Լրահոս
Հասարակական
20:45
30.11.22
193

70-ամյա վարորդը Opel-ով «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր` նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։  Կոտայքի մարի բնակիչ՝ 70-ամյա Արման Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։