Լրահոս

2022-12-03
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Ինդոնեզիայում` Արևմտյան Ճավայում, 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ մարդիկ դուրս են փախել շենք-շինություններից: Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Ջակարտայում՝ էպիկենտրոնից 200 կմ հեռավորության վրա։ Արևմտյան Ճավայի Գարութ քաղաքում վիրավորվել է մեկ մարդ, վնասվել է չորս տուն: Այլ քաղաքների և Արևմտյան Ճավայի այլ շրջանների բնակիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ ուժեղ ցնցումներ են զգացել: Նախորդ ամիս 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Արևմտյան Ճավայում, առավել տուժել էր Կիանջուրը: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ: Իշխանությունները դեռևս ստուգումներ են իրականացնում էպիկենտրոնին մոտ գտնվող այլ վայրերում:
    18:25
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -10 աստիճանի
    Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը, սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին, առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
    18:15
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
    ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ում 2022 թվականի նոյեմբերի 25-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1981թ․ ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Արամի Պողոսյանը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում` դեկտեմբերի 3-ին` ժամը 16։00-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:05
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն աշխարհի առաջնության մնացած հատվածը
    Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած խաղերը: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասված են ստացել խմբային փուլի վերջին տուրի խաղում, որում Բրազիլիայի մրցակիցը Կամերունի հավաքականն էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Globo É esporte-ն:
    17:55
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչի՞ դիմաց են համաձայնել բացել ճանապարհը․ Ալվինա Աղաբաբյան
    Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար։ Այդ մասին իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը․ «ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈւՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԲԱՑԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝ ․ փակել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի ոսկու հանքը, իբր թե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ է առաջացնում, ․ ադրբեջանցի "փորձագետների խմբի" ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների "ապօրինի շահագործման" "հետաքննություն և մշտադիտարկում" իրականացնելու։ ԱՐԴՅՈ՞Ք ՆՐԱՆՑ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։ Եթե ոչ, հրաշալի է։ Եթե այո, նշանակում է ․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար, ․ ևս մեկ-երկու նման "հաջող" փորձ և թշնամին այլևս չի բավարարվի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը մի քանի ժամ փակ պահելով, այլ վերջնականապես կփակի այն՝ ամբողջական շրջափակման մեջ առնելով Արցախն ու իր 120000 բնակչությունը, ․ Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափմանն ու գրավմանն ուղղված իր քայլերում թշնամին ուժեղացնում է տնտեսական ճնշման գործոնը՝ փորձելով տնտեսական կարևորագույն օբյեկտների փակմամբ Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ և զրկելով Արցախը գոյատևման հնարավորությունից, ․ Արցախում այս գործիքակազմի հաջողության պարագայում Ադրբեջանը վստահաբար այն կիրառելու է նաև ՀՀ տարածքում, օրինակ՝ մի գեղեցիկ օր Իշխանասարի հատվածում կփակի Երևան-Սյունիք-Արցախ/Իրան մայրուղին ու կբավարարի իր հերթական պահանջ-վերջնագիրը․․․»
    17:45
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ոստիկանության ծառայողների Niva-ն ու VAZ 2115-ը
    Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Ա․-ի վարած VAZ 2121 մակնիշի և 41-ամյա Վռամ Գ.-ի վարած VAZ 2115 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227910/
    17:38
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Opel Zafira-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա 7 վիրավոր
    Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227908/
    17:35
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք ճանապարհներ մառախլապատ են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    17:25
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամին շատ պարզ խնդիր ունի․ Անժելա Էլիբոգովա
    Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից նենց, որ նույնիսկ իր գործընկեր իշխանության հեռացումը հայաթափմանը չխանգարի։Այս մասին ֆեյսբուքում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան․ «Իսկ դրա համար իրան պետք ա՝ Լաչինի միջանցքը վերածել ուղղակի ճանապարհի առանց անվտանգության գոտու հեռացնել էդտեղից խաղաղապահներին տեղադրել սեփական անցակետերը փակել կապը ցանկացած պահի իր քմահաճույքով։ էս «բնապահպանների» միծինգները Գորիս-Ստեփանակերտի վրա զուտ անտուրաժն են, ստուգում ա, կմարսի, թե չէ»։
    17:15
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում վերջին անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ
    Առնվազն 200 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ, իսկ պետական և մասնավոր կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Անկարգությունների արդյունքում մինչ օրս մահացել է 200 մարդ, որոնց կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհված անձինք և անմեղ քաղաքացիական անձինք, ովքեր զոհվել են զինված խմբավորումների ոչնչացման հետևանքով, ինչպես նաև զինված հակահեղափոխական և անջատողական խմբավորումների անդամներ»,- ասվում է հայտարարության մեջ: Երկր ներքին գործերի նախարարությունը նշել է, որ անկարգությունները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տարվել է հիբրիդային պատերազմ՝ նպատակ ունենալով թուլացնել ազգային համախմբվածությունը, ստիպել երկրի առաջընթացին հետընթաց ապրել և շեղել իրական հանրային պահանջները:
    17:05
    03.12.22
    Ավելին
  • Արցախ
    Իրավիճակը Արցախում՝ Արցախ-Հայաստան ճանապարհը բացվելուց կես ժամ առաջ
    Ավելի քան 3 ժամ շրջափակման մեջ մնալուց հետո Արցախ նորից հնարավոր է երթևեկել: Բացվել է Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհը: Մինչև դա Արցախի մեր թղթակցին չեն թույլատրել մոտենալ Շուշի-Քարին տակ խաչմերուկին, որտեղ կեսօրին մոտ էին քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հայտնվել ու բնապահպանական ինչ-որ պատճառաբանությամբ փակել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Վարորդները մեր թղթակցին պատմել են, որ ադրբեջանցի լրագրողները հանգիստ աշխատել են Շուշի-Քարին տակ խաչմերուկի մոտ:
    16:55
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է․ Հասրաթյան
    Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրել է․ Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև, օգտագործելով «միջանցքի բացման» հետ կապված Երևանի «անհամաձայնության» պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծմանը զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ: Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ «դիվանագիտությամբ») կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացման» օպերացիային... Ի դեպ, դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՜ Ռուսաստանը, թե՝ Իրանը... Իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից ... Հ.Գ․-Այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին...»։
    16:45
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
    ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 3-ին Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցում են Եվրոպական Միության շուրջ տասը երկրներում և Մեծ Բրիտանիայում գործող Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկա է դառնալու Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ինչպես նաև տարբեր երկրներում գործող հանձնախմբերի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Օրակարգում ներառված հարցերը վերաբերում են եվրոպական երկրներում հայկական շահերի պաշտպանությանը, հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչմանը վերաբերող հարցերին։
    16:35
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք` Երևանում․ 21-ամյա ծննդկանը մահացել է
    SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնում իր կինը մահացել է։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227907/
    16:25
    03.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական Սևծովյան նավատորմի մարտական կազմը 15 տոկոսով կրճատվել է
    Ռուս-ուկրաինական պատրերազմի սկսվելուց հետո ռուսական Սևծովյան նավատորմը զրկվել է մարտական կազմի 15 տոկոսից: Ներխուժումից առաջ Սևծովյան նավատորմի կազմում եղել է 275 նավ, որոնցից միայն 58-ն էին մարտական: Պատերազմի սկզբից ռուսները կորցրել են 12 նավ, որոնց մի մասը խորտակվել է, մյուս մասը վնասվել է և շարքից դուրս եկել:
    16:15
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այս ահաբեկչական քայլը խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը.Արցախի ԱԳՆ
    Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ պահելուն: «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ: Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ: Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը: Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ: Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին»,- նշված է հայտարարության մեջ:
    16:13
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին
    Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 2-ին ՌԴ Սոչի քաղաքից վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Տարոնի բաժին է տեղափոխվել 32-ամյա Գագիկ Վ.-ն, որը ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:55
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում իրականացնել հումանիտար աղետ և էթնիկ զտումներ. Արտակ Բեգլարյան
    Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր էջում գրել է, որ Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախ-Հայաստան միակ ճանապարհը և առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 հազար բնակիչների դեմ։ «Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ է հետապնդում հոգեբանական ահաբեկչության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելափակման միջոցով Արցախում իրականացնել հումանիտար աղետ և էթնիկ զտումներ։ Ադրբեջանական կողմի մեկ այլ թիրախը ԼՂՀ-ն է, քանի որ այս ճանապարհի անվտանգությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հետևաբար, Ադրբեջանը ոչ միայն կատարում է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում, այլև խախտում է իր պարտավորությունները այս ճանապարհին»,-գրել է նա։ Բեգլարյանը հայտնել է նաև, որ ճանապարհը փակ է արդեն շուրջ 2 ժամ, և ռուս խաղաղապահները տեղեկացված են ու զբաղվում են իրավիճակով:
    15:53
    03.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին փակ կլինի
    Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն չի գործի։
    15:45
    03.12.22
    Ավելին