Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
30.11.22
112

Ադրբեջանը բախվում է Ռուսաստանի հետ՝ Արցախում, Իրանի հետ՝ Սյունիքում. Երևանն ու Բաքուն սպասում են

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա է գնալու Լեհաստան այցից հետո, որտեղ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպում է տեղի ունենալու: Դրան մասնակցելու համար այսօր Լոձ քաղաք է մեկնում նաև Հայաստանի արտգործնախարարը: 

Պաշտոնական հաղորդագրություններում նշված չէ, թե արդյոք Լեհաստանում Արարատ Միրզոյանը առանձին կհանդիպի Ջեյհուն Բայրամովի հետ: