Լրահոս
2022-11-30
-
ՄիջազգայինՉինաստանը մտադիր Է միջուկային զինանոցը պահպանել նվազագույն թույլատրելի մակարդակումՉինաստանը միջուկային մարտագլխիկների թիվը կպահպանի ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում: Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:Ավելին19:2030.11.22 -
ՀասարակականՈրոնվում է տեսագրությունում պատկերված անձըՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։Ավելին19:1030.11.22 -
ԱշխարհAmazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականինԱմերիկյան Amazon.com Inc-ը հաջորդ տարում կավելացնի «ամպային» ծառայություններով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների թիվը, ինչպես նաև կշարունակի տվյալների կենտրոնների կառուցումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Նոյեմբերին ավելի վաղ ընկերությունը հայտարարել Էր իր մի շարք ստորաբաժանումներում նախատեսվող կրճատումների կամ նոր աշխատակիցների ընդունումը դադարեցնելու մասին, սակայն այդ իրադրությունը, ըստ երևույթին, չի վերաբերում Amazon-ի ամենաշահութաբեր բիզնեսին: Ընկերության ավագ փոխնախագահ Մեթ Գարմանը, որը ղեկավարում Է Amazon Web Services-ի (AWS) վաճառքների և մարկետինգի բաժինները, ասել Է, որ 2023 թվականին սպասում Է հաստիքակազմի ընդլայնման: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք ևս մի քանի աշխատակիցների կընդունենք: Մեր բիզնեսն առաջվա պես արագ աճում Է», - ասել Է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Amazon-ի «ամպային» ստորաբաժանման վաճառքները, որը տրամադրում Է տվյալների պահեստարաններ և հաշվողական կարողություններ, հունիս-սեպտեմբերին կազմել են 20,5 մլրդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 27 տոկոսով: Այդուհանդերձ, սա ամենադանդաղ աճն Է 2014 թվականից ի վեր, երբ Amazon-ն սկսեց հաշվետվություններում առանձին տվյալներ ներկայացնել AWS-ի վերաբերյալ: Գարմանը հայտարարել Է նաև, որ ընկերությունը «տվյալների կենտրոնների կառուցումը կդանդաղեցնի միայն այն ժամանակ, երբ դրանց պահանջարկը դանդաղի»: «Կան մատակարարումների շղթայի բազմաթիվ մոդելներ, որոնք մեզ ասում են շարունակել տվյալների մշակման կենտրոնների կառուցումը, ուստի մենք շարունակելու ենք դրանց կառուցումը»,-ասել Է նա: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները 0,4 տոկոսով աճում են նոյեմբերի 30-ին նախնական սակարկությունների ընթացքում: Ռիթեյլերի շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկել Է գրեթե 45 տոկոսով (մինչև 958,5 մլրդ դոլարի) այն դեպքում, երբ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը կորցրել Է շուրջ 30 տոկոս:Ավելին19:0030.11.22 -
ԱշխարհԱֆղանստանի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա 35 զոհԱռնվազն 35 մարդ Է զոհվել, ևս 23-ը՝ տուժել նոյեմբերի 30-ին Աֆղանստանի հյուսիսային Սամանգանի նահանգում գտնվող կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի մեծ մասը դպրոցի աշակերտներ են: Թե ինչն Է եղել պայթյունի պատճառը, առայժմ չի հստակեցվում: Միջադեպը տեղի Է ունեցել նահանգի վարչական կենտրոն Այբաքում՝ կեսօրյա աղոթքի ժամանակ: «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, վկայակոչեով բժիշկներին, տեղեկացրել Էր, որ զոհվել Է առնվազն 15 մարդ, ևս 27-ը՝ տուժել Սամանգանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Al Jazeera հեռուստաալիքի վարկածով, որը վկայակոչում Է թալիբների կառավարության մի պաշտոնյայի, պայթյունի ժամանակ զոհվել Է 23 մարդ, ևս 30-ը՝ տուժել:Ավելին18:5030.11.22 -
ԱշխարհՉինաստանում ցույցերն ուղեկցվել են բախումներովՉինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը խոստացել է «վճռականորեն ճնշել թշնամական ուժերի կողմից ներթափանցման և սաբոտաժի գործողությունները»: Այս հայտարարությունը հաջորդել է վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենազանգվածային փողոցային ցույցերին, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Հաղորդվում է, որ այսօր Չինաստանի տարբեր քաղաքներում իրավապահների հարյուրավոր ամենագնացներ, ֆուրգոններ և զրահամեքենաներ են կայանված եղել: Իրավապահները պատահական սկզբունքով ստուգել են մարդկանց փաստաթղթերը, նրանց բջջային հեռախոսները՝ գտնելու լուսանկարներ, արգելված հավելվածներ կամ այլ հնարավոր ապացույցներ, որ նրանք մասնակցել են ցույցերին: Reuters գործակալությունն էլ հաղորդում է, որ երեքշաբթի գիշերը Չինաստանի Գուանչժոու քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տարբեր առարկաներ նետվում պաշտպանիչ հանդերձանքով ոստիկանության վրա: Կատարվել են ձերբակալություններ: Չինաստանում գործում է COVID-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այնտեղ վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցներ են կիրառվում՝ չնայած աշխարհի երկրների մեծ մասը չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Ցույցերին զուգահեռ, վերջին օրերին Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:Ավելին18:4030.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ֆրանսիական զենք՝ Հայաստանին, պատժամիջոցներ՝ Ադրբեջանին. նախագիծը քննարկվում էԱվելին18:3030.11.22 -
ՀասարակականԳազի բալոնից հրդեհ էր բռնկվել բնակարանի խոհանոցումՆոյեմբերի 30-ին, ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ-անոց) հրդեհ է բռնկվել բնակարանի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:44-ին: Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, դուռը և պատուհանը։Ավելին18:2830.11.22 -
ՀասարակականԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիրԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից:Ավելին18:1830.11.22 -
ԱշխարհԱշխարհի ամենամեծ հրաբուխը ժայթքել է 40 տարվա «լռությունից» հետոՄիացյալ Նահանգներում Մանուա Լոան՝ աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը, վերջին 40 տարում առաջին անգամ ժայթքել է մի քանի ուղղություններով: Լավայի մի քանի հոսքեր շարժվում են հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ամենաերկար և ամենամեծ հոսքը առաջացել է 3-րդ ճեղքվածքից, որն ունի 40-50 մետր բարձրություն:Ավելին18:0830.11.22 -
ՀասարակականԵրևանում 34-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաչիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եզնիկ Կողբացի-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/30/1227689/Ավելին18:0030.11.22 -
ՀասարակականԿասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից:Ավելին17:5430.11.22 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետՀայաստանի և Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:Ավելին17:4630.11.22 -
ՔաղաքականՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»:Ավելին17:3830.11.22 -
ՀասարակականՄեզ համար կարևոր է, որ Շիրակում մատուցվող բժշկական ծառայությունների որակը լինի բարձր. Նազելի ԲաղդասարյանՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային այցով այսօր Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նախարարության ու մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրի» բժշկական կենտրոն»։Ավելին17:3030.11.22 -
ԱրցախԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածելԱրցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին։Ավելին17:2530.11.22 -
ԻրավականՍահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանըԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:Ավելին17:2330.11.22 -
ՍպորտՑանկանում եմ այս հաղթանակը նվիրել մի մարդու, ով անհավանական բաներ է անում մեր երկրի համար․ ՍիսեՍենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ասել է, որ Աշխարհի առաջնությունում իր հաջողությունները նվիրում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշարը։Ավելին17:2030.11.22 -
ԻրավականՏարոն Մանուկյանն և Գոռ Սարգսյանը կմնան ազատության մեջՀՅԴ երիտասարդ գործիչներ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ, տեղեկացրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։Ավելին17:1230.11.22 -
ՔաղաքականԸնդդիմության ներսում և ընդդիմության շուրջ. ի՞նչ է կատարվում«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը իրենց թիմի որևէ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկություն չունի: ՔՊ-ականները չեն բացառում, ընդհանրապես, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ Սահմանադրության իրավունքով:Ավելին17:1030.11.22 -
Ժամանց«Միսս Երկիր» մրցույթում առաջին անգամ հաղթել է Կորեայի ներկայացուցիչը«Միսս Երկիր 2022» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավային Կորեայից Մինա Սյու Չոյը։ «Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։Ավելին17:0230.11.22