Լրահոս
Իրավական
15:30
23.11.22
125

Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին. ՄԻՊ աշխատակազմ

Img default alt hy

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության

Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։