Լրահոս

2022-11-18
  • Աշխարհ
    Ռուսական գյուղում հրդեհի պատճառով 7 մարդ մահացել է
    Ռուսաստանի Մատվեևկա գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 7 մարդ է մահացել, 5-ը՝ երեխաներ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հրդեհը եղել է աղյուսե կիսակառույց տանը։ Հրդեհի բռնկման պատճառները պարզում են։
    15:29
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկները կախվել են. թիվ 1 տուն-ինտերնատի 2 բնակիչ ինքնասպանություն են գործել. «Mediahub.am»
    Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։ Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը։ «Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել»,-ասել է Մակարյանը։ Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե եւ Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որեւէ խնդրով իրեն երբեւէ չեն դիմել: Հոկտեմբերին մամուլում հայտնվել է միայն 80-մայա Պերճ Գ.-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինիս մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ. «Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։ Եղիշե պապիկի ինքնասպանության մասին տեղեկությունը MediaHub-ին փոխանցել են տուն-ինտերնատի հավաստի աղբյուրները: Մակարյանն ասել է, որ վերջինս ինքնասպան է եղել մոտ 3 ամիս առաջ, հանգամանքները դեռեւս պարզ չեն: Հիշեցնենք, որ «Թիվ 1 տուն-ինտերնատի» բնակիչները տնօրենի ժ/պ Մակարյանի նշանակումից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով վերականգնել նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքը: Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների բոյկոտի պատճառներից մեկն էլ այն էր, որ, ըստ նրանց, Կառավարությունը ներքին շրջանառության մեջ էր դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում էին:
    15:23
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են «հացահատիկային գործարք»-ը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային գործընթացները՝ կենտրոնանալով «հացահատիկային համաձայնագրի» վրա։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «հացահատիկի նախաձեռնությունը» 120 օրով երկարացնելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի երկարաձգումը մեծացնում է ռիսկերը, և, հետևաբար, կարևոր է վերսկսել դիվանագիտական բանակցությունները։ Էրդողանը Թուրքիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը «բանալի» է անվանել անվերահսկելի էսկալացիայի կանխման համար։ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկի վերաբերյալ: Նրա խոսքով՝ աշխատանքային խմբերն առաջիկայում ակտիվ քննարկումներ կանցկացնեն հարցի շուրջ՝ հաշվի առնելով տեխնիկական, իրավական և առևտրային ասպեկտները։ Թուրքիայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցության համար։
    15:22
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության շուրջ
    Հարավային Կորեան և ԱՄՆ-ն հրթիռների դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստն են անցկացրել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային արձակումները սրել են լարվածությունը: «Այդ խորհրդատվական մարմնի միջոցով Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կամրապնդեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մեխանիզմը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային ուժեղացող սպառնալիքներին պատրաստվելու համար», - նշված է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Աշխատանքային խմբի ստեղծման պլանը հավանություն Է ստացել երկու երկրների պաշտպանության նախարարների ամենամյա բանակցությունների ընթացքում՝ նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ խորհրդատվական հանդիպման ժամանակ: Նախօրեին Հյուիսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Էր արձակել դեպի Ճապոնական ծով: Հրթիռի արձակումը տեղի Էր ունեցել այն բանից հետո, երբ Փհենյանը նախազգուշացրել Էր, որ կձեռնարկի ավելի կոշտ գործողություններ, եթե ԱՄՆ-ը շարունակի իր ռազմավարությունն՝ ուղղված ԿԺԴՀ-ի զսպումն ուժեղացնելուն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ,Արմենպրեսե-ը , նոյեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Ըստ գնահատումների՝ հրթիռը կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
    15:15
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել
    Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։
    15:11
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց տեղումների եղանակը կպահպանվի. առաջիկա օրերի կանխատեսումները
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
    15:07
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գազայի հատվածում բռնկված հրդեհը 21 մարդու կյանք է խլել
    Առնվազն 21 մարդ Է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել Գազայի հատվածի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով Reuters գործակալությունից: Ըստ Պաղեստինի առողջապահության և արտակարգ իրավիճակների մարմինների ներկայացուցիչների՝ շենքի բնակիչները հավաքված են եղել երեկույթի: Հրշեջներին ավելի քան մեկ ժամ Է պահանջվել ուժգին հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար: Կրակը տարածվել է փախստականների ճամբարում գտնվող չորսհարկանի բնակելի տան վերին հարկում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում: Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ այդ վայրում պահվում էր մեծ քանակությամբ բենզին, ինչն Էլ սաստկացրել Է հրդեհը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պատահարն անվանել է ազգային ողբերգություն և նշել, որ սգո օր կհայտարարվի: Իսկ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ Շեյխը հայտարարել Է, որ Պաղեստինի վարչակազմն Իսրայելին կոչ Է արել բացել Էրեզ հսկիչ անցակետը ծանր հիվանդներին տեղափոխելու համար, եթե անկլավից դուրս նրանց բուժելու անհրաժեշտություն առաջանա: Ջաբալիան Գազայում գտնվող ութ ճամբարներից մեկն Է, որտեղ բնակվում Է 2,3 միլիոն մարդ. այն աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն Է:
    15:00
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք: Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, քրեական վարույթի տվյալներ հրապարակելու, խոշտանգման, ազատությունից ապօրինի զրկելու, հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելու ու դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:52
    18.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Շենքում գազի բալոնի պայթյունից Իրաքում 6 մարդ մահացել է. զոհերի թիվը կարող է ավելանալ
    Իրաքում վեց մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել շենքում գազի բալոնի պայթյունից: Իրաքի Սուլեյմանիա բնակելի թաղամասերի շենքերից մեկում է տեղի ունեցել պայթյունը, որի պատճառով հրդեհ է բռնկվել մի քանի բնակելի տներում, ամբողջովին վառվել են շենքի բակում կայանված մեքենաներից 5-ը:
    14:45
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
    Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։
    14:43
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    42-ամյա տղամարդը մաքսատան տարածքից գողություն էր արել
    Նոյեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ նոյեմբերի 8-ին գողացել էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Հունդաի Սոնատա» ավտոմեքենայի լուսարձակը: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ նշված գողությունն արել է ինքը: Գողոնը հայտնաբերվել է: 42-ամյա արմավիրցին և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
    14:37
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նկատողություն» կարգապահական տույժ՝ դատախազի նկատմամբ
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս՝ դատախազը հանգել է սխալ հետևության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ, կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում: Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից:
    14:30
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները
    ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 23-ին Երևանում կքննարկի միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական շրջանում կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական արդյունքները: Կարևորագույն հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։ Հաշվի առնելով 2022-2023 թթ.-ին ՀԱՊԿ-ի նախագահության անցումը Բելառուսի Հանրապետությանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։ Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության ստորաբաժանման համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наемник» օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տրամադրելուն: Քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ի 2023 թվականի բյուջեն: Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը։ Նիստի մեկնարկից առաջ տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման վերաբերյալ: Բացի այդ, Անվտանգության խորհուրդների քարտուղարները կընդունեն հայտարարություն, որը դատապարտում է նացիզմը, նեոնացիզմը, ծայրահեղականությունը, շովինիզմը, այլատյացության բոլոր ձևերը փառաբանելու փորձերը։ Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումը «Կենսաբանական անվտանգության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի կազմի մասին»։
    14:22
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ինչո՞ւ է Ալիևը բողոքում Պուտինից. Անդրանիկ Թևանյան
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Երբ Նիկոլ Փաշինյանն անոնս էր անում, որ շուտով մի փաստաթուղթ է ստորագրելու, որի համար իրեն կարող են դավաճան համարել ու նույնիսկ իշխանությունից հեռացնել, նկատի ուներ հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող Վաշինգտոնյան կոչված փաստաթուղթը։ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը Թուրքիայի նախապայմաններից մեկն էր, և Փաշինյանն «այո» էր ասել այդ նախապայմանին, քանզի հակառակ դեպքում հայ–թուրքական շփումները չէին լինի։ Նրա «այո»–ն համաձայնագրի տեսք ստացավ «Վաշինգոտնյան» անվան տակ։ Ըստ Վաշինգտոնյան պլանի՝ Ղարաբաղը ճանաչվում էր Ադրբեջանի մաս։ Դրան Փաշինյանը պաշտոնապես համաձայնեց Պրահայում՝ Ալիևի, Միշելի, Մակրոնի ներկայությամբ։ Այդ մասին Ալիևը բարձրաձայնեց Աստանայում։ Նիկոլ Փաշինյանն էլ իր լռությամբ հաստատեց Ալիևի ասածները։ Դրանից հետո Մոսկվան, իր շահերից ելնելով, ստիպված անցավ բաց խաղի։ ՌԴ նախագահ Պուտինը հրապարակայնացրեց Վաշինգտոնյան ծրագիրը։ Փաշինյանը, իշխանությունը կորցնելու վախից, ստիպված հետ քաշվեց վաշինգոտնյանից (գոնե այս պահին այդպես է, իսկ թե ինչ կլինի վաղը, դժվար է ասել․ Հայաստանը դարձել է Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրության զոհ)։ Ալիևը եվրոչինովնիկի հետ հանդիպմանը բողոքել է Պուտինից։ Վերջինիս Ալիևը մեղադրում է, որ թույլ չի տվել Ղարաբաղի հարցը վերջնական փակել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սոչիում այդ հարցը «ջրվել» է ու Ալիևը նյարդայնացած է։ Ալիևը եվրոչինովնիկին բողոքում է, որ գյոզալական Նիկոլին Պուտինը թույլ չի տալիս գնալ ՌԴ–ից տարածաշրջանը պոկելու ճանապարհով, իսկ Արևմուտքն էլ չի օգնում իրեն այդ հարցում ու դեռ մի բան էլ կողքից հարվածում է։ Ֆրանսիայի սենատն էլ հերթին է նյարդայնացրել Ադրբեջանի կոռումպացված ղեկավարին։ Արդյունքում՝ Ալիևին մնացել է միայն բողոքելը։ Փաստորեն, Հայաստանն ու Արցախը դեռ գոյություն ունեն ի հեճուկս Հայաստանի ու Արցախի առաջին դեմքերի։ Մեր երկիրը դեռ կա, քանզի դա բխում է Ռուսաստանի ու Իրանի շահերից, ինչպես նաև Արևմուտքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած արժեհամակարգային խոր հակասությունների հանգամանքով պայմանավորված։ Շատ ցավալի է արձանագրել այս ամենը, քանզի մենք ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում։ Ամոթ է բոլորիս համար, որ հայ ժողովուրդն աշխարհին է ներկայանում Նիկոլ Փաշինյանով ու Արայիկ Հարությունյանով։
    14:20
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:
    14:15
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 18-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացու, Բակունցի, Ս.Զորյան, Շիրակացու, Չաուշի, Շիրազի, Դուրյան, Դեմիրճյան, Մաշտոցի, Նար-Դոսի, Մուրացանի, Գր.Զոհրաբի, Անդրանիկի փողոցների, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
    14:07
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չեն հայտնաբերվել
    Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 17-ին ընդունել Է բանաձև, որտեղ հայտարարել Է, որ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» պատրաստման հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Կառավարիչների խորհուրդը ողջունում Է գլխավոր տնօրենի գնահատումը, որի համաձայն գործակալությունն Ուկրաինայի երեք վայերերում չի հայտնաբերել չհայտարարագրված միջուկային գործունեության կամ նյութերի հետքեր, որոնք կապված են ճառագայթման ցրման համար սարքավորանքի («կեղտոտ ռումբերի») մշակման հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կազմակերպության տարածած հաղորդագրությունից:
    14:00
    18.11.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ Կոնգրեսի անդամն Ուկրաինան անվանել է «ԱՄՆ-ի 51-րդ նահանգ»
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը Ուկրաինան անվանել է Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ: Նա քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը՝ Կիևի հարցում: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է ծախսում Ուկրաինայի վրա, որովհետև Կիևը «վստահված պատերազմ է վարում» Ռուսաստանի դեմ:
    13:52
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
    Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։
    13:45
    18.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորականները չեն կարողանում ատեստավորվել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման եւս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից: Մեր աղբյուրի պնդմամբ` բարդ է լինելու նաեւ հմուտ, գործի գիտակ զինվորականների համար, ովքեր հրաշալի տիրապետում են զինվորական գործին, լավ հրամանատար կամ սպա են, սակայն հնարավոր է տեսական բնույթի հարցերին չկարողանան պատասխանել եւ դուրս մնան համակարգից: Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել: Նրանցից շատերը դժգոհում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում, սակայն բանակը, որ պետք է լիներ այսօր ամենակարեւոր ինստիտուտը, անտեսվում է: Ատեստավորման նախագիծը կհաստատվի դեկտեմբերի վերջին»:
    13:37
    18.11.22
    Ավելին