Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:55
23.11.22
117

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի հարվածները Իրաքի տարածքին

Img default alt hy

ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Իրաքի տարածքային ամբողջականության խախտումը և հարածներն Իրաքյան Քրդստանի տարածքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նոյեմբերի 22-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ:

«Իրանը շարունակում Է խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը՝ նոյեմբերի 20-ից մինչև 22-ը մահաբեր հարձակումներ կատարելով Իրաքյան Քրդստանի վրա: Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում Է Իրաքի տարածքային ամբողջականության այդ բազմակի և աղաղակող խախտումները և Իրանին կոչ Է անում ձեռնպահ մնալ հետագա սպառնալիքներից և բռնությունից»,- հայտարարել Է նա:

Նոյեմբերի 22-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել Էր, որ Իրանի զինված ուժերի հարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքին կշարունակվեն մինչև Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար «սպառնալիքի վերացումը»: