Լրահոս
21:50
30.11.22
184

Թուրքական նամազից արթնացող հայկական գյուղում «ափալ-թափալ ճամփա են սարքում»

Հայ-թուրքական սահմանի՝ Արաքսի երկու ափերը կապող կամրջի վերանորոգման մասին լսելուց հետո սահմանամերձ Մարգարայում ավելի ամուր են կողպում դռները: Նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունները նոյեմբերի սկզբին հանդիպել են հայ-թուրքական սահմանին, անցուդարձի, մաքսային վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել: 

Սահմանի որոշ գյուղերից գիշերը երևում է, թե ինչպես են թուրքերը վերանորոգում հայկական բնակավայրեր եկող ճանապարհները: