Լրահոս
2022-12-01
-
ՀասարակականՄիլիցա Լաուրը և պարեկները. քաղաքացիները չեն հասկանում՝ «ոստիկանն ինչո՞ւ պետք է ծեծի»Վանաձորում պարեկների կողմից հորեղբոր ու զարմիկի ծեծվելու դեպքից ցնցված են երևանցիները: Ասում են՝ մայրաքաղաքի պարեկներից ոչ մի վատ բան չեն տեսել, զարմացած են՝ ինչպես կարող է օրենքի մարդը ծեծել քաղաքացիներին: Աննա Հովհաննիսյանը զրուցել է վարորդների ու ոստիկանության մի նախկին աշխատակցի հետ: Վանաձորում կատարվածի համար պարեկներին ոչ մեղադրում, ոչ արդարացում են:Ավելին10:4001.12.22 -
ՔաղաքականԴավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնականՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի», -գրել է նա։Ավելին10:3301.12.22 -
ՔաղաքականՓաշինյանի մեսիջը՝ թիմակիցներին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս հանրային լայն շերտերի տարակուսանքի, ՔՊ հնաբնակներին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին ու նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին կուսակցության վարչության նախագահի տեղակալներ նշանակելու մասին։ Վարչության ընտրությունների կեղծումից հետո ՔՊ-ում սպասում էին, որ Փաշինյանը կպատժի ոչ միայն կեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանին եւ նրա աջակիցներին, այլեւ քիչ թե շատ ինքնուրույն անձանց, որպեսզի վերջիններիս մտքով չանցնի աճել եւ կրկնել Պապիկյանի «ինքնագործունեությունը»՝ հավակնել վարչապետի աթոռին եւ վարչությունում յուրայիններ ներդնելուն։ Սրանով է պայմանավորված, որ ՔՊ վարչության նախագահի տեղակալ չնշանակվեցին, դիցուք, կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը կամ Արայիկ Հարությունյանը, այլ նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին։ Սրանով Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր կողքին տեղ ունեն անմնացորդ կամակատարները։ ՔՊ աշխատակազմի ղեկավար էլ նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով ժամանակին «Հայկական ժամանակի» գանձապահն է եղել, ապա՝ հաշվապահը, հետո՝ կառավարական առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը եւ տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին եւ նրա կնոջը»:Ավելին10:2501.12.22 -
Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցում այրվել է վագոն-տնակԴեկտեմբերի 1-ին, ժամը 01։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 2 շենքի դիմաց այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:51-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ գույքով։Ավելին10:1801.12.22 -
ԱրցախՍտեփանակերտ քաղաքում այրվել է աշտարակային կռունկՆոյեմբերի 29-ին ժամը 22:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել`Վ. Մամիկոնյան 21 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աշտարակային կռունկ: Ժամը 22:33-ին հրշեջ փրկարարական մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր։ Հրդեհը մեկուսացվել է 22:54-ին, լիկվիդացվել՝ 23:12-ին: Այրվել է շինարարական կազմակերպությանը պատկանող աշտարակային կռունկի խցիկը` լրիվությամբ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։Ավելին10:1301.12.22 -
Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիություն՝ 70-100մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:Ավելին10:0701.12.22 -
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Մարտունու շրջանում. կա տուժածՆոյեմբերի 30-ին ժամը 19:15-ին ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ «Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Անմիջապես կանչի վայր են մեկնել ՆԳ նախարարության Մարտունու շրջբաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները։ Պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի 51-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն վարելով իրեն պատկանող «Օպել-աստրա» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և հայտնվել ճամփեզրին։ ՃՏ պատահարի հետևանքով ուղևոր՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 44-ամյա բնակիչ Ա. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և տեղափոխել մշտական տեղակայման վայր։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։Ավելին10:0201.12.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներում մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզում մառախուղ է (բարձրադիր գոտիներում ցածր տեսանելիություն)։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին09:5701.12.22 -
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին09:5301.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀայ-թուրքական ձեռքբերումներ չկան, կա իմիտացիաՀայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չեն տեսնում թուրքագետները: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը իր վերջին հայտարարություններով իմիտացիա է ստեղծում՝ աշխարհին ցույց տալու, թե Անկարան փորձում է լեզու գտնել Երևանի հետ:Ավելին09:4501.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, որի օրակարգում ընդդիմության նախագիծն էր, հետաձգվել է։ «Ժողովուրդ» Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան: «Հրապարակ» Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ «Փաստ» Հարթ չեն Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի հետ։ Անդրանիկ Քոչարյանը քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանի հետ:Ավելին09:3001.12.22 -
ԱռողջապահականԻ՞նչ օգտակար և վնասակար ազդեցություն կարող է ունենալ սոդայի արտաքին և ներքին օգտագործումըՄիշտ չէ, որ բուժման վերաբերյալ բժիշկների կարծիքները համընկնում են ձևավորված ավանդական կարծիքի հետ։ Մասնավորապես, տարաձայնություններ կան սոդայի վերաբերյալ, ինչը կարող է առողջության վրա ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Նատրիումի բիկարբոնատը՝ սոդան, լայնորեն կիրառվում է առօրյա կյանքում և արդյունաբերության մեջ՝ ներառյալ դեղագործությունը, բժշկությունը և շատ այլ ոլորտներ։ Սոդայի օգտագործումը խոհարարության և սննդի մեջ բացատրվում է ալկալիի՝ տաքացնելիս ածխաթթու գազ արտազատելու ունակությամբ։ Այս միացությունը վաղուց օգտագործվել է բուժական նպատակներով՝ շնորհիվ իր հակասեպտիկ, ալկալային, խորխաբեր և փափկեցնող հատկությունների։ Սոդայի լուծույթը օգտագործվում է որպես առողջության ամրապնդման համալիրի մաս՝ վերականգնելու արյան pH-ը զանգվածային այրվածքների, ծանր թունավորման, դիաբետիկ կոմայի և այլնի հետևանքով առաջացած նյութափոխանակության խախտման դեպքում։ Այլընտրանքային բժշկության մեջ սոդան օգտագործվում է բերանի խոռոչի հակասեպտիկ բուժման, տհաճ հոտի չեզոքացման և ատամների սպիտակեցման համար, խորհուրդ է տրվում կիրառել կոկորդի բորբոքման, մրսածության ժամանակ խորխի վատ արտանետման պարագայում։ Ստամոքսի թթվայնությունը նորմալացնելու համար այս միջոցի կիրառումը բժշկությունը խիստ հավանություն չի տալիս կողմնակի ազդեցությունների մեծ հավանականության պատճառով: Մասնագետները հորդորում են զգուշանալ և բացառել սոդայի կիրառումը՝ որպես ստամոքսի ցավերից ազատվելու միջոց։ Առաջին հայացքից այն կարող է արդարացնել իրեն՝ որպես այրոցի և ստամոքսի ցավի թթվայնության կարգավորիչ, սակայն հետագայում նկատելի կլինեն մի շարք բացասական հետևանքներ։ Սոդան լայն կիրառություն ունի նաև արտաքին օգտագործամ մեջ. փափկեցնում է արմունկի կարծրացած հատվածները, վերացնում չոր կոշտուկներն ու հարթեցնում մաշկը, կանխում է մոծակների և այլ միջատների խայթոցով պայմանավորված մաշկի գրգռվածությունը, օգտակար է միկոտիկ վնասվածքներով եղունգների և մաշկի բուժման համար: Նատրիումի բիկարբոնատը ունի ալկալային մի շարք հատկություններ, որոնք կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։ Ուստի պետք է զգույշ լինել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման ժամանակ: Սոդայի չոր փոշին գրգռում է լորձաթաղանթները. դրա պատահական ներշնչումը կամ աչքերի հետ շփումը առաջացնում է համապատասխան ռեակցիա (հազ, արցունքաբերություն) և կարող է հանգեցնել քիմիական այրվածքների: Գրանցվել են նաև սոդայից թունավորման մի շարք դեպքեր. Հիմնական ախտանիշները ներառում են՝ սրտխառնոց և փսխում, սրտի գործունեության խախտում, արյան ճնշման բարձրացում, այտուցվածություն, գլխապտույտ, ասթենիա, փքվածության երկարատև զգացում, փորկապություն, մկանային սպազմ, ալերգիկ դրսևորումներ և այլն։ Այս նյութի հաճախակի և անկանոն օգտագործումը հանգեցնում է մարմնի ալկալիզացմանը և ալկալոզի նյութափոխանակության զարգացմանը: Սա վտանգավոր պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում խախտվում է աղիքների աշխատանքը, վատանում է օրգանների արյունամատակարարումը և առաջանում են ցնցումներ։ Եթե արյան pH-ը գերազանցում է 7.7-ը, ապա մահվան հավանականությունը մեծ է։ Մասնագետները խորհուրդ են տալիս սոդան օգտագործել հիմնականում այն նպատակներով, որոնք չունեն երկակի ազդեցության վտանգ և հաստատված են ժամանակի և կիրառության մեջ։Ավելին00:0001.12.22
2022-11-30
-
ՔաղաքականՌԴ վարկանիշը Հայաստանում հավասարվում է Բաբուխանյանի վարկանիշին՝ զրո․ «Politik.am»Politik.am-ը գրում է․ Երեկ Գելափ Ինթերնեշնլը հրապարակեց իր կողմից իրականացված հարցման արդյունքները։ Ըստ հարցման արդյուննքերի սեպտեմբերի 13-ին սկսված բախումների մասով հայաստանցիների 10 տոկոսն է դրական գնահատում Ռուսաստանի արձագանքը և 28 տոկոսը ԱՄՆ արձագանքն է դրական գնահատում։ Հարցվածների 38 տոկոսը Ռուսաստանի արձագանքը ընդհանրապես բացասական էր գնահատել, իսկ ԱՄՆ արձագանքի դեպքում ընդամենը 14 տոկսն էին բացասական գնահատել արձագանքը։Ավելին23:5030.11.22 -
ԻրավականՈստիկանները Տավուշի բնակչի մոտ հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանաՆոյեմբերի լույս 27-ի գիշերը՝ ժամը 03:ին-ին մոտ, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա վարորդին և բյուրեղավանցի 21-ամյա ուղևորին: Բյուրեղավանցու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված՝ 46 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար: Այս դեպքից մոտ կես ժամ անց պարեկները Էրեբունու փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է: Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ:Ավելին23:4030.11.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայի ենթակառուցվածքների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկն է այդ մասին գրել իր տելեգրամյան ալիքում: «Ուկրաինայի Գերագույն Ռադան Ալեքսանդր Կուբրակովից դիմում է ստացել՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»,-գրել է Մելնիչուկը:Ավելին23:3030.11.22 -
ՀասարակականԻնչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ. հարցին պատասխանում են երևանցիներըԱյսօր «Հայլուր»-ը երևանցիներին հարցրել է, թե ինչն է այս ամիս ամենաշատը մտահոգել նրանց և ինչ իրադարձություններ են ուրախություն պատճառել: Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ երկիրը ներսից ու դրսից անպաշտպան է: Սահմանային միջադեպերին, իրենց խոսքով, ականջները սովորել են, բայց շոկային է եղել Պեմզաշենի՝ մոր ու երեխաների սպանությունը: Հիմնականում անձնական հաջողություններն են մարդկանց ստիպում երբեմն մոռանալ երկրին սպառնացող վտանգների մասին:Ավելին23:2030.11.22 -
ՍպորտՄունդիալ-2022. D խմբում Ֆրանսիայի հետ պայքարը փլեյ-օֆֆում կշարունակի ԱվստրալիանՖուտբոլի աշխարհի առաջնությունում կայացան D խմբի վերջին տուրի հանդիպումները` Թունիս-Ֆրանիսա, Ավստրալիա-Դանիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում աշխարհի գործող չեմպիոնը` Ֆրանսիան, մրցեց Թունիսի հետ: Ունենալով վիճակագրական առավելություն առաջին կեսի հիմնական մասում` Ֆրանսիայի ընտրանին չէր կարողանում առաջ անցնել հաշվի մեջ: Մեկնարկային 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց: Մունդիալի գործող գավաթակիրները գնդակ բաց թողեցին երկրորդ կեսի սկզբին: Թունիսի հավաքականին առաջ մղեց Խազրին: Ֆրանսիային հաջողվեց խուսափել պարտությունից միայն հանդիպման ավելացված րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Գրիզմանը: Թունիս-Ֆրանսիա` 1:1: Միաժամանակ ընթացող խաղում Ավստրալիան Ալ-Վակրա քաղաքի մարզադաշտում մրցեց Դանիայի հետ: Մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխադարձաբար գրոհում էին և սովորաբար գրոհներն ավարտում էին դարպասապահների միջամտությամբ: Ավստրալիայի ընտրանին, որն այդ դիմակայության ֆավորիտը չէր, չէր խաղում «երկրորդ համարով» և երբեմն լուրջ գրոհերով մոտ էր գոլին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում, սակայն Ավստրալիան կարողացավ իրացնել ստեղծված հնարավորությունը: 60-րդ րոպեին աչքի ընկավ Լեքին: Ավստրալիա-Դանիա` 1:0: D խմբից ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում պայքարը կշարունակեն Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները: Թունիսը խմբում երրորդն է, իսկ Դանիան` վերջինը:Ավելին23:1030.11.22 -
ՏարածաշրջանՀայկական բեռնատարները Թբիլիսիի մոտից «հրել են» Լարսի մատույցներ. բեռնափոխադրումը թանկացել էՀայկական բեռնատարները Թբիլիսիից հասել են Լարսի մատույցներ, ըստ իշխանության՝ իրենց գործադրած ջանքերի շնորհիվ: Ընդդիմությունը հակադարձում է՝ բեռնատարները ընդամենը Վրաստանի մայրաքաղաքից ռուսական սահմանին են մոտեցել, ինչը խնդրի լուծում չէ:Ավելին23:0030.11.22 -
Արագածոտնի նախկին մարզպետը Փաշինյանի օգնական է նշանակվելԱրագածոտնի նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,-գրել է նա։Ավելին22:5730.11.22 -
Հասարակական«Գրդոնչի եմ եղել». խոպանի «չեմպիոնները» վերադարձել են, բայց էլի գնալու ենՌուսական զորակոչի ավարտից հետո Ռուսաստանից Հայաստան միգրանտների հոսքը ակնհայտ պակասել է: Զվարթնոց օդակայանում իջնող ինքնաթիռները հիմնականում խոպանչիներին են ժամանակավոր տուն բերում: Արտագնա աշխատանքից վերադարձածները Լիլիթ Խալաթյանին ասել են, որ Հայաստանում մնալու մասին չեն էլ մտածում, Ամանորը նշելուց հետո նորից հետ են գնալու: Ընդ որում, մտադիր չեն նախկինի պես ճոխ Նոր տարի անել:Ավելին22:5030.11.22