Լրահոս
2022-11-23
-
Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են BMW-ն ու Renault Logan-ըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են 61-ամյա Սուրիկ Խալաթյանի վարած BMW մակնիշի և 58-ամյա Աղաջան Մնացականյանի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/23/1227196/Ավելին19:2323.11.22 -
ԵրևանՎաղը ժամանակավորապես փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովայի հատվածի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 24-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:Ավելին19:2023.11.22 -
Բերդ քաղաքի անտառածածկ տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել ենՆոյեմբերի 23-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա անտառածածկ տարածք (խաշամ, խոտածածկույթ, բուսածածկույթ և 10 կանգուն, չորացած հաճարենի): Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և 12 փրկարարական ծառայող:Ավելին19:1923.11.22 -
ՍպորտՌոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Պորտուգալացին որակազրկվել է երկու խաղով և տուգանվել 50 հազար ֆունտով: Տուգանքները կգործեն, եթե նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզած Ռոնալդուն տեղափոխվի անգլիական այլ ակումբ: Նախօրեին հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կրիշտիանու Ռոնալդուն օրերս տված հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ակումբի ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում սպորտային ասպեկտը։ Ռոնալդուն նշել էր, որ ակումբը նրանց համար ընդամենը մարքեթինգային նշանակություն ունի։ Ռոնալդուն նաև հայտարարել էր, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ Տեն Հագին, որը իր հանդեպ հարգանք չի ցուցաբերում։ Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ ակումբը որևէ առաջընթաց չի ունեցել այն պահից, երբ թիմից հեռացել է երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Այդ հարցազրույցին հետևել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտարարությունը, որ քայլեր են ձեռնարկել՝ կապված Ռոնալդուի հարցազրույցի հետ։ Այդ հայտարարությամբ ակումբը նշել էր, որ հավելյալ մեկնաբանություններ չեն լինելու, մինչև գործընթացն ավարտին կհասցվի։Ավելին19:1723.11.22 -
ՔաղաքականՊուտինի խոսքով՝ ՌԴ-ն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման որոշմանըՌուսաստանն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերազինման նախաձեռնությանը: Երևանում ընթացող ՀԱՊԿ նիստի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Գոհունակությամբ կարելի է նշել, որ Ղազախստանում խաղաղապահ գործողության ընթացքում ձեռք բերված շատ արժեքավոր գործնական փորձը վերլուծվել է մեր և կազմակերպության քարտուղարության կողմից: Ռուսաստանը, իհարկե, աջակցում է մեր հաստատմանը ներկայացված կարևոր որոշմանը` կազմակերպության խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ»,-ասել է ՌԴ նախագահը: Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում պետք է որոշումներ կայացվեն ՀԱՊԿ կապի համակարգի կատարելագործման, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորման և ՀԱՊԿ-ում երկաթուղու տեխնիկական ծածկույթի միասնական համակարգի գործարկման վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է այդ միջոցառումներին:Ավելին19:1623.11.22 -
ՔաղաքականՊուտինը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից: «Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։ «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:Ավելին19:1423.11.22 -
ԱշխարհՉավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող ամերիկյան թեմայիցԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։ «Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի այդ էլ ամերիկյան կողմի հետ մեր շփումներում մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ տվյալ օրինագիծը (AB 1801) առաջադրել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը։ Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում փակվեն, իսկ նահանգի ծառայողներին տրամադրել վճարովի արձակուրդ։Ավելին19:1023.11.22 -
ՀասարակականԿասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր): Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը. սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, չեն ապահովվել արտադրամասում օգտագործվող սարքավորումների պատշաճ մաքրման աշխատանքները, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:Ավելին19:0023.11.22 -
ԱշխարհԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները ձգտում են վերականգնել շփումները բախումների կանխման համարԱՄՆ-ը և Չինաստանը ձգտում են վերականգնել հաղորդակցման ուղիները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի լարվածության կարգավորման և հնարավոր բախումների կանխման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների: Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) շրջանակներում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգեն հանդիպում են ունեցել: Վերջին վեց ամիսների ընթացքում սա կողմերի միջև երկրորդ հանդիպումն է: Թայվանի մոտ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Չինաստանը չեղարկել էր երկու ռազմական գերատեսչությունների միջև հեռախոսազրույցները: Հանդիպմանն Օսթինը հայտարարել Է երկու երկրների միջև երկխոսության պահպանման կարևորության մասին՝ հարաբերություններում ռիսկերի նվազման և հաղորդակցման բարելավման համար: ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն սովորաբար վարում են քաղաքական երկխոսություններ, բարձր մակարդակի բանակցություններ երկու երկրների ռազմական հարաբերությունների շուրջ, ինչպես նաև անվտանգությանհարցերի շուրջ բանակցություններ ռազմածովային խորհրդատվական համաձայնագրի շրջանակներում, սակայն այդ շփումները դադարեցվել էին երկրների հարաբերություններում լարվածության պատճառով, գրում Է հրատարակությունը: Դա տեղի էր ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո: Նաև ԱՄՆ-ը ցանկանում Է ստեղծել լրացուցիչ «ռազմական թեժ գծեր», այսինքն՝ զրույցի հնարավորություն ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Ջոն Աքիլինոյի, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մայքլ Միլլիի և նրանց չինացի պաշտոնակիցների հետ:Ավելին18:5023.11.22 -
Շոու բիզնեսՔանյե, բռնվիր․ Ջուլիա Ֆոքսը բացահայտել է՝ ինչու է իրականում հանդիպել ռեփերի հետՋուլիա Ֆոքսի և Քանյե Ուեսթի սիրավեպն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվեց։ Սիրահարները բաժանվել են այս ձմռանը մեկուկես ամիս հարաբերություններից հետո։ Իհարկե, դրանից հետո հանրությունը սկսեց կասկածել, որ դերասանուհին պարզապես իրեն գովազդում է երաժշտի հաշվին։ Այնուամենայնիվ, աղջիկը սկսել է հանդիպել ռեփերի հետ այլ պատճառով: Ինչպես երևում է, Ջուլիան հոգնել է Քանյեի մասին մշտական հարցերից և որոշել է մեկընդմիշտ փակել այդ թեման։ Նա ձայնագրել է տիկտոկ, որտեղ խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել ռեփերի հետ միայն նրա համար, որ նա հանգիստ թողնի Քիմ Քարդաշյանին։ Ինչպիսի՞ շրջադարձ։ «Ես հենց նոր պատրաստվում էի գրել այս մասին իմ գրքում, որպեսզի դուք բոլորդ այն գնեիք: Լավ, ես պարզապես կասեմ ձեզ․․․ անվճար: Նախ, նա իրեն ադեկվատ էր պահում իմ կողքին»,- նշել է աղջիկը։ Նա նշել է, որ միշտ սիրել է Քիմ Քարդաշյանին, Քորթնիին և Քլոեին և չէր պատկերացնում, որ երբևէ կհանդիպի Քանյեի հետ։ Սակայն ռեփերը ամեն կերպ փորձել է գրավել նրա սիրտը, և նա հանձնվել է։ Հետո դերասանուհին մտածել է, որ այդկերպ կարող է Յեին շեղել նախկին կնոջից բաժանվելու թեմայից։ «Ես կարծում էի, որ կարող եմ նրան ստիպել ինձ դուր գալ և մոռանալ Քիմին»,- կիսվել է Ջուլիան: Եվ դա նրան հաջողվեց, քանի որ այն ժամանակ Յեն կենտրոնացած էր միայն նոր հարաբերությունների և աշխատանքի վրա։ Ճիշտ է, ի վերջո Ֆոքսը հասկացավ, որ չի կարող փրկել ռեփերին ու որոշեց հեռանալ։Ավելին18:4023.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Պուտինն իր մեքենա է կանչել Փաշինյանին. «երեկ»՝ անձրևանոցի տակ, այսօր՝ մեքենայումԱվելին18:3023.11.22 -
ՀասարակականՋրանջատում՝ 24 ժամով․ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ա․Խաչատրյան, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Հ․ Էմինի 125-184 համարների, Ա․ Խաչատրյան 24/1, 26/1, 26/2, 26/3, 28, 29, 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 համարների, Վ․ Այգեկցի 98-105 համարների, Փափազյան 12, 16, 16/1, 16/2, 22, 22/2 համարների, Գյուլբենկյան 29, 31, 33 համարների, Կասյան 10, 12 համարների, Սունդուկյան 21, 23, 25, 29 համարների, Վրացական 1-21 համարների և 4-րդ նրբանցքի, Վաղարշյան 13, 15, 17, 18, 19/1, 20, 22 համարների, Նաիրի Զարյան 1-140 համարների և 1-ին նրբանցքի, Կոմիտասի պող. 23-67 կենտ, 12-66 զույգ համարների և 1-ին նրբանցքի, Հ․ Քոչարի 7, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 27, 29-171 կենտ, 44, 44/1 համարների և 1-ին նրբանցքի, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Գրիբոյեդովի 1-ին, Մալխասյանց փողոցի նրբանցքների, Թբիլիսյան խճուղու, Շրջանցիկ թունելի, Կոմիտասի անցուղին իր այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին18:2523.11.22 -
Քաղաքական«Ինչո՞ւ ես այդպես մռայլ»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին«Ինչո՞ւ ես այդպես մռայլ»։ Նման արտահայտությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստից առաջ։ Երբ Լուկաշենկոն ժամանել է «Դվին» համալիր, որտեղ անցկացվում է նիստը, ողջունել է Փաշինյանին եւ նկատել նրա հայացքն ու նման արտահայտություն արել։ Դրան ի պատասխան՝ Փաշինյանը ժպտացել ու ինչ-որ բան է ասել։Ավելին18:1723.11.22 -
ԱշխարհԵվրոպան կրկնակի ինտենսիվությամբ Է օգտագործում գազի պահեստարանների պաշարներըԳազի ստորգետնյա պահեստարաններից (ԳՍՊ) գազի օգտագործման իներցիոն գործընթացը Եվրոպայում բավական մեծ թափով է ընթանում, ինչին նպաստում են առաջին ցրտերը: Նոյեմբերի 21-ին ԳՍՊ-ներից գազի օգտագործումը կտրուկ աճել Է և գրեթե երկու անգամ գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը տվյալ ժամանակահատվածի համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը մնում Է նախորդ օրերի ու ամիսների մակարդակին: «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը» հաղորդել Է, որ «Գազպրոմ»-ից տարանցման հայտն ընդունել Է նոյեմբերի 23-ին՝ 42,4 մլն խորանարդ մետր ծավալով: Նոյեմբերի 22-ին այդ ցուցանիշը նույնն է եղել: Հայտարարվել են երկրի գազափոխադրման համակարգում մուտքի երկու կետերից միայն մեկի՝ «Սուջա» գազաչափիչ կայանի կարողությունները: «Սոխրանովկա» գազաչափիչ կայանի միջանցքով տարանցման հայտ չի ընդունվել: «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը» հայտարարել Է «Սոխրանովկա»-ով տարանցման համար գազի ընդունման ֆորս-մաժոր՝ բացատրելով, որ չի կարող իրականացնել «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողությունը: «Սոխրանովկա»-ի երթուղին ապահովում էր օրական ավելի քան 30 մլն խորանարդ մետր գազի տարանցում: «Գազպրոմ»-ում հիմքեր չեն տեսնում ֆորս-մաժորի համար, ինչպես նաև նշում են, որ նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար խոչընդոտներ չկան:Ավելին18:1523.11.22 -
Հրդեհ՝ Գորիս քաղաքի կիսակառույց շինությունում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՆոյեմբերի 23-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մակիչի փողոցում գտնվող կիսակառույց շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։Ավելին18:0523.11.22 -
ՀասարակականՄեկ այլ նախագիծ. կարգելվի բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներինՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնում է, որ կարգելվեն բոլոր տեսակի հրավառությունների վաճառքը քաղաքացիներին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ կառավարության թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում: 🟢 Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին: 🟢 Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն): Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ: Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ) Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից»,- գրել է նա:Ավելին18:0523.11.22 -
ՏարածաշրջանԼուգանսկում նոր տարածքների ազատագրման մասին է հայտնում Կիևը. Մոսկվան թուլացրել է հարձակումը ԴոնբասումԵղանակային վատ պայմանների պատճառով՝ Դոնբասում ռուսական զորքը նվազեցրել է հարձակման ինտենսիվությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինուժի բարձրաստիճան զինվորական Սերգեյ Չերևատին: Նրա խոսքով՝ ռուսները փորձում են ճեղքել Դոնեցկի շրջանի Բախմուտի և Ավդիևի պաշտպանությունը, չեն հրաժարվում ամբողջ Դոնբասը գրավելու մտքից:Ավելին18:0223.11.22 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի դատարանն արգելել է Շոտլանդիայի կառավարությանը անկախության հանրաքվե անցկացնելՄեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ Շոտլանդիայի կառավարությունը չի կարող միակողմանիորեն երկրորդ հանրաքվե անցկացնել Միացյալ Թագավորությունից անջատվելու վերաբերյալ, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով CNN-ից: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փորձում էր հաջորդ հոկտեմբերին հանրաքվե անցկացնել, սակայն դատարանը միաձայն մերժել է այդ հայտը, քանի որ հանրաքվեի անցկացումը հավանության չի արժանացել Բրիտանիայի խորհրդարանի կողմից: Շոտլանդիան վերջին անգամ քվեարկություն է անցկացրել 2014 թվականին՝ Բրիտանիայի խորհրդարանի հավանությամբ: Շոտլանդացիները ձայների 55%-45% հարաբերակցությամբ մերժեցին Միացյալ Թագավորությունից անկախանալու գաղափարը: Անկախության կողմնակից Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդները խոստացել են շոտլանդացի ընտրողներին քվեարկելու ևս մեկ հնարավորություն տալ, հատկապես այն բանից հետո, երբ 2016 թվականին Մեծ Բրիտանիան քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին: Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտնել է, որ հարգում է դատարանի որոշումը՝ չնայած հիասթափված է: «Օրենքը, որը Շոտլանդիային թույլ չի տալիս ընտրել մեր սեփական ապագան առանց Վեսթմինսթերի համաձայնության, ցույց է տալիս, որ առասպել է գաղափարը, թե Միացյալ Թագավորությունը կամավոր գործընկերություն է, և ապացուցում է, որ անկախության անհրաժեշտություն կա», - գրել է Սթերջենն իր «Twitter»-ի էջում: Անգլիան և Շոտլանդիան քաղաքական միության մեջ միավորվել են 1707 թվականից, սակայն, CNN-ի պնդմամբ, շոտլանդացիներից շատերը դա համարում են միակողմանի հարաբերություն, որտեղ գերիշխում է Անգլիան:Ավելին17:5523.11.22 -
ԱրցախԱրցախի նախագահը մեկնաբանել է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշումըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հարությունյանը հարցին անդրադարձել է Արցախի խորհրդարանում: Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունն առաջարկել էր, որովհետև քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին, իսկ նոր իշխանություն ձևավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, որի միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունն է: «Մինչև այսօր համարում եմ, որ Սահմանադրության մի հոդվածով իմ առաջարկած փոփոխությունն ամենաճիշտ տարբերակն է, բայց նաև երկրի ներքին կայունությունն ավելի կարևոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը: Այսօր այդ փոփոխության կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի որ այդ լիազորություններն ամբողջությամբ կենտրոնացված չեն նախագահի ձեռքում: Իհարկե, նախագահի կողմից է այդ լիազորություններով օժտվել պետնախարարը, բայց գոնե բոլոր այն մտահոգությունները, որ կար նախկինում, այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում, կարծես, լուծվել են: Դրա համար սահմանադրական փոփոխության հարցում մենք շտապելու որևէ անհրաժեշտություն չունենք»,-ասել է նախագահ Հարությունյանը՝ նշելով, որ ի առաջարկությունների վերաբերյալ Ազգային ժողովը մտահոգություններ էր հայտնել: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:Ավելին17:5123.11.22