Լրահոս
2022-11-23
-
ԻրավականԲացահայտվել է ավտոմեքենաների կողային հայելիների գողություն կատարող խումբ. ՔԿԲացահայտվել է կազմակերպված խմբի կողմից ավտոմեքենայից խոշոր չափերով գողություն կատարելու դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, 27 և 24-ամյա երիտասարդները, նախնական համաձայնության գալով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 38 և 35-ամյա տղամարդկանց օժանդակությամբ, 2022 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 03։00-04։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող ավտոկայանատեղիում, նախապես վերցված դանակով կտրել են այնտեղ կայանված՝ ՍՊ ընկերությանը պատկանող «Լեքսուս 460» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների էլեկտրական լարերը, այնուհետև կոտրելով՝ հափշտակել դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27 և 24-ամյա երիտասարդների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել նշված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:4523.11.22 -
ՀասարակականՍպառնացել է իրեն ցած նետել շենքից. ինքնասպանության երկրորդ փորձը՝ մի քանի ժամումՄի քանի ժամում ինքնասպանության երկրորդ փորձն է եղել Գյումրիում: Մի տղամարդ սպառնացել է իրեն ցած նետել չորսհարկանի շենքի տանիքից: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Մեր տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները շենքից դուրս հանում ինքնասպանության փորձ արած տղամարդուն:Ավելին17:4023.11.22 -
ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի ՏասմագամբետովըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ստանիսլավ Վասիլիի Զասը ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։ Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան»,- ասաց վարչապետը։Ավելին17:3523.11.22 -
ՔաղաքականՄինչև այսօր չենք կարողացել որոշում կայացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ․ վարչապետՎերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել եւս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։ Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց Փաշինյանը։ Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակեց Փաշինյանը։Ավելին17:2823.11.22 -
Քրիս Հեմսվորթը թողնու՞մ է դերասանական կարիերանՔրիս Հեմսվորթը հայտարարել է, որ դադար է վերցնում դերասանական կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Դերասանը նման որոշում է կայացրել, երբ պարզել է, որ Ալցհեյմերի հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունի: Դերասանը պատմել է Vanity Fair-ին, որ որոշել է «թայմ աութ» վերցնել Disney+-ի նոր՝ «Limitless» վավերագրական սերիալում մահվան մասին դրվագը նկարահանելուց հետո: «Մահվան մասին դրվագում նկարահանվելով և իմ մահվանն առերեսվելով՝ մտածեցի` «Աստված իմ, ես դեռ պատրաստ չեմ հեռանալ», – անկեղծացել է դերասանը՝ հավելելով. «Դա ինձ մոտ ցանկություն առաջացրեց արձակուրդ գնալու: Եվ այն պահից, երբ ավարտեցինք շոուն, ես անում եմ միայն այն, ինչ որ ունեմ պայմանագրով»։ Քրիս Հեմսֆորթը որոշել է «շատ ժամանակ» անցկացնել իր կնոջ՝ Էլզա Պատակիի և երեք երեխաների հետ:Ավելին17:2523.11.22 -
ԻրավականՆոյեմբերի 22-23-ը գերակշռել են գողության, թմրամիջոցների օգտագործման, ընտանեկան բռնության դեպքերըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հոգեկան ներգործության ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:1723.11.22 -
ՄիջազգայինՌուսաստանը, Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայի շուրջ համաձայնությունների կատարումըՌուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են Սիրիայի հյուսիսի հարցով համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Ընդգծվել է Սիրիայի հյուսիսի վերաբերյալ բոլոր առկա համաձայնությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,-հետևում Է Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք երկրների հայտարարությունից: Բացի այդ, Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի ներկայացուցիչները հանգամանորեն քննարկել են իրադրությունը Իդլիբի ապաԷսկալացման գոտում, պայմանավորվել են հետագայում էլ ջանքեր ներդնել այնտեղ իրադրության կայուն կարգավորումն ապահովելու համար, ներառյալ հումանիտար իրադրությունը: «Կողմերն ընդգծել են Իդլիբի շուրջ բոլոր առկա համաձայնությունների լրիվ կատարման ճանապարհով տեղում խաղաղություն պահպանելու անհրաժեշտությունը», - հայտարարության մեջ նշել են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները: ՌԴ-ն և Թուրքիան 2019 թվականին 10 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, մասնավորապես, «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ մտցնելու վերաբերյալ՝ թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա քրդական ջոկատների ու նրանց սպառազինությունների դուրսբերմանն աջակցելու համար: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն ժամանակ հայտնել Էր, որ քրդերի հետքաշումն ավարտվել Է ժամկետից շուտ: Դրանից հետո սկսվել Է համատեղ ռուս-թուրքական համատեղ պարեկում: Անկարան նոյեմբերի 20-ին Սիրիայի հյուսիսում օդային գործողություն Է անցկացրել երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ, հաղորդվել Է Քոբանի քաղաքի ուղղությամբ, ինչպես նաև Իրաքի հյուսիսում հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը համարել Է հաջող և չի բացառել, որ դրան կհաջորդեն նաև ցամաքային գործողություններ:Ավելին17:1023.11.22 -
ՔաղաքականՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին հեռու մնալ Պուտինի դեմ ակցիաների վայրերիցՀայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հեռու մնալ այն վայրերից, որտեղ այսօր տեղի են ունենալու ակցիաներ՝ ընդդեմ Ռուսաստանի նախագահի այցի:Ավելին17:0223.11.22 -
Հրդեհ Վահագնաձոր գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՆոյեմբերի 23-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ավելին16:5523.11.22 -
ՀասարակականԱվտոմեքենայի հարվածից վնասվել է գազատար, որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ավելին16:4723.11.22 -
ՀասարակականՊրոպուտինյան և հակապուտինյան պաստառներ. Երևանում դիմավորում են Ռուսաստանի նախագահինՀաղթանակի կամրջի մոտ մի խումբ քաղաքացիներ պրոռուսական ինքնաբուխ ակցիա են արել: «Մենք միասին ենք: Բարի գալուստ» գրությամբ պաստառներով՝ քաղաքացիները հավաքվել են կամրջի վրա՝ դիմավորելու Ռուսաստանի նախագահին:Ավելին16:4323.11.22 -
ԱշխարհՔեյթ Միդլթոնը՝ հարսանյաց զգեստով և արքայադուստր Դիանայի թագով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները երեկ երեկոյան մասնակցել են Չարլզ Երրորդ թագավորի կառավարման ընթացքում Բուքինգհեմյան պալատում կազմակերպված առաջին պետական բանկետին: Ինչպես գրում է Daily Mail-ը, բոլորի ուշադրության կենտրոնում է եղել Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որը նստել է Հարավային Աֆրիկայի նախագահի կողքին: Պարբերականը նշում է, որ 41-ամյա Միդլթոնը շքեղ տեսք է ունեցել քարերով զարդարված Jenny Packham-ի հարսանյաց հավաքածուի սպիտակ զգեստով: Բայց կերպարի գլխավոր տարրը թագն էր՝ «Սիրո հանգույցները»։ The Lover’s Knot դիադեման նախագծվել է Garrard & Co-ի կողմից 1914 թվականին թագուհի Մարիի համար: 19 ադամանդների մեջ ոսկերիչները ամրացրել են 19 մարգարիտ, իսկ վերին մասը զարդարված է եղել 19 ադամանդի հասկերով։ Բնօրինակը տիրոջ մահից հետո անցել է Եղիսաբեթ II-ին, ով այն նվիրել է արքայադուստր Դիանային որպես հարսանեկան նվեր։ Լեդի Դիի մահից հետո այն հանձնել են Քեյթ Միդլթոնին։ Daily Mail-ը նկատում է, որ երբ թագավորական ընտանիքի անդամները ժամանել են Բուքինգհեմյան պալատ, բոլորի հայացքները գամված են եղել Միդլթոնին: Kate, 40, put her best fashion foot forward in a gem embellished white gown from her favoured Jenny Packham as she joined Prince William The Princess of Wales at the state banquet at Buckingham Palace. She can be seen wearing Queen Mary's Lover's Knot Tiara, as well as a pair of diamond and pearl drop earrings, both of which were favourites of her late mother-in-law Diana The Princess of Wales raised a toast with Cyril Ramaphosa, the president of South Africa, during the state banquet at Buckingham Palace The Princess of Wales accompanied a member of the South African delegation at the state banquet at Buckingham Palace King Charles made the president of South Africa, Cyril Ramaphosa, laugh during a speech before the state banquet at Buckingham Palace Guests at the event last night dined on a lavish menu of two mains: grilled brill with wild mushrooms, truffles and sorrel sauce or ballotine of Windsor Pheasant filled with artichokes, quince compote and port sauce Kate Middleton, the Princess of Wales, looked on as she stood next to her husband Prince William at the state banquet The Princess of Wales wore a brooch depicting the late Queen Elizabeth II during the State Banquet at Buckingham Palace The Princess of Wales was seated alongside the President of South Africa on the centre table at the banquet last nightԱվելին16:4023.11.22 -
ՔաղաքականՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում համատեղ հայտարարություն են ընդունելՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։ Հայտարարությունն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին, որտեղ Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար սերգեյ Շոյգուն։ «Համատեղ հայտարարությունում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի, ատելության, ռասսայական ու ազգային գերակայության դրսևորումների աճի կապակցությամբ, որոնք իրական սպառնալիք են ստեղծում ժողովրդավարության և համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության և հասարակության միասնության համար»,- նշված է հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները դատապարտել են նաև նացիզմի և ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերն՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումների հակազդմանը, այդպիսի դրսևորումների դեմ պայքարին։Ավելին16:3123.11.22 -
ԱշխարհՆոր ռեկորդ․ 30 տարի առաջ սառեցված էմբրիոններից երկվորյակներ են ծնվելԱՄՆ Թենեսի նահանգում երկվորյակներ են ծնվել՝ սաղմերից, որոնք 30 տարի խորը սառեցման մեջ են եղել։ Սա պատմության մեջ ամենաերկար ժամանակահատվածն է, որի ընթացքում սառեցված սաղմերը «սպասում էին» լույս աշխարհ գալուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սաղմերը 1992 թվականի ապրիլի 22-ից պահվել են հեղուկ ազոտի մեջ ՝ – 128C ջերմաստիճանում, և պահպանել են կենսունակությունը։ Դրանից հետո դրանք փոխպատվաստվել են ապագա մորը՝ Ռեյչել Ռիջուեին, որն այս տարվա հոկտեմբերի 31-ին հաջողությամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Երկվորյակների սաղմերը, որոնց մասին խոսվում է, ստեղծվել են 1990-ականների սկզբին արհեստական բեղմնավորման մեթոդով՝ անանուն ամուսնացած զույգի համար: Մինչև 2007 թվականը սաղմերը պահվում էին ԱՄՆ-ի Արևմտյան ափի լաբորատորիայում, որից հետո զույգը որոշել է դրանք փոխանցել Նոքսվիլում NEDC-ին, որպեսզի մեկ ուրիշը կարողանա օգտվել դրանից։Ավելին16:2523.11.22 -
Հասարակական«Պուտի՛ն, վերադարձրու մեր տղաներին». անհետ կորածների հարազատների ակցիան՝ ՌԴ դեսպանատան մոտ«Պուտի՛ն, վերադարձրու մեր տղաներին», «Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 8-րդ կետի պահանջը չի իրականցվում, քայլեր ձեռնարկեք»: Ռուսերեն ու անգլերեն այս բովանդակությամբ պաստառներով՝ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները ակցիա են արել Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ: Հարազատները վստահ են, որ իրենց տղաները Բաքվում են, բայց այդ երկիրը չի հաստատում գերեվարության այդ դեպքերը:Ավելին16:1723.11.22 -
ԵրևանԵրեկ Երևանում 85 երեխա է ծնվելՆոյեմբերի 22-ին Երևան քաղաքում ծնվել է 85 երեխա՝ 53 տղա, 32 աղջիկ: Այս մսին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Ավելին16:1023.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. Մարոկկո-Խորվաթիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեցՖուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության F խմբի առաջին տուրում Մարոկկոյի ընտրանին մրցեց Խորվաթիայի` Մունդիալի գործող փոխչեմպիոնի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալ Խոր քաղաքի «Ալ Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներում առավելությունը խորվաթների կողմն էր: Իսկ Մարոկկոյի ընտրանին շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Վիճակագրությամբ Խորվաթիայի ընտրանին գնդակին տիրելու հարաբերակցության զգալի առավելություն ուներ` 56/32-ի: Խորվաթիայի ընտրանուն գրոհները եզրափակելու պահին պակասում էր միայն դիպուկությունը: Մարոկկոյի ընտրանին էլ գրեթե անթերի էր գործում պաշտպանությունում: Թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման: Երկրորդ խաղակեսում Մարոկկոյի ընտրանին սկսեց առավել շատ տիրել նախաձեռնությանը և շատ անհանգստացնել խորվաթներին: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Մարոկկո-Խորվաթիա`0:0: F խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը կխաղա Կանադայի, իսկ Մարոկկոն` Բելգիայի հետ: Հանդիպումները կկայանա նոյեմբերի 27-ին:Ավելին16:0323.11.22 -
ՄիջազգայինՀվ. Կորեայի նախագահը Մասկին խնդրել է ներդրումներ անել էլեկտրամոբիլների արտադրության մեջՀարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկին խնդրել Է ներդրումներ անել Հարավային Կորեայում Էլեկտրամոբիլների ոլորտում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունից: Հարավային Կորեայի նախագահը Մասկի հետ այս հարցը քննարկել է նոյեմբերի 23-ին կայացած տեսակոնֆերանսի ընթացքում: Վերջերս տեղեկություններ հաղորդվեցին, որ Tesla-ն նախատեսում է Ասիայում Էլեկտրամոբիլների արտադրության ևս մեկ Gigafactory գործարան կառուցել: Յուն Սոկ Յոլը Մասկին ներկայացրել Է Հարավային Կորեայում ներդրումային միջավայրը տվյալ ոլորտում և խոստացել, որ եթե կան հարցեր, որոնք կարող են խոչընդոտ դառնալ ներդրումների համար, ապա դրանք կարող են շտկվել համաշխարհային չափորոշիչներին համապատասխան: «Մենք Կորեան դիտարկում ենք որպես ներդրումների համար լավագույն թեկնածուներից մեկը», - Մասկի խոսքերն է մեջբերել «Ռյոնհափ» գործակալությունը: Մասկը միևնույն ժամանակ հավելել Է, որ որոշում ընդունելուց առաջ համակողմանիորեն կդիտարկվեն Ասիայում թեկնածու երկրների ներդրումային պայմանները, ինչպիսիք են անձնակազմը, տեխնոլոգիաների մակարդակը և արտադրական միջավայրը: Նա նշել Է, որ Tesla-ն բազմաթիվ հարավկորեական բաղադրամասեր Է օգտագործում մեքենաների ավտոնոմ վարելու տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի բնագավառում, ինչպես նաև պատրաստակամություն Է հայտնել ակտիվորեն ներդրումներ անել Էլեկտրամոբիլների լիցքավորման կորեական ենթակառուցվածքում: Յուն Սոկ Յոլը, ի թիվս այլ բաների, խնդրել Է նաև Մասկի Space X ընկերության համագործակցությունը հարավկորեական տիեզերական արդյունաբերության հետ:Ավելին16:0223.11.22 -
ՔաղաքականԱյս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը․ Դավիթ ԲաբայանԱրցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կառավարության կազմում փոփոխությունների գործընթացին։ «Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։ Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։ Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։Ավելին15:5923.11.22 -
ԱշխարհԵԱՏՄ-ի երկրներում կքննարկեն պլաստիկե տոպրակների և պոլիստիրոլից փաթեթվածքի արգելման հարցըԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կքննարկեն բարակ պլաստիկե տոպրակների, պոլիվինիլքլորիդից պիտակների, փրփրեցված պոլիստիրորից և «կենսաքայքայվող» նյութերից փաթեթվածքի արգելքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՏԱՍՍ գործակալությունից: «Բելառուսի գործընկերներն առաջարկել են արգելել 20 միկրոնից պակաս հաստությամբ պլաստիկե տոպրակների, օքսոքայքայվող պոլիմերային նյութից փաթեթվածքի, փրփրեցված պոլիստիրոլից փաթեթվածքի և պոլիվինիլքլորիդից պիտակների վաճառքը: Մենք, որպես Ռուսաստանի բնապահպանական օպերատոր, լիովին հավանություն ենք տալիս բեռալուս գործընկերների այդ առաջարկինը», - հայտարարել Է Ռուսաստանի բնապահպանական օպերատորի ղեկավար Դենիս Բուցաևը: Նա հավելել է, որ փաստաթուղթն այժմ քննարկվում Է ԵԱՏՀ-ում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում), անցկացվում են կողմերի խորհրդակցություններ: «Եվ այդ առաջարկություններն, իրոք, ճիշտ են: Օրինակ՝ 20 միկրոնից պակաս հաստությամբ տոպրակներն սկզբունքորեն չեն վերամշակվում, որովհետև նյութը չափազանց բարակ Է, դրանք ոչ ոքի պետք չեն: Եթե տոպրակն ավելի հաստ նյութից Է, ապա այն կարող են վերցնել և վերամշակել», - ասել է Բուցաևը:Ավելին15:5523.11.22