Լրահոս
2022-11-18
-
ԱրցախՍտեփանակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկումՆոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ: Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, լիամարել՝ 08:55-ին: Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում: Մասնակի այրվել է Մարտակերտ քաղաքի բնակչի կողմից վարձակալած բնակելի տան առաջին հարկի մուտքի առաստաղը: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:Ավելին10:3718.11.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը: Նա պատասխանել է 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին հարցին եւ հանդես եկել մանիպուլատիվ հայտարարությամբ՝ նշելով, որ իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է եւ ոչ ավելին։ «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, եւ էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետեւ դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որն իրար հետ փոխկապակցված գործում է, եւ նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»,- պատասխանել է նա: Այս հայտարարությունից շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել էր, որ, նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած, Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է մի շարք ընկերությունների տնօրեն։ Համաձայն այդ տվյալների՝ «Գոու Թրեյդ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորումների վարձույթով եւ լիզինգով, «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ՍՊԸ-ները՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ «Միթ Ագրո» ընկերությունը՝ մսի առեւտրով։ Այս ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված (էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Մինա-Մայա» եւ «Արգիշտի-2» ընկերությունները): Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ ստել եւ մանիպուլացրել է իր եղբոր գործունեության մասին հայտնի դարձած տվյալները պարզաբանելիս»:Ավելին10:3018.11.22 -
ՔաղաքականՀայաստանի գլխավոր խնդիրն անվտանգությունն է. պետք է լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։ Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։ Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։ Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու։ Մեկ այլ՝ շատ կարևոր հանգամանք։ Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարը էականորեն բարձրացնել։ Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։ Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում»։Ավելին10:2218.11.22 -
Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ձորակումՆոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա. Ս.-ն ( ծնված՝ 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված ՝ 1956 թ.) և Ա. Պ.-ն (ծնված՝ 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված՝ 2013 թ.), Ռ. Ս.-ն ( ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն ( ծնված՝ 2019 թ.) «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:Ավելին10:1518.11.22 -
ՔաղաքականՆախարարի մոր՝ «Վիգմոր» կլինիկայի շենքի ձեռք բերման հետքերով․ «Հրապարակ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում: Շենքը, նշենք, պատկանել է «Արմֆարմացիա» ընկերությանը, որտեղ, նախարարի վստահեցմամբ, մասնաբաժին նաեւ իր մայրն ունի: «Արմֆարմացիա» ընկերությունը նախկինում ակտիվորեն գործել ու շենք է ձեռք բերել զուտ միայն այն պատճառով, որ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տիկին Լյուդմիլայի մտերիմ ընկերուհին է: Եթե անգամ ընդունենք հանգամանքը, որ «Արմֆարմացիային» պատկանող շենքն այլեւս որեւէ կապ չունի Ավանեսյանի ընտանիքի հետ, ապա պատկան մարմինները, զուտ միայն արդարության ու ներքին բարոյականության սկզբունքից ելնելով, պարտավոր են նաեւ այս գործին ու պատմությանը հետամուտ լինել, պարզել՝ ԳԽ նախկին պատգամավորը, նախկին նախագահի տիկնոջ ընկերուհին ինչպես է տարիներ առաջ շենք ձեռք բերել. արդյոք վաճառքը արհեստական գործարք չէ՞»:Ավելին10:0718.11.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին «Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան: Հայտարարության նախագիծ են պատրաստել, որը պետք է ընդունվի։ «Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել են Ադրբեջանի օրենսդիրները։ ԱԺ ընդդիմությունն իր թեզերն է շեշտելու բանակցային գործընթացի վերաբերյալ եւ առաջարկելու է բանակցային գործընթացում արձանագրել Հայաստանի կարմիր գծերը։ Սա պատասխան քայլ է լինելու Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե իշխանության ու ընդդիմության դիրքորոշումները նույնն են, քանի որ ինքը դեռ անցած տարվա հունվարին է ընդունել ռուսական առաջարկները, որի անկյունաքարային կետն է՝ անորոշ ժամանակով հետաձգել Արցախի հարցը։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Քրիստինե Վարդանյանը հաստատեցին արտահերթ նիստ հրավիրելու մտադրությունը, սակայն օրակարգը չմանրամասնեցին»:Ավելին10:0018.11.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորները 2 օր շուտ են մեկնել՝ պետության հաշվին շրջագայելու․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ վաղը՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչեւ այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապես որեւէ անելիք չունեն: Ի՞նչ է ստացվում. ՔՊ-ականները մի քանի օր առաջ Մադրիդ են մեկնել պարզապես շրջագայելու ու «աշխարհ տեսնելու» համար՝ ստանալով այդ շրջագայության համար օրապահիկ, եւ դա արել են պետության հաշվին, քանի որ, ըստ ԱԺ կայքում տեղադրված՝ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեն է հոգալու»:Ավելին09:5318.11.22 -
Իրանը նաև տնտեսական ներկայություն է ապահովում Սյունիքում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանական կողմը հետաքրքրություն է դրսեւորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաեւ վարձակալվել է Կապանի կենցաղի տունը։ Կապանում բոլորը գիտեն, որ կենցաղի տան սեփականատերն Էդիկ Բարսեղյանն է՝ Լոնդիկը, ով ծնունդով գորիսեցի է, եղել է Սյունիքի մարզպետ։ Երեկ, սակայն, Բարսեղյանը մեզ ասաց, թե կապ չունի կենցաղի տան շենքի հետ, երբեւէ չի ունեցել, իսկ երբ հարցրինք իրանցիներին վարձակալությամբ տրամադրելու մասին, սկսեց հերքել, թե չկա նման բան, ինքը 2 ամիս առաջ է խոսել «տիրոջ»՝ Սասունի հետ․ «Կարծեմ՝ ռեմոնտ էր անում»։ Եթե Ձերը չէ, որտեղի՞ց գիտեք այդ մանրամասները։ «Ճանաչում եմ Սասունին, կարելի է ասել՝ բարեկամներ ենք»։ Խնդրեցինք Սասունի հեռախոսահամարը, ասաց, թե չգիտի․ «Ինքն է ինձ զանգում, ես չեմ զանգում»։ Պարզվում է՝ Սասունը ժամանակին եղել է Լոնդիկի աշխատողը՝ վարորդը, ինչ-որ պահից ստանձնել է կենցաղի տան կառավարչի դերը»:Ավելին09:4518.11.22 -
«Իրանց փորները կուշտ լինի, թքած ունեն». Լենուղիում տները փուլ են գալիս նույնիսկ բարձր ձայնիցՊաշտոնյանների անվերջ ավելացող աշխատավարձերի, միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների մասին լուրերը նույնքան ուժեղ են ցնցում Լենուղիի երկու վթարային շենքերի բնակիչներին, որքան ուժգին ցնցվում են նրանց բնակարանները թեթև քամուց կամ հորդառատ անձրևից: Արմավիրում գտնվող Լենուղի գյուղի վթարային շենքերում ապրող 100 բնակչի կյանքը վտանգի տակ է:Ավելին09:3018.11.22 -
ՀասարակականՎթարային ջրանջատում կլինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին00:0018.11.22
2022-11-17
-
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին23:5217.11.22 -
ՏնտեսականՄետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է2022-ի սեպտեմբերին մետաղական հանքաքարի արդյունահանումը աճել է 1.7%-ով՝ կազմելով 31 մլրդ 913 մլն դրամ։Ավելին23:4417.11.22 -
ՀասարակականԵռաբլուրի «սպիտակ զինվորը». կյանքեր փրկած Նարեկ ՄեսրոպյանըԱյսօր Հայաստանում նշում են ռազմական բժիշկների մասնագիտական օրը: Եռաբլուրում հետմահու պարգևատրել են արցախցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանին, որ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների փրկության շտապելիս:Ավելին23:3517.11.22 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:Ավելին23:3017.11.22 -
ԱշխարհԳոլեր, ոչ թե կրակոցներ. Ֆուտբոլի աշխարհի աննախադեպ առաջնությունն սկսվում էԵրեք օրից աշխարհում ֆուտբոլային տենդ է սկսվում: Միլիոնավոր երկրպագուներ սպասում են Աշխարհի առաջնության մեկնարկին: Մինչև դա Դոհա հասած երկրպագուները հիանում են «Մունդիալ-2022»-ի գավաթով, որը 50 երկիր շրջագայելուց հետո հասել է Քաթար:Ավելին23:2517.11.22 -
ՔաղաքականՉփորձեք ձեր դավադրությունների գնալու ձեր կեղտոտ պատրաստակամությունը փաթաթել նախկինների վրա․ Աշոտյան«Փաշինյանի ընտանեկան թերթը երկնել է մի թարմ հիմարություն, թե Սերժ Սարգսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ պնդում է, «թե իբրև Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ որի՝ «Հայաստանի սուվերեն տարածքով ռուսական կողմի հսկողությամբ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին»։Ավելին23:1617.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը «Ղարաբաղի հայերի հարց» չի տեսնում ու Ռուբեն Վարդանյանին անվանում է՝ «Մոսկվայի ուղարկած»Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարություններ է արել, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Ալիևը Բաքվում Եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե պատրաստ է խոսել Ղարաբաղում բնակվող հայերի հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի հետ:Ավելին23:0817.11.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Ավելին23:0017.11.22 -
ՀասարակականԲռունցքով խփել է գլխին, դանակով հարվածել, ձեռք ու ոտք կապել. սարսափելի մանրամասներ՝Պեմզաշենի սպանդիցՊեմզաշենի սպանդի հեղինակները ոստիկանության տեսախցիկի առաջ ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, թե ինչպես են հայտնվել Մելիքսեթյանների տանը ու սպանել 31-ամյա կնոջն ու նրա երկու երեխաներին:Ավելին22:5517.11.22 -
ՀասարակականԲեռնատար Գազելը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հարվածել բնակչի պարսպին․ կա վիրավորՆոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գազել մակնիշի բեռնատարը Նորք Մարաշի 8-րդ փողոցում հետընթաց կատարելիս բախվել է փայտե էլեկտրասյանն ու նշված փողոցի 8-րդ տան պատին։Ավելին22:5017.11.22