Լրահոս

2022-11-22
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը մտադիր Է իր ռազմածովային ուժերը հանդերձել ավելի քան 2 հազար կմ գործողության շառավղով անօդաչուներով
    Իրանը պլանավորում Է իր ռազմածովային ուժերի մարտանավերը հանդերձել հարվածային տախտակամածային ուղղաթիռներով և ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով անօդաչուներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք առաջին անգամ կգնենք հարվածային տախտակամածային ուղղաթիռներ, որոնք այդքան անհրաժեշտ են տարբեր գործողություններ իրականացնելիս, հատկապես՝ առևտրային նավերն ուղեկցելիս: Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա գործել աշխարհի ցանկացած կետում», - հայտարարել Է Իսլամական Հանրապետության ռազմածովայն ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերն ուղեկցում են երկրի առևտրային, նավթատար և ձկնորսական նավերն ամբողջ աշխարհում: Մշտապես մարտական հերթապահության մեջ են գտնվում երեք հրամանատարությունների ջոկատները, որոնք պատասխանատու են Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում գործողությունների համար:
    16:15
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ուկրաինական կողմի հետ փորձագիտական հանդիպում Է կազմակերպել ԱԹՍ-ների թեմայի շուրջ
    Թեհրանի կողմից Մոսկվային ռազմական անօդաչուներ մատակարարելու վերաբերյալ հաղորդագրությունների հրապարակումից հետո իրանական կողմն ուկրաինական կողմի հետ փորձագիտական հանդիպում Է անցկացրել այդ հարցը քննելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Արևմուտքի երկրները պնդում են, թե Ուկրաինայում մարտական գործողությունների համար Իրանը ներկայում անօդաչուներ Է մատակարարում Ռուսաստանին: Մոսկվան և Թեհրանը հերքել են այդ մեղադրանքները: Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել Է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչուներ Է մատակարարել Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսելուց մի քանի ամիս առաջ: Նա նաև հայտնել Է, որ Թեհրանը չի կարողացել Կիևի հետ հանդիպում անցկացնել անօդաչու թռչող սարքերի հարցի շուրջ ուկրաինական կողմի չներկայանալու պատճառով: «Այսօրվա դրությամբ կարևոր քայլեր են արվել Իրանի և Ուկրաինայի պաշտպանության բնագավառի մասնագետների համատեղ փոխգործակցության հարցում, և դա շարունակվելու Է այնքան ժամանակ, քանի դեռ չեն հարթվել այդ հարցի շուրջ թյուրիմացությունները: Իրանը կարծում Է, որ ենթադրյալ անօդաչուների հարցի հետ կապված թյուրիմացությունները կարող են լուծվել Ուկրաինայի հետ համատեղ փոխգործակցության շարունակման ճանապարհով», - ասվում Է հաղորդագրության մեջ:
    16:07
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Ֆեյսբուքի հայկական տիրույթում առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Խնդիրը վերաբերում է սոցիալական այս հարթակում ակտիվ օգտատերերի անձնական օգտահաշիվների հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։ Այս պրոբլեմն առավել ցայտուն է արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունեցող «սեկտորի» ներկայացուցիչների պարագայում. որոշակի գործիքակազմով հաջողվում է էջերի դիտողականության նվազեցման հասնել գոնե որոշակի ժամկետով։ Թերթի տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական բլոկի պատասխանատուներն այս հարցում հնարավոր ու անհնար քայլերի են դիմում։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները «բողոքները» տեղ հասցնելու համար կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները, այդ թվում՝ ուղիղ փոխանցման մեխանիզմները։ Ի դեպ, այս «գործընթացի» շրջանակներում նաև արգելափակումների են հասնում. ի մասնավորի, վերջերս մի շարք ակտիվ օգտատերերի էջեր արգելափակվել էին մեկ ամսով»:
    16:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    15:54
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում պետական դավաճանության ու լրտեսության համար սահմանված պատիժներին կավելանա ցմահ ազատազրկումը
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին հրավիրել է հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Ըստ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում, անհրաժեշտություն է առաջացրել վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատիժն ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ: Նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից առաջարկություններ չեն եղել: Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը: «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը: Ծառայության պետի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները: Նշվում է, որ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կապահովվի նաև Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն, արդյունավետ գործունեությունը,կերաշխավորվի հանրային իշխանությունների թափանցիկ գործունեությունը, մասնավորապես՝ ֆինանսական թափանցիկ գործունեությունը: ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտություն չկա: Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:
    15:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի են Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունների ամփոփիչ տվյալները
    Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել Է պետության ղեկավարի՝ նոյեմբերի 20-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ընտրողների քվեների 81,31 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազուցում այս ամփոփիչ տվյալները հայտնել Է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուռլան Աբդիրովը: «Տոկաև Կասիմ-Ժոմարտ Քեմելի՝ 6 456 392 քվե կամ ընտրողների ձայների 81,31 տոկոսը»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: Աբդիրովը նշել Է, որ այս տվյալները տրամադրվել են մարզերի և Ալմաթի, Աստանա և Շիմքենդ քաղաքների տարածքային հանձնաժողովների կողմից: Ընտրողների մասնակցությունը կազմել Է 69,44 տոկոս: Պետության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 9-ի նախորդ ընտրություններում Տոկաևը հավաքել Էր ընտրողների քվեների 70,96 տոկոսը: Տոկաևի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
    15:47
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել Է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս
    Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտում կսկսվի ուրանի հարստացում մինչև 60 տոկոս: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական պետական IRNA գործակալությունից: Ըստ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության՝ Նաթանզի միջուկային օբյեկտում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են, իսկ Ֆորդոյի միջուկային օբյեկտում առաջին անգամ սկսվել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը: Նշվում է, որ Ֆորդոյի օբյեկտում նոր սերնդի IR-6 ցենտրիֆուգները փոխարինել են հներին, իսկ Նաթանզի օբյեկտում օգտագործվում են IR-4 և IR-2m ցենտրիֆուգների կասկադներ: Թեհրանը նման հայտարարություն է անում Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի բանաձևի ընդունումից օրեր անց: Բանաձևի նախագիծը մշակել էին Միացյալ Նահանգները և «եվրառյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա): ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը դատապարտում էր ,Թեհրանի կողմից համագործակցության բացակայությունըե, նաև պահանջում էր տեխնիկապես հավաստի բացատրություններ տալ միջուկային օբյեկտներում ուրանի հետքերի առկայության վերաբերյալ:
    15:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էրիկ Ալեքսանյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին
    Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ «Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը: Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ»:
    15:35
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչ ՊՆ-ն ուսումնասիրում է, զինվորների ծնողներն ահազանգում են՝ ձմեռային համազգեստ չկա. «ArmLur.am»
    ArmLur.am-ը գրում է. Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես, այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն և այլն: «Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր չպետք է լինի»,-այս մասին նշել էր ՀՀ վարչապետը: Իսկ իրականում ի հակադրություն վարչապետի պնդումների՝ ունենք այլ պատկեր: ArmLur.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստացել, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայողներին ձմեռային համազգեստ (բաճկոն) չեն տրամադրում, արդյունքում իրենք են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ համազգեստը եւ ուղարկում իրենց զավակներին:
    15:33
    22.11.22
    Ավելին
  • Աշխարհ
    Ողբերգական երկրաշարժ՝ Ինդոնեզիայում. Ճավա կղզում 162 մարդ է մահացել, 2300 տուն ավերվել է
    162 մարդու կյանք է խլել եկրակեղևի ցնցումը Ինդոնեզիայի Ճավա կղզում: 5 բալ ուժգնությամբ երկրաշարժը մոտ 2300 տուն է քանդել: Ըստ ինդոնեզական աղբյուրների՝ 326 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Վիրավորների մեծ մասին հոսպիտալացրել են: Փրկարարներն ավելի քան 13,000 բնակչի տարհանել են Ճավայի կենտրոն Չիանջուրից: Անհետ կորածների որոնողական աշխատանքը դեռ շարունակվում է:
    15:29
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շինարարական աշխատանքի պատճառով խախտվել է պատմամշակութային թանգարանի արտաքին տեսքը
    Նոյեմբերի 21-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրի փակ գերեզմանատանը հողային աշխատանք են կատարում, ինչը Հնությունների պահպանության կոմիտեի կողմից արգելված է: Մեկնել է ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձորագյուղցի 48 և 65 տարեկան երկու տղամարդ «Պատմամշակութային արգելոց թանգարան» հանդիսացող հին գերեզմանոցի տարածքում շինարարական աշխատանք են կատարում, ինչի հետևանքով խախտվել էր պատմամշակութային թանգարանի արտաքին տեսքը և պատճառվել էր նյութական վնաս: Վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
    15:22
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քանյե Ուեսթն իր թեկնածությունը կառաջադրի՞ ԱՄՆ նախագահի պաշտոնում
    Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ռեփերի խոսքով` իր քարոզարշավը կղեկավարի «Breitbart News»-ի նախկին խմբագիր Միլո Յաննոպուլոսը։ «Այո՛։ Ամեն ինչ շատ պարզ է․․․ Պարզապես մենք շարժվում ենք դեպի ապագա»,- հայտարարել է ռեփերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։ Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։ Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։
    15:15
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինչո՞ւ Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը խաղից առաջ
    Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը Անգլիայի թիմի դեմ խաղից առաջ: BBC-ի հաղորդմամբ՝ այդ կերպ իրանցի ֆուտբոլիստներն իրենց բողոքն են ներկայացրել երկրի կառավարության դեմ: Արդեն մի քանի ամիս է Իրանում խաղաղ բնակիչները հակակառավարական ցույցեր են կազմակերպում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Իրանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Ալի Դաեին: Հիշեցնենք, որ B խմբի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Դոհայի «Խալիֆա» ստադիոնում 6-2 հաշվով հաղթել է Իրանի հավաքականին:
    15:07
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Առաջադեմերը» մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը՝ թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա. Իշխանյան
    Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ՈւՇ Է․․․ Հայ «առաջադեմ» քաղհասարակությունը «վրդովված» է, Մնացական Մարտիրոսյանին, այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ։ Էլի հիշեցին՝ վեթինգ-մեթինգ և այլն։ Իրականում, դեռևս չարաբաստիկ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից ամիսներ անց բացահայտվեց հեղափոխական իշխանության իրական դեմքը, նկատի ունեմ գաղտնազերծված վարչապետ-Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան եռակողմ հեռախոսազրույցը։ Դրան հետևեցին նման բազմաթիվ երևույթներ՝ շինծու քր․ գործերի հարուցումներ, կալանքներ։ Եվ այս ամենը «առաջադեմները» չէի՞ն նկատում, թե՞․․․ Իրականում, նրանք բոլորը մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը՝ թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա, և այժմ էժանագին փորձեր են կատարում իրենց դեմքերը փրկելու համար։ Ուշ է, տիկնայք և պարոնայք, ձեր դիմակները պատռված են։
    15:06
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի. նրանց մեծ մասը երեխաներ են
    Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից: 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Արևմտյան Ճավա նահանգում՝ զգալի վնաս հասցնելով Չիանջուր քաղաքին: Առնվազն մեկ գյուղ թաղվել է սողանքի տակ: Ըստ Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Հենրի Ալֆիանդիի՝ սողանքները և դժվարանցանելի ճանապարհները խոչընդոտում են փրկարարների աշխատանքին: «Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ ցերեկվա ժամը 1-ին նրանք դեռ դպրոցում էին», - ասել է Ալֆիանդին: Չիանջուր է մեկնել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: Նա հրահանգել է առաջնահերթություն տալ փլատակների տակ մնացած մարդկանց տարհանմանը: Վիդոդոն նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և աջակցություն խոստացել: Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում: Գործակալությունը հիշեցնում է, որ 2004 թվականին Սումատրա կղզուց ոչ հեռու տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամի էր առաջացրել, որը հարվածել էր 14 երկրների՝ 226 հազար մարդու մահվան պատճառ դառնալով:
    15:03
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում տղամարդը բարձրացել է ծառն ու սպառնում է ինքնասպան լինել․ պահանջը հայտնի է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։ Քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։ Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլև պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։
    15:00
    22.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում «զսպվել». Անկարան մեղադրում է Մոսկվային
    Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվել ոչ միայն Սիրիայի հյուսիսում, այլև՝ ամբողջ տարածքում: Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն է Աստանայում սիրիական կարգավորման բանակցությունների ընթացքում հայտարարել, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանին Սիրիայում և Իրաքում օդային օպերացիա իրականացնելու մասին:
    14:52
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավրովն այսօր Երևան կգա, Պուտինը՝ վաղը․ ՀԱՊԿ խորհրդի նիստ՝ Հայաստանում
    Հայաստանի վարչապետը ստորագրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը: Նիստը վաղն է տեղի ունենալու: Հետո հանդիպելու են նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, պաշտպանության նախարարները: Այս պահին հայտնի է, որ հավաքին մասնակցելու են բոլոր անդամ-պետությունների ղեկավարները, վաղը Երևան է գալու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր կգա Հայաստան: Վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի նաև ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին օգնելու հարցը:
    14:47
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ճանապարհային քարտեզը»՝ ձախողումների ինդիկատոր. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց իր, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, որում հատուկ ընգդծում էր, թե ստեղծված իրավիճակի հարցում պատասխանատվություն է վերցնում իր ուսերին։ Ըստ այդմ, ճանապարհային քարտեզի միջոցով իր անելիքները նա նախատեսում էր վեցամսյա ժամկետով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված բարդ իրադրությունը՝ շատերը հետահայաց կարգով կարող են արդարացնել նրան, թե 6 ամսում հեշտ չէր կարևոր խնդիրներին լուծումներ տալ, դրա համար տևական ժամանակ էր հարկավոր, ուղղակի այդ ժամանակ Փաշինյանը փորձել է հանգստացնել հանրային բորբոքված կրքերը։ Համոզեցիք: Բայց արդեն անցել է չորս այդպիսի «վեց ամիս», ու ճանապարհային քարտեզում նախանշված ուղղություններին արդեն կանդրադառնանք 2 տարվա հեռավորությունից։ Թերևս պետք է ընդունել, որ 2 տարին ահռելի ժամանակահատված է անհրաժեշտ քայլեր կատարելու համար, եթե, իհարկե, դրանց իրականացման համար կա անհրաժեշտ տրամադրվածություն և կամք։ Ու ցանկություն: Հիմա եկեք դիտարկենք, թե ինչ խնդիր է դրել իր առաջ Փաշինյանի իշխանությունը, ու փաստացի ինչ իրավիճակ ունենք այժմ։ Ճանապարհային քարտեզում առաջնահերթ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Սակայն այսօր ունենք մի այնպիսի իրադրություն, որ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես միասնական կառույց, ուղղակի չի գործում։ Անգամ վերջերս դրա մասին խոստովանեց ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխգործակցությունը չի աշխատում։ Ճանապարհային քարտեզում Փաշինյանը նաև խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ և վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Բայց մինչև հիմա տեղահանված արցախցիների՝ հայրենի օջախներ վերադարձի հարցը լուծված չէ։ Օրինակ՝ հադրութցիները, որոնք ադրբեջանական բանակի կողմից Հադրութի օկուպացիայի արդյունքում հեռացել են իրենց օջախներից, մինչև հիմա չեն վերադարձել հարազատ բնակավայր։ Ավելին, արցախցիների հայրենազրկումը շարունակվել ու շարունակվում է։ Գումարած՝ Ադրբեջանը Արցախ գնացող նոր ճանապարհի կառուցման և միջանցքի ուղու տեղափոխման միջոցով հասավ պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայաթափմանը։ Արդյունքում Արցախից այսօր մնացած մի փոքր հատվածի հայաթափումն ուղղակի ժամանակի հարց կարող է լինել, քանի որ ՀՀ իշխանությունները բացեիբաց խոստովանում են, որ ՀՀ-ն այլևս ներուժ չունի՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Բացի այդ, ճանապարհային քարտեզում ներառված է գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը, սակայն պատերազմի ավարտից տևական ժամանակ հետո Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում բոլոր գերիներին, այլև ժամանակ առ ժամանակ սադրանքների է դիմում՝ նոր գերիներ վերցնելով։ Իսկ որոշ դեպքերում գերիները թշնամու կողմից ուղղակի դաժանորեն սպանվում են, ինչի վերաբերյալ տեսանյութերից մեկն էլ վերջերս հայտնվեց համացանցում և լուրջ աղմուկի պատճառ դարձավ։ Մի քանի միջազգային կառույցներ դատապարտեցին հայ գերիների սպանությունը, և դրանով ամեն ինչ ավարտվեց, որևէ իրավական հետևանքներ չեղան Ադրբեջանի համար։ Ճանապարհային քարտեզում հատուկ առանձնացված էր նաև զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի հարցը։ Բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմից երկու տարի անց էլ իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին, տարբեր օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն, միևնույնն է, ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ խոցելի վիճակում։ Դրա արդյունքում է, որ թշնամին, կանխատեսելով, որ հաջողություններ է գրանցելու, մեկը մյուսի հետևից սադրանքների է դիմում ու օկուպացնում է ՀՀ ինքնիշխան տարածքները, իսկ այդ ընթացքում բարեփոխումների մասին ավելի շատ խոսվում է, քան գործ է կատարվում։ Իշխանություններին անգամ չի հաջողվում սպառազինությունների մատակարարումները նորմալ կազմակերպել, այլապես Փաշինյանը չէր հայտարարի, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել մեր դաշնակիցների հետ հարաբերություններում, ու մենք չենք կարողանում սպառազինություն ստանալ նույնիսկ այն պարագայում, երբ գումարը վճարել ենք։ Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ հորդանանյան ընկերությունը սպառազինությունը չի մատակարարել, և հիմա հայկական կողմը տուգանք է պահանջում դրա համար։ Ինչպե՞ս է ստացվում, որ այսպիսի դեպքերը հենց կոնկրետ Փաշինյանի իշխանության ընթացքում են տեղի ունենում։ Հետաքրքրական է, որ ճանապարհային քարտեզում Փաշինյանը նշում էր նաև տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման և ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի իրականացման մասին։ Սակայն տնտեսության վիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ չէ՝ չհաշված, որ պատերազմի արդյունքում ահռելի տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել։ Իսկ եթե մարտ ամսից սկսած էլ որոշակի տնտեսական ակտիվություն է նկատվում, ապա այն իշխանությունների ձեռնարկումների հետ ընդհանրապես կապ չունի։ Շատ է խոսվել այն մասին, որ դա աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունքում Հայաստան ժամանած ռուսաստանցիների հաշվին է, և լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Ու այս ամենի հետ մեկտեղ մասնագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ժողովրդագրական վիճակը տխուր է, իսկ արտագաղթը շարունակվում է։ Նշված ուղղությունները ճանապարհային քարտեզի ամենակարևոր կետերն էին, սակայն դրանք բոլորն էլ անխտիր ձախողվել են։ Իսկ եթե Փաշինյանը 2 տարի առաջ հայտարարում էր, թե պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, հիմա ինչո՞ւ պատասխան չի տալիս իր տապալումների համար։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշ արտաքին ուժեր պաշտպանում են Փաշինյանին, որպեսզի դրսից պարտադրվող ծրագրերը հերթով իրականացնի։ Խնդիրն այն է, որ նրան հաջողվում է սպասարկել դրսի օրակարգը՝ միաժամանակ մանիպուլացնելով հանրությանը՝ ձախողումների համար նախկիններին մեղադրելու ու դրանց պատճառները հանգամանքների վրա բարդելու միջոցով»:
    14:45
    22.11.22
    Ավելին