Լրահոս

2022-11-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վաղը վթարային ջրանջատում կլինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների, Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան 1-4, Աբովյան 50-54 համարների, Հերացու, Այգեստան 9, 10, 11, Օստրովսկու փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի շենքերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    22:40
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արման Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը
    ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը ներկայացնելու նպատակով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը խորհրդակցություններ է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունում։ Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխատենապետ Խաժակ Քորթեանը և տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։ (Armenian National Committee of Australia) Արման Թաթոյանը քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել է հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Նա մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։ Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։ Արման Թաթոյանը ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով: Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումների ժամանակ սպանված կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական հատուկ ջոկատի՝ «ՅԱՇՄԱ»-ի դաժանություններին։ Արման Թաթոյանը ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր: Նա շեշտել է, որ այս պայմաններում Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը, իրականում չունի խաղաղության մտադրություններ: Առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:
    22:30
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարտունիում բախվել են Mercedes Sprinter-ն ու VAZ 2101-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 65 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter և VAZ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/30/1227716/
    22:24
    30.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանին պատժելու և Հայաստանին զինելու մասին նախագիծ է քննարկում Ֆրանսիայի Ազգային ժողովը
    Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ դատապարտող բանաձևը: «Վերածնունդ» խմբակցության ներկայացրած նախագիծը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ և տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Եթե այն ընդունվի, կնշանակի, որ Ֆրանսիան պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:
    22:20
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Խաղաղապահների պատասխանատվության գոտում նոյեմբերի 30-ին միջադեպեր չեն գրանցվել
    Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունից: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
    22:10
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում. Աբրահամյան
    Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։ Ավելի վաղ՝ մինչև մեր զինծառայողների մարմինների հանձնումը, իշխանությունը հայտնում էր 16 անհետ կորածի մասին, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ»,- գրել է նա։
    22:00
    30.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Քիչ առաջ. Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց հակաադրբեջանական բանաձև
    Քիչ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը: Նախագծին կողմ են արտահայտվել քվեարկությանը մասնակցած բոլոր՝ 256 պատգամավորները:
    21:56
    30.11.22
    Ավելին
  • Թուրքական նամազից արթնացող հայկական գյուղում «ափալ-թափալ ճամփա են սարքում»
    Հայ-թուրքական սահմանի՝ Արաքսի երկու ափերը կապող կամրջի վերանորոգման մասին լսելուց հետո սահմանամերձ Մարգարայում ավելի ամուր են կողպում դռները: Նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունները նոյեմբերի սկզբին հանդիպել են հայ-թուրքական սահմանին, անցուդարձի, մաքսային վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել: Սահմանի որոշ գյուղերից գիշերը երևում է, թե ինչպես են թուրքերը վերանորոգում հայկական բնակավայրեր եկող ճանապարհները:
    21:50
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
    Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդումից: Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 19:17-ին: Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Լենհե քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
    21:40
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը. «Փաստինֆո»
    ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Ընդ որում, նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։ «Ես դրան անդրադարձել եմ մեկ տարի առաջ, որ դա լինելու է, ավելացնելու բան չունեմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային անհանգստացնող իրավիճակին, ասաց Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, նոր ռազմական սադրանքով Ադրբեջանը ի՞նչ նխատակ կարող է հետապնդել, Մովսես Հակոբյանն ասաց․ «Ամեն ինչ շատ պարզ է, Ադրբեջանը, երբ իր նպատակներին քաղաքական ճանապարհով չի կարողանում հասնել, հասնում է ռազմական ճանապարհով»։
    21:30
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
    21:29
    30.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը բախվում է Ռուսաստանի հետ՝ Արցախում, Իրանի հետ՝ Սյունիքում. Երևանն ու Բաքուն սպասում են
    Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա է գնալու Լեհաստան այցից հետո, որտեղ ԵԱՀԿ արտոգործնախարարների հանդիպում է տեղի ունենալու: Դրան մասնակցելու համար այսօր Լոձ քաղաք է մեկնում նաև Հայաստանի արտգործնախարարը: Պաշտոնական հաղորդագրություններում նշված չէ, թե արդյոք Լեհաստանում Արարատ Միրզոյանը առանձին կհանդիպի Ջեյհուն Բայրամովի հետ:
    21:20
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած
    Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին (ԻԻՀ քաղաքացի, Ռ. Ա. Ք., ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին կայուն. դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։
    21:10
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն Է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու
    Մասնակի զորահավաքի շրջանակներում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ և կամավորներ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ուսումնական կենտրոններում պատրաստում են անցել մարտական մեքենաների և տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի և ռադիոԷլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրների շուրջ ութ հազար անձնակազմեր», - հայտարարել Է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 30-ին կայացած կոլեգիայի նիստում: Նրա խոսքով՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի Է դրվել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան: «Զինծառայողներն ստացել են գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական և հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես Էլ ստորաբաժանումների կազմում», - ասել Է Շոյգուն: Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել Է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով:
    21:00
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է
    Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի՝ աղքատության մասին նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցից: Չնայած աղքատության մակարդակը 2020-ի համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակը 2.1 անգամ աճ է արձանագրել. 2020թ.-ի 0.7%-ից դարձել է 1.5%: Ըստ զեկույցի՝ աղքատ է համարվում այն քաղաքացին, որի բոլոր սպառումները միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։
    20:50
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    70-ամյա վարորդը Opel-ով «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Այսօր` նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Կոտայքի մարի բնակիչ՝ 70-ամյա Արման Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցւ չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/30/1227705/
    20:45
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ կույր մարդիկ․ փաստեր, որոնք շարունակում են զարմացնել
    Մարդկանց բոլոր ժամանակներում հետաքրքրել են իրենց երազները։ Հնում դրանք համարվում էին մեկ այլ աշխարհից ուղարկված գաղտնագրված հաղորդագրություն, որը վերծանել կարող էին միայն քրմերը, կախարդները։ Ժամանակակից մարդն այլ կերպ է ընկալում այս երևույթը, սակայն երազների նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում։ Մի քանի փաստեր կան գիշերային քնի ու երազների մասին, որոնք շարունակում են զարմացնել մարդկանց։ Ահա դրանցից ամենաուշագրավները․ Քնած ժամանակ մարդը պարալիզացված վիճակում է գտնվում, որպեսզի չկրկնի այն շարժումները, որոնք երազում է կատարում։ Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ երազներ չեն տեսնում կամ տեսնում են հազվադեպ։ Պարզապես երազների 90 տոկոսը մարդիկ մոռանում են։ Կույր մարդիկ նույնպես «տեսնում են» երազներ, պարզապես դրանք արտահայտվում են ձայների, համի, տարբեր այլ զգացողությունների, էմոցիաների տեսքով։ Այն մարդիկ, որոնք կուրացել են կյանքի որոշակի ժամանակահատվածում, տեսնում են ամենասովորական, նաև վառ ու գունավոր երազներ։ Արտաքին գործոններն ու գրգռիչներն իրենց ազդեցությունն ունեն մարդու երազների վրա․ օրինակ, քնած ժամանակ մարդը կարող է ձայներ լսել, որոնք իրականում հնչում են պատուհանից այն կողմ կամ սենյակում, որտեղ նա քնած է։ Այդ ձայները միահյուսվում են նրա տեսած երազի սյուժեին։ Հաճախ երազում մարդը ինչ-որ բան է ցանկանում անել, որը ոչ մի կերպ չի ստացվում, օրինակ՝ ջուր խմել։ Արթնանալիս նա հասկանում է, որ իրականում ծարավ է։ Գիշերային քունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում միջինում 25 տարի է կազմում, այդքան տարի նա «քնած» է անցկացնում, որից 6 տարին երազներին «հատկացված» ժամանակն է։ Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, ում կյանքում թեկուզ մեկ անգամ հանդիպել ենք։ Մարդիկ, որոնք պնդում են, որ անծանոթի են տեսել երազում, պարզապես մոռանում են, որ կյանքի որոշակի դրվագում հանդիպել են նրան։ Մարդը կարող է կառավարել իր երազները՝ սեփական վարքագիծն ու իրավիճակը, որը տեսնում է երազում։ Դա տեղի է ունենում, եթե նա կենտրոնանում է երազում տեղի ունեցող իրադարձությունների վրա, իսկ երևույթը կոչվում է գիտակցված երազատեսություն։ Երազում մարդու ենթագիտակցությունը «խոսում» է նրա հետ․ հաճախ մարդը երազում լուծում է որևէ մի խնդիր, որն իրական կյանքում է իր լուծմանը սպասում, այսինքն, ենթագիտակցությունը «հուշում» է ելքը։ Համարվում է նաև, որ մի քանի մեծ հայտնագործություններ հայտնի գիտնականները երազում են արել։ Դրա ամենավառ օրինակներից մեկը Մեդելեևի աղյուսակն է։ Երևույթը բացատրվում է նրանով, որ արթուն վիճակում մարդու գիտակցությունը սահմանափակված է որոշակի շրջանակներով, իսկ երազում սահմաններն ընդլայնվում են. հիշողության մեջ արթնանում են կուտակված փորձը, ազդակներ են գալիս նաև ենթագիտակցության խորքից։ Մարդիկ երբեմն այնքան վառ ու գունավոր երազներ են տեսնում, որ դրանց մասին չեն մոռանում երկար տարիներ։ Գունավոր հեռուստատեսության գյուտից հետո վառ ու գունեղ երազներ տեսնող մարդկանց թիվն ավելացել է։ Արթուն ժամանակ մարդը երբեմն դեժավյուի զգացողություն է ունենում․ նրան թվում է, որ արդեն մեկ անգամ եղել է այն իրավիճակում, որում գտնվում է, կամ նախկինում վերապրել, լսել ու տեսել է այն, ինչն այդ պահին է կատարվում։ Մեծ է հավանականությունը, որ այդ ամենը նա ինչ -որ մի օր տեսել է երազում, պարզապես արթնանալուց հետո մոռացել է այդ մասին։ Նախկինում ծխող մարդիկ ավելի բովանդակալից և իրականությանը ավելի մոտ երազներ են տեսնում։ Ամենից հաճախ նրանք երազում ծխում են, բայց այդ ընթացքում մեղքի զգացողություն են ունենում։ Քնած ժամանակ մեր ենթագիտակցությունը մեզ «ուղարկում է» սիմվոլներ ու նշաններ, այդ պատճառով էլ երազների բովանդակությունը, սյուժեն չպետք է բառացիորեն ընկալել, այն պետք է տարբերակել, վերծանել իմաստը, այն ազդակը, որը երազի միջոցով մեզ է ուղարկում մեր ենթագիտակցությունը՝ «օգտվելով» խորհրդանիշներից։ Մարդկանց 12 տոկոսը «սև ու սպիտակ», ոչ թե գունավոր երազներ է տեսնում։ Մի խումբ սյուժեներ կան, որոնք երազում տեսնում են բոլորը՝ իրավիճակ դպրոցում, ինստիտուտում կամ աշխատավայրում, հետապնդումից խուսափելու փորձ, անկում՝ բարձր տեղից կամ թռիչք դեպի վեր, մարդու մահ, ընկած ատամներ, քննությունների տապալում, ավտովթար և այլն։ Մինչև երեք տարեկան երեխաները երազում իրենք իրենց չեն տեսնում, իսկ երեքից ութ տարեկան երեխաները գիշերն ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան մեծահասակները՝ հասուն կյանքի ընթացքում։ Նախկինում բանտերում դատապարտյալներին պատժելու ամենադաժան և ցումունքներ կորզելու առումով՝ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է եղել նրան քնից զրկելու մեթոդը։
    20:40
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    20:30
    30.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանում կանայք 167 հազարով ավելի են տղամարդկանց թվից
    Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 961 հազար 367 է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Տղամարդկանց թիվը 1 միլիոն 397 հազար 169 է, կանանցը՝ 167 հազար քսանով ավելի՝ 1 միլիոն 564 հազար 198։
    20:20
    30.11.22
    Ավելին