Լրահոս

2022-12-03
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    15:25
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի․ Աբրահամյան
    Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակել են՝ որպես հիմք ներկայացնելով Արցախում ընդերքի շահագործման հետ կապված հնարածին խնդիրները։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Պատահական չէ, որ օրեր առաջ, ադրբեջանական քարոզչական ալիքներում հանքի բեռնատարների լուսանկարներ հայտնվեցին, որոնցում նաև նշվում էր, որ հայերն ապօրինի շահագործում են հանքերը։ Ի դեպ, Ադրբեջանը նաև կեղծ տեղեկություններ էր շրջանառում իրանական դիվերսիոն խմբերի Արցախում գտնվելու վերաբերյալ։ Ինչևէ, Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և այն դիտարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմաններում, Ադրբեջանը փորձում է միջանցքի նկատմամբ հսկողության հիմքեր գտնել, որպեսզի ռուսական կողմի հետ շփումներում ցույց տա, թե ստիպված է գնում նման քայլի։ Իրականում Հայաստանն Արցախին կապող միջանցքը փակելու որևէ հիմք Ադրբեջանը չունի, դա լավագույնս գիտակցում են նաև Մոսկվայում։ Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը։
    15:17
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վայոց Ձորի մարզպետը սիրում է գնալ միջոցառումների, որոնց հետ ինքը և մարզը կապ չունի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գերակտիվությամբ կարող է մրցել, թերեւս, միայն Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նա էլ է Ավինյանի նման սիրում գնալ միջոցառումների ու հաղորդագրություններ տարածել, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաեւ Վայոց Ձորի մարզը կապ չունի, բայց դրանք հենց մարզպետարանի պաշտոնական էջով են տարածվում։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ։ Արարատ Գրիգորյանը եկել, մասնակցել է բացման արարողությանը, դեռ մի բան էլ մարզպետարանի էջում այդ մասին հաղորդագրություն ու լուսանկարներ տարածել՝ այն դեպքում, երբ ադրբեջանցիները մինչ այժմ իր մարզի տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-14-ին էլ ռմբակոծում էին Ջերմուկ քաղաքը։ Արարատ Գրիգորյանի մասնակցությունն ու դրա մասին հաղորդագրությունը գուցե արդարացված լինեին, եթե Ալբերտ Ազարյանը Վայոց Ձորի հետ որեւէ կապ ունենար․ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (Վանաձորում), եւ ոչ մի կապ չունի Վայոց Ձորի հետ»:
    15:10
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի լիազոր պետական մարմինները կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ. Տեղեկատվական շտաբ
    Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկտվական շտաբը: «Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին: Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- նշված է հայտարարության մեջ:
    15:07
    03.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Դիրքապահների փողը կրճատել են, որ հետո բարձրացման պատրանք ստեղծեն. ահազանգ
    «Հայլուրը» ստացել է Պաշտպանության նախարարություն ուղարկված գրավոր հարցման պատասխանը՝ որքա՞ն աշխատավարձ են ստանում դիրքապահները և արդյոք ճի՞շտ են այն պնդումները, թե նրանց աշխատավարձերը կրճատվել են: Պաշտպանության նախարարության պատասխանն անորոշ է, գերատեսչությունը հայտնում է, որ զինծառայողների աշխատավարձերը վերջին 4 տարիներին միայն բարձրացել են: Բայց «Խաչակիրներ» կազմակերպությունը շարունակում է ահազանգել՝ իրենց դիրքապահների աշխատավարձերը կրճատվել են գրեթե 50 տոկոսով:
    15:05
    03.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրք-սիրիական թշնամանքը մեղմելու ջանքեր է գործադրում Ռուսաստանը
    Թուրքական լրատվամիջոցները պաշտոնական Դամասկոսին են մեղադրում Անկարայի հետ բանակցություններ սկսելու գործընթացը ձգձգելու համար: Պաշտոնական Մոսկվան է ուզում միջնորդ դառնալ մեղմացնելու թուրք-սիրիական ավելի քան 1 տասնամյակ ձգվող թշնամանքը: Կրեմլից հայտնել են, որ փորձում են կազմակերպել կողմերի հանդիպումը, բայց հստակ պայմանավորվածություն դեռ չկա:
    15:02
    03.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուի «կյանքը շատ ծանր է դառնում» ուկրաինական պատերազմի պատճառով
    «Մինչև հաջորդ տարվա գարուն պետք է սպասել, դրանից հետո պարզ կլինի, թե երբ հրադարար կհաստատվի ուկրաինական ճակատում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: «Մենք պետք է համոզենք մեր եվրոպացի որոշ գործընկերներին, որ նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Ուկրաինան որոշ առաջընթաց ունի ռազմաճակատում, բայց ռուսական զինուժն էլ թիրախավորում է կենսական նշանակություն ունեցող օբյեկտները:
    14:55
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին
    Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին: Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը: Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ: Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը:
    14:52
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը. Արման Թաթոյան
    Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար: Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որն ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները», - գրել է Թաթոյանը։
    14:51
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ստեփանակերտ-Գորիս մայրուղում ստեղծված իրավիճակը անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ. ԱՀ ԱՆ
    Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը: «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»։
    14:45
    03.12.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանցիները փակել են Հայաստան-Արցախ ճանապարհը
    «Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»,- այսօր կեսօրին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: Ըստ հաղորդագրության՝ միջադեպի մասին «պատշաճ տեղեկացվել է» ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորելու համար: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տեքստում: Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ակնհայտ է, որ պատրվակը հեռու է, դրա տակ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի եզակի կապը։ Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղղակիորեն Արցախի 120 հազար բնակչության և խաղաղապահների դեմ։ Հուսով եմ, որ ավտոսերվիսը շուտով կվերականգնվի»։ «Արցախ բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը անհնարին է դարձել»,- հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Արցախի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին՝ «անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»։
    14:44
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը նպատակ ունի հասնել հումանիտար աղետի և էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում. Արտակ Բեգլարյան
    Հայաստան տանող միակ ճանապարհին Ադրբեջանը նպատակ ունի հասնել հումանիտար աղետի և էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Թվիթերում գրառում է արել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
    14:43
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Նիդերլանդներ-ԱՄՆ խաղով կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան դեկտեմբերի 3-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ին կկայանա երկու հանդիպում: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կմեկնարկի Նիդերլանդներ-ԱՄՆ խաղը: Հանդիպումը կանցկացվի «Խալիֆա» միջազգային մարզադաշտում: Երևանի ժամանակով ժամը 23:00-ին միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները: Այս հանդիպումն էլ կանցկացվի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում: Նիդերլանդներ-ԱՄՆ և Արգենտինա-Ավստրալիա դիմակայությունների հաղթողները ¼ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:
    14:40
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի նավահանգստային քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել
    Իրանի Բանդար Խամիր նավահանգստային քաղաքում դեկտեմբերի 3-ին թեթև երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: 4 բալ ուժգնությամբ երկրաշարժը սկսվել է տեղական ժամանակով 00:20-ին: Այն զգացվել է նավահանգստային քաղաքի որոշ հատվածներում: Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտը ստորգետնյա ցնցումների խորությունը գնահատել է 10 կմ (6.2 մղոն) և հայտնել, որ էպիկենտրոնը գտնվել է Բանդար Խամիրից 25 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
    14:32
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք
    Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 12-ին անչափահասների գործերով ծառայողները տեղեկություն են ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի Խնձորի այգի թաղամասի 27-ամյա մի բնակիչ իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում պահում է թմրամիջոց: Նույն օրը նա իր թաղամասում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, իսկ նրա մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենայի պահոցում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որն, ըստ ձերբակալվածի, ձեռք էր բերել տելեգրամի միջոցով: Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց նոյեմբերի 17-ին՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի կողմից: Նրանք Արենի բնակավայրում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի 35 և 37-ամյա երկու բնակչի: Վերջինիս վարած «Զիլ» բեռնատարի սրահում մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նույն զանգվածով լցված ծխախոտի այրված գլանակ կար: Երրորդ բացահայտումն արձանագրվեց նոյեմբերի 20-ին: Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության ծառայողները Արենի բնակավայրում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Շերամի փողոցի 35-ամյա մի բնակչի: Վերջինիս վարած «Ֆորդում» ևս մարիխուանայի նմանվող զանգված կար՝ պոլիէթիլենային փաթեթով: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:25
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից
    Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-շեշտել է իսպանացի պատգամավորը:
    14:17
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում ձյուն է տեղում․ ճանապարհները փակ են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    14:10
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը 3 նոր դատավոր է նշանակել
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեկտեմբերի 2-ի հրամանագրերով Հակակոռուպցիոն, Սյունիքի եւ Գեղարքունիքի առաջին ատյանի դատարաններում 3 նոր դատավորներ են նշանակվել: Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
    14:02
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնում գողացել էին ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ
    Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին: Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք: Պարզվեց, որ բացի վերոնշյալ դեպքից նրանք խմբով տասնյակից ավելի գողություններ էին արել Արմավիրի մարզի այլ բնակավայրերում ևս՝ Արտիմետում, Առատաշենում, Ակնալիճում, Եղեգնուտում և այլուր: Գողացել էին նույն ընկերությանը պատկանող տրանսֆորմատորների յուղեր, մալուխներ, շարժիչներ և ջրամատակարարման համար կարևոր նշանակության այլ դետալներ: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:55
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման համար․ Թագուհի Թովմասյան
    Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար, ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։ «Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - գրել է նա:
    13:47
    03.12.22
    Ավելին