Լրահոս
Քաղաքական
21:30
30.11.22
135

Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը. «Փաստինֆո»

Img default alt hy

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Ընդ որում, նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։

«Ես դրան անդրադարձել եմ մեկ տարի առաջ, որ դա լինելու է, ավելացնելու բան չունեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային անհանգստացնող իրավիճակին, ասաց Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, նոր ռազմական սադրանքով Ադրբեջանը ի՞նչ նխատակ կարող է հետապնդել, Մովսես Հակոբյանն ասաց․

«Ամեն ինչ շատ պարզ է, Ադրբեջանը, երբ իր նպատակներին քաղաքական ճանապարհով չի կարողանում հասնել, հասնում է ռազմական ճանապարհով»։