Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
30.11.22
156

Ադրբեջանին պատժելու և Հայաստանին զինելու մասին նախագիծ է քննարկում Ֆրանսիայի Ազգային ժողովը

Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ դատապարտող բանաձևը: «Վերածնունդ» խմբակցության ներկայացրած նախագիծը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ և տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: 

Եթե այն ընդունվի, կնշանակի, որ Ֆրանսիան պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: