորինս մեծ քանակությամբ պայմանագրայիններ ներգրավվեն․ «Բայց սպասենք, ժամանակը ցույց կտա»։ «Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Վիտալի Մանգասարյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջարկած ծրագրի գաղափարը նույնն է, ինչ նախկինում է ներդրվել, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են դրանք ներկայացնելու, ինչպես է պրոպագանդվելու, որ չարժանանա «Ես եմ»-ի ու «Պատիվ» ունեմ»-ի ճակատագրին․ «Ես ուզում եմ անդրադառնալ նախարար Պապիկյանի այն հայտարարությանը, թե «Ես եմ» ծրագրով այսօր ընդամենը 2 պայմանագրային է մնացել ծառայության մեջ, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ, պիտի ներկայացվի՝ ինչ չեն արել, որ ընդամենը 2 հոգի է մնացել։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ ծրագիրը ներդրվեց, ավելի քան 500 շահառու ուներ։ Իմ կարծիքով՝ դեր է խաղացել այն, որ այդ ծրագիրը պատշաճ կարգով չի լուսաբանվել։ Ես նայել եմ «Զինուժի» վերջին տարիների գրեթե բոլոր հաղորդումները եւ չեմ հանդիպել, որ պատշաճ կարգով նույնիսկ «Զինուժը» լուսաբանի, էլ չեմ խոսում, որ պետք է էլ ավելի հնչեղ ամբիոններից խոսեին այդ մասին, որպեսզի հնարավոր լիներ քարոզել եւ մարդկանց հավաքագրել այդ ծրագրի շրջանակներում։ Հիմա եթե նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք, ապա չեմ կարող շատ մեծ հույսեր կապել»։ Մանգասարյանն ասաց նաեւ, որ այդ ծրագրին զուգահեռ դպրոցներում պետք է ուժեղացնել ռազմագիտության դասերը, զինկոմիսարիատների ինստիտուտը, ՏԻՄ մարմինների հետ կապված որոշակի գործառույթներ պետք է ներդնել, որ հնարավոր լինի արդյունք գրանցել․ «Պետք է ավելի շատ գաղափարական աշխատանքներ տանել, քան ֆինանսական գրավչություն առաջարկել։ Իհարկե, ֆինանսականը շատ կարեւոր է, բայց ոչ պակաս կարեւոր է գաղափարական քարոզչությունը»։ Փորձագետը հիշեցրեց այս իշխանությունների կողմից աշխարհազորի ինստիտուտի ներդրման գործընթացը, որը ձախողվեց հենց իր նշած պատճառով․ «Երբ այդ ինստիտուտը ներդրվում էր, բուռն քննարկվում էր, աժիոտաժ էր, ինչպես հիմա, բայց կարճ ժամանակ անց ի՞նչ պարզվեց, անգամ նախագծի հեղինակներն են հիմա բացասաբար արտահայտվում, որ լավ գաղափար չէր, եւ խոսակցություններ կան, որ աշխարհազորի ինստիտուտն ընդհանրապես ուզում են վերափոխել ու մեկ այլ ձեւաչափ մտածել»»։
    11:52
    18.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.11.22
    11:49
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պիթոնին վզին փաթաթած տղամարդը հազիվ է փրկվել շնչահեղձ լինելուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հնդկաստանում հարբած տղամարդը պիթոնին փաթաթել է վզին ու հազիվ ողջ մնացել, երբ օձը սկսել է խեղդել նրան։ Այս մասին տեսանյութը հրապարակել է India Today պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել Ջարկհանդի նահանգի Կիտասոտի Կհերդ գյուղում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը կանգնած՝ հսկա սողունը վզին փաթաթած։ Հետո նա սկսել է բղավել եւ փորձել ազատվել օձից. պիթոնն սկսել էր խեղդել հնդիկին։ Տղամարդու ընկերներն ու որդին փորձել են օգնել նրան։ Նրանք սկսել են քանդել օձի կծիկը նրա պարանոցից։ Այդ պահին տղամարդը չորեքթաթ ընկել է ջուրը։ Տուժածի ընկերոջը հաջողվել է նրա պարանոցն ազատել օձից։ Տեղում հնդիկին բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացման կարիք չի եղել։
    11:45
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի Աստանա
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։
    11:37
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ, բա ի՞նչ է դրված «բանակցային սեղանին». հատկապես ո՞վ ու ինչի՞ մասին է ստում
    Հայաստանի, կներեք, Նիկոլ Փաշինյանի ԱԳ փոխնախարարներից Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, թե՝ չկա ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ: Ըստ Հովհաննիսյան Պարույրի, կա կարգավորման 2 տարբերակ. ադրբեջանական և հայկական: «Այսինքն՝ այլ փաստաթուղթ չի ստեղծվել որևէ մայրաքաղաքում»,- ասում է նա ու հավելում, որ այժմ էլ բանակցությունները ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, մասնավորապես բանակցվում են «հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան պետությունների հարաբերությունները»: Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Ո՞նց թե՝ ոչ մի ամերիկյան, ռուսական կամ ֆրանսիական տարբերակ էլ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես ասած՝ «հարաբերությունների կարգավորման» կամ՝ նիկոլական բառամթերքով՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ: Ոչ այնքան վաղուց, կոնկրետ սեպտեմբերի 27-ին Փաշինյանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է իրենց սիրելի Ալիևի օգնական Հաջիևի հետ: Այդ հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարել է, որ Գրիգորյանի ու Հաջիևի հետ խաղաղաության հասնելու «հստակ քայլեր ենք նախանշել»: Ընդգծեմ, հատուկ մտավոր հետամնաց ձևացողների համար՝ «հստակ քայլեր»: Մեծ հաշվով, դա այսպես ասած՝ կարգավորման «վաշինգտոնյան տարբերակն» էր, որը և հոկտեմբերի 6-7-ին, Պրահայում դրվեց Փաշինյան-Ալիև-Էրդողան քննարկումների սեղանին: Կարծեմ Մակրոնն էլ էր մի պահ մասնակցում: Դեռ չմոռանանք այն մասին, որ օգոստոսի 31-ին էլ Բրյուսելում, ԵԽ նախագահ Միշելի նախաձեռնությամբ եղել է Ալիևի ու նրա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որոշակի պայմանավորվածություններով: Դժվար չէ նկատել, որ այդ բրյուսելյան պայմանավորվածություններն էլ հենց հստակեցվել են Վաշինգտոնում, դրանից մոտ 1 ամիս անց: Ի դեպ, «վաշինգտոնյան տարբերակի» մասին հայտարարույթունները, նկատենք, չեն հերքվել: Դրան հաջորդեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարութjունը, որ դեռևս օգոստոսին Ռուսաստանը ներկայացրել է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները, ու Հայաստանի խնդիրն է, թե որ տարբերակն ընտրել. Վաշինգտոնի՞, թե՞ Մոսկվայի: Եղավ Սոչիի հանդիպումը, հոկտեմբերի վերջին, բառացիորեն, օրերս, որից հետո խոսակցություններ ծավաքվեցին ռուսանկան տարբերակի կամ առաջարկությունների մասին: Հետո «կենացները շիկացան»: Նախ, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով «դասական» Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ընդհանրապես բանակցվող ոչ մի տարբերակ էլ չկա: Սա այն գործիչն է, ով դեռ նախքան պատերազմը, ՔՊ-ական Սասուն Միքայելյանից ու այլ քպ-ականներից ԱԺ դահլիճում «խառը խփոցու» ենթարկվելուց 1 օր առաջ, կոֆե խմեց Փաշինյանի հետ, ու հայտարարեց, թե Արցախի հարցի վերաբերյալ էլ մտահոգություն չունի: Հա, հիմա էլ Մարուքյանը հայտարարում է, թե՝ սեղանին չկա ոչ մի տարբերակ, կա միայն ադրբեջանական տարբերակ ու ռուսական առաջարկները: Այսօր էլ, ահա ԱԳ փոխնախարար Հովհաննիսյան Պարույրն էլ, դեմքի խայտառակ ուրախ արտահայտությամբ ասում է, թե ոչ մի ռուսական, ամերիկյան տարբերակ էլ չկա, կան միայն ադրբեջանական ու հայկական տարբերակներ: Մի րոպե: Այս ի՞նչ բազմահակասական իրավիճակ է: Այս թեմայով հայտարարություն անող ամեն մեկը, իր հերթին, ձգտում է հակասել նախորդին: Ո՛վ է ստում: Գուցե բոլո՞րն են ստում, հատկապես Նիկոլ Փաշինյանն ու նրա զանազան-զարմանազան ներկայացուցիչնե՞րը: Մինչև հիմա հայտնի էր, որ կան բրյուսելյան տարբերակը (վաշինգտոնում հստակեցված) և ռուսականը: Հայտնի էր նաև, Բաքվի հռչակած «5 կետերի» մասին, որոնցք Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ընդունել էր, ինչ-որ առաջարկություններ էին արել, որոնք, իրենց հերթին, մերժել էր Ալիևը: Իսկ հիմա, պարզվում է, այս մի տարբերակը, իբր, չկա, այն մի տարբաերակը, իբր կա: Լավ, բա այդ բանակցային սեղանին ի՞նչ տարբերակ կամ տարբերակներ են դրված: Առավել հավանական է, որ նիկոլական իշխանությունը հատուկ է այս շփոթն ստեղծում՝ Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի, որպես պետության ոչնչացում-թրքացումը հնարավորիննս անաղմուկ իրականացնելու նպատակով: Մեզ պարզ է 1 բան. քանի դեռ Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, բանակցային սեղանի վրա դրված է լինելու Հայաստանը, որն արևելյան ու արևմտյան թուրքերը կտոր-կտոր են անելու՝ որոշ օտար երկրների հետ իրենց «առուտուրը» վարելով:
    11:30
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    100-ամյա բրիտանուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը
    Մեծ Բրիտանիայի բնակիչը նշել է 100-ամյակը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը: Այս մասին հայտնում է Wakefield Express-ը։ Բարբարա Բեյթսը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 13-ին։ Բեյթսը ամուսնացել է 1942 թվականին և ունեցել մեկ դուստր։ «Մեկ երեխան բավական էր։ Իհարկե, Մարգարեթը կուզեր եղբայր կամ քույր ունենալ, բայց մայրս 11 երեխաներից մեկն էր։ Բավականից շատ հարազատներ կային»,- կատակել է թոշակառուն։ Իր կարիերայի վերջին 25 տարիներին կինն աշխատել է Արևմտյան Յորքշիր նահանգի Ուեքսֆիլդ քաղաքի խորհրդում։ Նա թոշակի է անցել 1981թ-ին: Երկարակեցության պատճառը իր խոսքերով սիրելի ալկոհոլային խմիչքն է։ «Ինձ միշտ թարմացրել է վիսկին: Ինձ դուր էր գալիս, օրինակ, ջրին մի քիչ վիսկի ավելացնելը»,- ասել է Բեյթսը: Նրա հարյուրամյակը շնորհավորելու էին եկել 20 հարազատներ, այդ թվում՝ երեք թոռներն ու չորս ծոռները։ Տարեդարձից առաջ Բեյթսը բացիկ է ստացել Չարլզ III թագավորից։
    11:22
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:15
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանացի երաժիշտը սայթաքել է կատվի վրայով և 14 ժամ սպասել օգնության
    Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռոուլին 14 ժամ սպասել է օգնության՝ իր Sphynx կատվի վրա սայթաքելուց հետո: Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։ Հոկտեմբերի 23-ին երիտասարդ սֆինքսը` Էրիկը, իրեն ցած է նետել 59-ամյա Քրիսի ոտքերի մոտ, երբ նա բարձրացել է տան աստիճաններով: Տղամարդը սայթաքել և ընկել է 14 աստիճանից, որից հետո 14 ժամ չի կարողացել շարժվել՝ պառկած իր արյան լճակում։ «Հեռախոսը լիցքավորում չուներ, ես չէի կարողանում վեր կենալ, ֆիզիկապես չէի կարող, սա ամենավատ զգացումն է։ Գրեթե կլաուստրոֆոբիայի նման: Դուրս մի՛ արի, ոչինչ մի՛ արա»,- հիշում է նա։ Միայն այն ժամանակ, երբ նրա կինը՝ Ջեքին վերադարձավ գիշերային հերթափոխից և բժիշկներ կանչեց, Քրիսին հաջողվեց օգնություն ստանալ։ Տղամարդու խոսքով՝ նման ծանր վնասվածքները սովորաբար ստանում են դժբախտ պատահարից հետո։ «Ես ունեի գանգի կոտրվածք, պարանոցիս, ողնաշարի երկու կոտրվածք, ինը կոտրված կողոսկրեր, յուրաքանչյուրը մի քանի տեղից, և արյուն թոքերիս մեջ»,- նկարագրել է նա իր վնասվածքները՝ հավելելով, որ դեռևս պրոցեդուրաներ ուներ ստանալու վերջապես թոքերում արյունից ազատվելու համար: Վնասվածքներից ապաքինվելու անհրաժեշտությունը տղամարդուն կթողնի առանց եկամուտի 6-ից 12 ամիս ժամկետով։ Չնայած դրան, նա կատվի հանդեպ ոխ չի պահում։ Ինչպես ասում է Ռոուլին, կենդանին պարզապես խաղում էր, և ոչ ոք պաշտպանված չէ դժբախտ պատահարից։
    11:07
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերջին պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան
    ՀՀ տարածքի նկատմամբ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ: Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա: Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։
    11:00
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 10։20-ից 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հայցում են վարորդների ներողամտությունը։
    10:52
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փելոսին հրաժարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարի պաշտոնից
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է Պալատում դեմոկրատների ղեկավարի դերից: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է գրեթե 20 տարի, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով BBC-ից: 82-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է: Չնայած դեմոկրատների ղեկավարի պաշտոնից հրաժարվելուն՝ նա կշարունակի Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնել Կալիֆոռնիա նահանգը: «Հաջորդ Կոնգրեսում ես չեմ փորձի վերընտրվել որպես դեմոկրատների ղեկավար: Եկել է ժամանակը, որ նոր սերունդն առաջնորդի դեմոկրատներին», - ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Փելոսին նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն հանրապետականները՝ թեև շատ չնչին տարբերությամբ: Նենսի Փելոսին կշարունակի խոսնակի պաշտոնը զբաղեցնել մինչև հունվար, երբ նոր Կոնգրեսը կսկսի աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարությունը կստանձնի Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Հաքիմ Ջեֆրիզը:
    10:45
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
    Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/18/1226815/
    10:40
    18.11.22
    Ավելին