Լրահոս

2022-11-23
  • Img default alt hy
    Իրավական
    Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին. ՄԻՊ աշխատակազմ
    Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։ Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։
    15:30
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրանից հայտնում են, որ Երևանում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ին սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
    15:25
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի
    Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ տեղի ունեցած 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV-ն: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի մասին: Քաղաքի երեք շրջաններում դադարեցվել է դպրոցների աշխատանքը:
    15:17
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար
    Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով. ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։ Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվել է 2012 թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Լիբանան ժամանեց Հայաստանից առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից, Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ: Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։ «Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - նշել է պարոն Լակրուան։ Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։
    15:10
    23.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Ինքնահրկիզման փորձ արած գյումրեցուն տեղափոխել են Երևան. վիճակը ծանր է
    Երեքշաբթի երեկոյան Գյումրիում ինքնահրկիզման փորձ արած տղամարդը տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն առավոտյան «Հայլուր»-ին հայտնել է, որ տղամարդու ստացած 40 տոկոս այրվածքների 20 տոկոսն արտաքին է, 20 տոկոսը՝ ներքին: Ստացել է նաև շնչուղիների այրվածքներ: Վիճակը այս պահին ծայրահեղ ծանր չէ, ծանր է: Ինքը գիտակից է, դեռ գտնվում է հետազոտական փուլում: Որևէ վիրահատություն այս պահին նշանակված չէ:
    15:05
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում
    Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և վարչությանը ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ, մյուս դեպքում՝ հրացան ու դարձյալ փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզները։ Արդյունքը՝ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ Արմավիրի մարզային վարչության ու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Բաղրամյանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:02
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի հարվածները Իրաքի տարածքին
    ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Իրաքի տարածքային ամբողջականության խախտումը և հարածներն Իրաքյան Քրդստանի տարածքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նոյեմբերի 22-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ: «Իրանը շարունակում Է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ նոյեմբերի 20-ից մինչև 22-ը մահաբեր հարձակումներ կատարելով Իրաքյան Քրդստանի վրա: Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում Է Իրաքի տարածքային ամբողջականության այդ բազմակի և աղաղակող խախտումները և Իրանին կոչ Է անում ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից և բռնությունից»,- հայտարարել Է նա: Նոյեմբերի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել Էր, որ Իրանի զինված ուժերի հարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքին կշարունակվեն մինչև Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար «սպառնալիքի վերացումը»:
    14:55
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ի դեմ միտինգ եք անում, որ ովքե՞ր գան, ՆԱՏՕ՞-ն, թե՞՝ Թուրքիան. Շարմազանով
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ ՌԴ-ի դեմ միտինգ եք անում,որ ովքե՞ր գան…ՆԱՏՕ՞-ն ,թե՞՝ Թուրքիան։ Մի մոռացեք,որ Արցախի հայության անվտանգության միակ երաշխավորն այլեւս ՌԴ-ն է։ Միտինգ անել ՌԴ-ի դեմ հավասարազոր է միտինգ անել Արցախի անվտանգ լինելու դեմ։
    14:50
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարևոր գործերը կսպասեն, պատկան մարմինները շտապօգնության մեքենաների ձեռբերումով են հրճվում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց: Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել: Քիչ չէ, որ առողջապահության նախարարությունը մեքենա ձեռք բերելու սովորական գործընթացը փորձել էր անհարկի ու էժան PR-ի վերածել: ճերմակ խալաթ հագած աշխատակիցներին ցուրտ եղանակին դուրս էին հանել՝ «պատվելու» վարչապետ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի խորազննին ու մուրադական հայացքով էր ուսումնասիրում ճապոնական մեքենաները, որ թվում էր՝ ռեանիմոբիլների նեղ մասնագետ է: Առհասարակ, անհասկանալի էր միջոցառմանը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայությունն ու առավել քան նրա՝ շտապօգնության մեքենայի ղեկին նստելը. որքանով տեղյակ ենք՝ նա ո՛չ առողջապահական ոլորտի մասնագետ է, ո՛չ քաղաքապետարանում այդ ոլորտի համակարգողը, ո՛չ էլ, առավել եւս, շտապօգնության մեքենա վարելու գծով մասնագիտացած վարորդ: Շտապօգնության մեքենաների PR-ով տարված ու մեքենաներն անձամբ դիմավորող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, վարչապետ Փաշինյանին, երբեմնի փոխվարչապետ Ավինյանին ու պատգամավոր Արսեն Թորոսյանին ընդամենը հիշեցնենք, որ հենց իրենց կառավարման օրոք է, որ պատերազմների ժամանակ ռազմաճակատ շարքային քաղաքացիներն էին տարրական բինտ ու բամբակ ուղարկում, կորոնավիրուսի բուժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անլրջացնում ու ասում, թե դա հնարավոր է «տնական օղիով ախտահանել», միջոցառմանը ներկա, նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս համարում, եւ ունեցանք մեծ թվով զոհեր… Տիկին նախարարուհուն հիշեցնենք նաեւ, որ առ այս պահը հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են անթաղ դիակներ մնալ, քանի որ մարդիկ չեն վստահում իր ղեկավարած կառույցների կողմից իրականացված ԴՆԹ հետազոտություններին ու իրենց ներկայացվող արդյունքներին: Էլ չասենք Աբովյանի դիահերձարանում գետնին նետված դիակների խայտառակ թեման…»
    14:47
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Որքա՞ն գումար է վաստակել Louis Vuitton-ը Մեսսիի և Ռոնալդուի մասնակցությամբ գովազդի շնորհիվ
    Launchmetrics մարքեթինգային հարթակը հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում Louis Vuitton նորաձևության տունը համացանցում մոտ 13,5 միլիոն ռուբլի է վաստակել, հայտնում է Business of fashion-ը։ Սոցցանցերում արագորեն տարածվել է Էնի Լեյբովիցի լուսանկարը, որում համաշխարհային ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին շախմատ են խաղում ապրանքանիշի ճամպրուկի վրա: Երկու օրվա ընթացքում այն հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ՝ հավաքելով ընդհանուր առմամբ մոտ 65 միլիոն հավանում, ինչն ամենաշատն է «Ինստագրամ» սոցիալական հարթակի ողջ պատմության ընթացքում։ Ըստ Launchmetrics մարքեթինգային հարթակի՝ սա կրկնակի ավել է Adidas-ի և Blackpink խմբի համագործակցության արդյունքներից, ինչպես նաև մոտ 40%-ով ավելի, քան Versace-ի գովազդային արշավի շահույթը Ջենիֆեր Լոպեսի հետ 2019 թվականին:
    14:40
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի վարչական 4 շրջաններում ու Արմավիրի մարզում վթարային ջրանջատում է
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 23-ին -ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19 շենքի ջրամատակարարումը, -ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը, -ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի, Պարսեղովի, Մարգարյանի, Կարապետյանի, Ռուստամյանի, Հալաբյանի 59-65/9 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը, -ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հ.Շահինյանի փողոցի ջրամատակարարումը, -ժամը 11:45-19:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107, 110 թաղամասերի (արեվելյան), Հանրապետության 1, 2, 3, 4 նրբանցքների, Տիգրան Պետրոսյան, Պ.Սեվակի, Գորկու, Հ.Թումանյանի, Ավ.Իսահակյանի, Սահմանապահների, Ջիվանու փողոցների, Ջիվանու 1, 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը, -ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյանի 1-20 շենքերի, Վ.Վաղարշյանի 23-26 շենքերի, Գյուլբենկյանի 37-43/3 շենքերի, Կոմիտասի 1-3/6 շենքերի, Վ.Այգեկցու փողոցի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:32
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հորդորվում է ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և այլ ակցիաներին առնչվող խախտումներից
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: «Հիշեցնում ենք, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝ 🔹ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից, 🔹ակցիա իրականացնողն ապահովում է միջին և զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար, 🔹միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով, 🔹զեղչերի և այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է, 🔹ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ, 🔹նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել: Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 %-ի չափով»,-ասվում է հաղորդագրությունում:
    14:25
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուկաշենկոն ժամանել է Հայաստան
    Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան։ Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։
    14:23
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վայքի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ծառահատման դեպքեր
    Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օրերս կազմակերպել էին ուժեղացված ծառայություն, որի ընթացքում Ազատեկ բնակավայրում բացահայտվեց ապօրինի ծառահատման երկու դեպք: 54-ամյա և 50-ամյա երկու բնակչի հողամասերի հարակից ձորակներում հայտնաբերվեցին ընդհանուր 15 հատված ուռենի: Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել են վերոհիշյալ տղամարդիկ։ Ոստիկանությունը շարունակելու է հետևողական քայլեր իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:17
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հերթական ապօրինի ջրօտագործումն Արմավիրի մարզում
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։ Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։ Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։
    14:10
    23.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինին դիմավորելու են գնում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները՝ մեծ ավտոշարասյունով
    Մի քանի րոպե առաջ «Հայլուրի» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երևանում ՌԴ դեսպանատան բակից հսկայական ավտոշարասյուն դուրս գալիս: Ամենայն հավանականությամբ, ՌԴ դեսպանության ներկայացուցիչները գնում են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա այսօր ժամանում է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:
    14:04
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երուսաղեմում վաղ առավոտյան պայթյուններ են որոտացել. կա զոհ
    Երուսաղեմում վաղ առավոտյան պայթյուն Է որոտացել կենտրոնական ավտոբուսային կայարանի մերձակայքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացում է Jerusalem Post պարբերականը: Առնվազն 1 մարդ մահացել է, 20 մարդ՝ վիրավորվել: Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Րոպեներ անց ևս մեկ պայթյուն է որոտացել Երուսաղեմի Ռամոտ ճանապարհային հանգույցի մոտակայքում: Jerusalem Post-ը նշում է, որ պայթյունների հստակ պատճառը դեռևս հայտնի չԷ, սակայն Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ կենտրոնական ավտոբուսային կայարանում, ամենայն հավանականությամբ, պայթել է ավտոբուսի մոտ դրված պայուսակը, որի մեջ ռումբ է եղել: Ոստիկանությունը պայթյունները դիտարկոմ է որպես համակարգված հարձակում: Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը անվտանգության ծառայությունների և պաշտպանության նախարարության ղեկավարության հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի:
    14:02
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բալահովիտցի տղամարդը գողության համար Չինարի էր հասել
    Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ապամոնտաժել և գողացել է բնակավայրի գիշերային լուսավորության համար նախատեսված երկաթե հենասյուները՝ համայնքին պատճառելով գույքային վնաս։ Բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 66-ամյա բնակիչը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է:
    14:00
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Համացանցում հայտնվել են Թուրքիայում երկրաշարժի պահը ֆիքսող տեսանյութեր
    Արդեն տեղեկացրել ենք՝ Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել են նույնիսկ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 68-ի: Սոցիալական ցանցերի օգտատերերը երկրաշարժի պահը պատկերող տեսանյութեր են հրապարակել:
    13:55
    23.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար
    ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար: Այս մասին հայտնում են MediaHub-ի արցախյան աղբյուրները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:
    13:49
    23.11.22
    Ավելին