Լրահոս
Սպորտ
14:40
23.11.22
186

Որքա՞ն գումար է վաստակել Louis Vuitton-ը Մեսսիի և Ռոնալդուի մասնակցությամբ գովազդի շնորհիվ

Img default alt hy

Launchmetrics մարքեթինգային հարթակը հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում Louis Vuitton նորաձևության տունը համացանցում մոտ 13,5 միլիոն ռուբլի է վաստակել, հայտնում է Business of fashion-ը։ 

Սոցցանցերում արագորեն տարածվել է Էնի Լեյբովիցի լուսանկարը, որում համաշխարհային ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին շախմատ են խաղում ապրանքանիշի ճամպրուկի վրա: Երկու օրվա ընթացքում այն հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ՝ հավաքելով ընդհանուր առմամբ մոտ 65 միլիոն հավանում, ինչն ամենաշատն է «Ինստագրամ» սոցիալական հարթակի ողջ պատմության ընթացքում։

Ըստ Launchmetrics մարքեթինգային հարթակի՝ սա կրկնակի ավել է Adidas-ի և Blackpink խմբի համագործակցության արդյունքներից, ինչպես նաև մոտ 40%-ով ավելի, քան Versace-ի գովազդային արշավի շահույթը Ջենիֆեր Լոպեսի հետ 2019 թվականին: