Լրահոս
Հասարակական
15:05
23.11.22
102

Ինքնահրկիզման փորձ արած գյումրեցուն տեղափոխել են Երևան. վիճակը ծանր է

Երեքշաբթի երեկոյան Գյումրիում ինքնահրկիզման փորձ արած տղամարդը տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն առավոտյան «Հայլուր»-ին հայտնել է, որ տղամարդու ստացած 40 տոկոս այրվածքների 20 տոկոսն արտաքին է, 20 տոկոսը՝ ներքին: 

Ստացել է նաև շնչուղիների այրվածքներ: Վիճակը այս պահին ծայրահեղ ծանր չէ, ծանր է: Ինքը գիտակից է, դեռ գտնվում է հետազոտական փուլում: Որևէ վիրահատություն այս պահին նշանակված չէ: