Լրահոս

2022-12-01
  • Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կոչ է անում կառավարությանը պատժել Ադրբեջանին
    Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, միաձայն՝ 256 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը: Այս փաստաթղթով ֆրանսիացի օրենսդիրները երկրի կառավարությունից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ: Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ պատգամավորները ամբիոնին են մոտեցել հայկական եռագույնի պատկերով կրծքանշանով: Նրանք զորակցություն են հայտնել Հայաստանին, վճռականորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությանը և դաշնակից Թուրքիայի զավթողական քաղաքականությունը:
    13:10
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՖՖ-ում իրավիճակ է փոխվել, Սիմիդյանը զիջել է դիրքերը, Փաշինյանն առաջնագիծ է դուրս եկել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023-ի փետրվարին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով: «Եթե նախկինում այստեղ համակարգողը Սիմիդյանն էր, ու ֆեդերացիան իշխանության վերնախավի հետ նրա միջոցով էր կապ հաստատում, ապա այժմ Փաշինյանն այնպես է արել, որ Սիմիդյանը մի կողմ քաշվի, ու ինքն ուղիղ կապ ունենա: Սիմիդյանը, իր կամքից անկախ, մի կողմ է քաշվել»,- ասաց մեր թերթի լավատեղյակ աղբյուրը: Փաշինյանն անգամ Սիմիդյանի հարսանիքին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյան-ՀՖՖ մտերմությունը, հիշեցնենք, նոր չէ. ֆեդերացիայի փոխնախագահը «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած Արմեն Նիկողոսյանն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ապա չենք կարծում, թե դրանք կտարբերվեն նախորդից, որ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի բնորոշմամբ, ոչ թե ընտրություն, այլ խայտառակ շոու էր»:
    13:02
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորները այս շաբաթ կհավաքվեն Դիլիջանում. ի՞նչ է սպասվում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները: Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաեւ այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերջերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հրավիրյալ 11 դատավորները մի քանի ժամ շարունակ ներկայացրեցին համակարգի խնդիրները՝ դժգոհելով, որ շատ դեպքերում դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ գործավարություն: Դժվար է ասել՝ Կարեն Անդրեասյանը կլսի արդյոք դատավորների բոլոր խոսքերը՝ համակարգի խնդիրների վերաբեյրյալ, թե էլի կհրաժարվի նախապես իր կողմից գրված օրակարգային հարցերից դուրս խնդիրների բարձրաձայնումից,այլ կերպ ասած՝ Անդրեասյանը հրավիրում է դատավորներին՝ լսելու, սակայն չի լսում»:
    12:55
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում, Արարատում և Կոտայքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր և 1Ա-21 առանձնատներ, Ա. Խաչատրյան փ. 3 շենք, Քեռու փ. 77-99 առանձնատներ Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի փ. 106 շենք և առանձնատներ, Սեբաստիայի փ. 26/1 շենքի բնակիչ-բաժանորդներ, 13:00-17:00 «Է․Բորյան» ԱՁ, «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ՓԲԸ-ներ, «Մայամի» և «Միբս» ՍՊԸ-ներ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, սեփականատերեր՝ «Ա․Զարգարյան», «Ս․Գրիգորյան», «Ն․Ավանյան», Բագրատունյաց պող․ 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-14:00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան 7, 8, 9, 10, 11 շենքեր, 10:00-16:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր, 11:00-15:00 Բերքանուշ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Արազի, Իսակովի, Աճառյան և Դուրյան փողոցներ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-14։00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Մայակովսկի գյուղն ամբողջությամբ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:47
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կապանում 33-ամյա վարորդը BMW-ով՝ բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել
    Կապանում 33-ամյա վարորդը BMW-ով՝ բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել
    12:40
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսիին ուղղված հարցերում Մենենդեսը անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից: «Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ կապված»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը: Այնուհետև, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմեն փաստագրելու այս տեսանյութերում պատկերված վայրագությունները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել»: Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ, բացատրել է Մենենդեսը: «Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիվորեն կօգնի մեզ որոշել՝ արդյոք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրա հույս դնել»,- հարցրել է Մենենդեսը: «Այո՛, սենատոր, և ես ավելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը շատ կարևոր է ինձ համար, և ես կաշխատեմ, որպեսզի համոզվեմ, որ կա նաև պատասխանատվություն», - ասել է դեսպանի թեկնածու Քվիենը: «Առանց պատասխանատվության արդարություն չկա»,- ընդգծել է Մենենդեսը։ Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ նաև նշելով իր անհանգստությունը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին հարձակումների ժամանակ Ադրբեջանին որպես ագրեսոր հստակ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ: «Սեպտեմբերին անկախ մամուլի աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - հայտարարել է սենատոր Վան Հոլենը: Արցախին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապես մտահոգված է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չեն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակվողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։ Սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։
    12:34
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայտնի է Netflix-ի սերիալ-ռեկորդակիրը
    Wednesday առեղծվածային դետեկտիվ սերիալը հիթ դարձավ պրեմիերայից մեկ շաբաթ անց և նոր ռեկորդ սահմանեց Netflix հոսքային հարթակի համար: Սա լեգենդար Ադամս ընտանիքի ռիմեյքն է ռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից։ Այս մասին Twitter-ում հայտնում է Netflix-ը։ Նշվում է, որ Wednesday-ի գլխավոր հերոսուհու՝ Ադամս ամուսինների մռայլ ավագ դստեր խարիզման հմայել է կինոդիտողներին և ֆիլմը բարձրացրել առաջին հորիզոնականներ: Մեկ շաբաթվա ընթացքում սերիալը դիտվել է 441 միլիոն ժամ։ Ըստ սյուժեի՝ անսովոր ընտանիքի պատմությունը պտտվում է 15-ամյա Wednesday-ի շուրջ։ Նա խնդրահարույց դեռահաս է։ IMDb-ն նոր ադապտացիան գնահատել է 10-ից 8,5-ը:
    12:25
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապոյանին ու Ալեքսանյանին Փաշինյանի տեղակալներ նշանակելը ժպիտ է առաջացրել Սուրեն Պապիկյանի մոտ․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ հարթ չեն Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները մասնավորապես Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի հետ։ Կան տեղեկություններ, որ Փաշինյանը մի քանի առիթներով արդեն «շշպռել է» նրանց։ Առիթներն, իմիջիայլոց, եղել են առանձնապես ոչ նշանակալի, ինչից էլ, ըստ քպական մեր աղբյուրների, կարծիք է ձևավորվել, թե «շան գլուխն» այլ տեղ պետք է փնտրել, հնարավոր է՝ պատճառը ներթիմային «մուտիլովկաներն» են, հնարավոր է նաև, որ պատճառը Պապիկյանի ու Ավինյանի աճող վարկանիշն է՝ ի տարբերություն Փաշինյանի՝ անընդհատ նվազող վարկանիշային «ցուցանիշների»: Մենք արդեն անդրադարձել էինք Ավինյան-Պապիկյան ներքին մրցակցությանը, որոնք ուզում են ամրապնդվել որպես Փաշինյանին փոխարինողի հիմնական թեկնածու՝ նրա մոտալուտ հրաժարականի դեպքում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը, լինելով ճկուն քաղաքական գործիչ, չի կարող այդ ամենը չհաշվարկել, և, ինչպես առիթ ունեցել ենք նշել, հնարավոր է հենց սուր անվստահությունն էլ նրան ստիպեց ընտրվել ՔՊ վարչության նախագահի պաշտոնում: Նախօրեին էլ նա կուսակցությունում իր տեղակալներ նշանակեց Վահագն Ալեքսանյանին և Գևորգ Պապոյանին, որոնք ներկայում համարվում են Փաշինյանի ամենահավատարիմներից։ Ի դեպ, այս նշանակումը ՔՊ-ում շատերը և մասնավորապես Սուրեն Պապիկյանը պարզապես ժպիտով են ընդունել. բանն այն է, որ Պապոյանն ու Ալեքսանյանը ՔՊ թիմում ամենախոցելիներից են թե՛ իրենց «անցյալի» հետ կապված, թե՛ այն առումով, որ ոչ մի «լուրջ» քպականի հետ չունեն, այսպես ասած, տարիների ընկերություն, սակայն անդադար Փաշինյանին հայտնում են իրենց անվերապահ հավատարմությունը՝ հեգնանքի ու ծիծաղի առարկա դառնալով կուսակցության ներսում։ Բայց, ինչպես ասում են ՔՊ-ում, Նիկոլ Փաշինյանին հենց այդ տեսակի մարդիկ են պետք, և հենց նրանց վրա էլ նա, որպես կանոն, հենվում է: Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրը նշում է, թե Պապիկյանն ու Ավինյանը չեն բացառում որոշակի ճնշումներն իրենց նկատմամբ, ընդհուպ մինչև իրենց ու իրենց հետ փոխկապակցված անձանց գործունեության, եկամուտների և այլնի մասով ստուգումների տեսքով»:
    12:17
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
    Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Սա ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու՝ պարբերաբար հետազոտվելն ու խնդրի վաղ ախտորոշումը կամ կանխարգելումը անհրաժեշտություն է։ Այս մասին տեղեկացնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը: Նշվում է, որ հենց այս հանգամանքն ու մեր հայրենակիցների առողջությունը կարևորելով՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Այսօր էլ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկան հետազոտություններ կանցկացնի Երևանում։ Կլինիկան 13։00-19։00-ն կգտնվի Ազատության հրապարակում։ Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։
    12:10
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խոստանում ենք օգնել ադրբեջանցի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելու հարցում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու
    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ: Մենենդեսը բարձրացրել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների հարցը: Որպես պատասխանող կողմ նախ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է: Թրեյսին նշել է, որ հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը: «Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը», - ասել է Լին Թրեյսին: Բոբ Մենենդեսը շեշտել է, որ պատճառ չունի վիճարկելու նշված տեսանյութերը: «Մեր դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանանք որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ», - ասել է Մենենդեսը՝ շեշտելով, որ եթե չկա պատասխանատվություն, չկա արդարադատություն: Լսումների ընթացքում Մենենդեսը հարցեր է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին: Նա դարձյալ հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին՝ հարց ուղղելով՝ արդյոք դեսպանի թեկնածուն կառաջնորդի դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները: «Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի», - պատասխանել է Քվիենը: Ի պատասխան՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում: «Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որպեսզի կարողանանք վճիռ կայացնել՝ արդյոք «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից մի քանիսն են ճիշտ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնել», - ասել է Մենենդեսը: Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է: Իր հերթին, սենատոր Քրիս Վան Հոլլենը հայտնել է, որ ցանկացած բանակցություններում վստահելի կողմ լինելու համար հարկավոր է ագրեսիան անվանել ագրեսիա: «Անկախ լրատվական աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանն է հարձակումներ սկսել, ինչպես նաև տարբեր տեսակի վայրագություններ իրականացրել», - ասել է Վան Հոլլենը: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչներին հարց է ուղղվել՝ արդյոք ԱՄՆ-ն որոշել է, թե ով է ագրեսորը, սակայն պատասխան չի եղել: «Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, սակայն հավաստի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, առնվազն պետք է սկսել փաստերից և կարողանալ հանրության առաջ բարձրաձայնել դրանք: Դուք գնում եք շատ կարևոր մի երկիր, աշխարհի շատ կոնֆլիկտային հատվածում, և հույս ունեմ, որ կկարողանաք փաստերն իրենց անունով կոչել», - եզրափակել է սենատորը:
    12:07
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    17-ամյա ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել. վթար՝ Մարտունիում
    Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 17-ամյա ուղևոր Վովա Մելքոնյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2101»-ի 22-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
    12:02
    01.12.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.12.22
    11:55
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ողբերգական ավտովթար` Լոռու մարզում
    Երեկ՝ նոյեմբերի 30-ին, գրեթե մի քանի ժամ շարունակ «Մելար» ՍՊԸ-ի աշխատակիցները վերամբարձ կռունկների միջոցով փորձում էին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածի հարևանությամբ գործող քարերի մշակման արտադրամասի տարածքից դուրս բերել նոյեմբերի 29-ին նշված տարածքում կողաշրջված վիճակում հայտնված Iveco մակնիշի 20 տոննայից ավելի կշռով հեղուկ գազով բեռնված բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/01/1227736/
    11:54
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ
    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ «Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել էր Քալընը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ «Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել էր Քալընը:
    11:47
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության՝ 4, յուրացնելու կամ վատնելու և ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, սպառնալիքի և անձի նկատմամբ բռնի սեռական բնույթի գործողություններ կատարելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անառակաբարո արարք կատարելու, փաստաթղթի կեղծման ու սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:40
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունվարից ԲԴԽ նախագահն ու անդամները կստանան 500-665 հազար դրամ հավելավճար․ նոր նախագիծ
    Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ նախագահի և անդամի դեպքում: Մինչդեռ, Օրենքով նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ։ Ուստի այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին Օրենքով սահմանված կարգով ևս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Միևնույն ժամանակ, Նախագիծն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված հետևյալով. Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023-ի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով ԲԴԽ նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը: Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործակիցը 16 է, իսկ ԲԴԽ անդամներինը՝ 12: Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x16=1.331.200) 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665.600x12=7.987.200 ՀՀ դրամ), ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200x12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499.200x12=5.990.400 ՀՀ դրամ): Արդյունքում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով:
    11:36
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը․ Չալաբյան
    Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկ երեկոյան Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետևելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունված որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Բանաձևում հատուկ կարևորվում է Լեռնային Ղարաբաղի մասով ձևակերպումը՝ «հորդորում է Կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը և դիվանագիտական ​​մոբիլիզացիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող կայուն լուծում հնարավոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշված Ազգային ժողովի թիվ 520 որոշման»: Թեև սա համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի անկախության ուղիղ ճանաչմանը, այն միարժեք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», և փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկետ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով: Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց հետևողական աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա կարևոր քայլ է հայկական կողմի դիվանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղությամբ: Դրանով հանդերձ, պետք է նշել, որ ինչպես Սենատի նախորդ բանաձևը, սա էլ դեռևս ավելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետության կողմից: Այս բանաձևը իրավական ուժ կստանա միայն, եթե այնտեղ ներառված առաջարկությունները գործի դրվեն Ֆրանսիայի գործող կառավարության կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինություն և պաշտպանական համակարգեր մատակարարվեն, ընդարձակվի սահմանի վրա դիտորդական առաքելությունը, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և վերականգնվի Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ թշնամու կողմից հետագա սադրանքների դեպքում Ֆրանսիան նաև բացահայտ ճանաչի Արցախի անկախությունը: Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ կրիտիկական է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, հետևողականորեն աշխատի Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիևի հանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելու հայության դեմ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մշակույթային ցեղասպանության քաղաքականության համար: Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամեն քայլափոխին, և հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտները անընդունելի են, և ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թևի տակ ցեղասպան ռեժիմի բարգավաճումը, և մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը և էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից: Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական կառավարությունը, ունենալով այժմ երկրի օրենսդիր երկու պալատների անվերապահ աջակցությունը, առաջիկայում իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի և ժողովրդների իրական շահերից բխող խաղաղության հաստատմանը»։
    11:32
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը լի է ստերով ու զրպարտություններով․ Ադրբեջանի ԱԳՆ
    2022 թվականի նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում (Ազգային ժողով) ընդունված Ադրբեջանի դեմ ստով և զրպարտությամբ լի բանաձևը Ֆրանսիայի հերթական սադրանքն է Ադրբեջանի դեմ, ինչպես որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ այս բանաձևը նպատակ ունի վնասել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ջանքերին, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։ «Այս բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ որպես չեզոք և արդար միջնորդ։ Մասնավորապես, հարկ է նշել, որ բանաձևի լսումների ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի պաշտպանել է բանաձևը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս բանաձևը պաշտպանվում է նաև այս երկրի կառավարության կողմից, որը վերջերս բացահայտորեն քարոզում է հակաադրբեջանական նախաձեռնությունները տարբեր հարթակներում։ Ֆրանսիան, մոտ 25 տարի իր կողմից միջնորդական դեր կատարելու պատրվակով, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային եւ օկուպացիային՝ դրանով իսկ չձգտելով կարգավորել հակամարտությունը։ Ֆրանսիայի կանխակալության ցուցիչն է այն, որ երբ Ադրբեջանն ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, մեր երկրի դեմ սկսվեց բացահայտ զրպարտչական քարոզչություն, ներկայացվում են մեղադրանքներ։ Վճռականորեն մերժում ենք այդ բանաձեւը, ինչպես նաև Ֆրանսիայի նախաձեռնած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում ավելի վաղ այդ երկրի Սենատի ընդունած բանաձևը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
    11:25
    01.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քվեարկեցին «կոստյումի» երկարակեցության օգտին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը եւ այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։ Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար»:
    11:17
    01.12.22
    Ավելին