Լրահոս
2022-12-03
-
ԱրցախՄառախուղ, ցածր տեսանելիություն. Ճանապարհների վիճակն՝ ԱրցախումԱրցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։Ավելին10:5303.12.22 -
ԻրավականԱնակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական վերջին նիստը ուշագրավ զարգացումներ ստացավ: Նախ՝ նշենք, որ գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանը նիստին չէր ներկայացել, ու դատավորի կողմից որոշում կայացվեց հաջորդ նիստին նրան բերման ենթարկել։ Ինչ վերաբերում է վկաներից Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Արմեն Սողոմոնյանին, ապա, բացի վերջինիս հարցաքննության ժամանակ եղած որոշ ակնհայտ հակասություններից, Սողոմոնյանը նաև նշեց, որ Թոռնիկ Ալիյանը գնացել էր հանդիպման՝ հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ: Հարցին՝ եթե իրոք այդպես է, ինչո՞ւ է թույլ տվել, որ գումարային քննարկումներ ծավալվեն, նա պատասխանեց, որ Ալիյանն իրենց ասել է, թե հետաքրքրությունից դրդված է եղել։ Այս ամենի մեջ հետաքրքիր է, որ, ինչպես ցույց են տալիս ձայնագրությունները, Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վերը նշված վկան էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը առաջ է բերել դատախազության դժգոհությունը, որ գործը չափազանց թերի է քննվել և դատարանում այն ոչ միայն փլուզվում է, այլև կարող է շրջադարձային ընթացք ունենալ: Ըստ այդմ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, շուտով Թոռնիկ Ալիյանը վկայից կարող է ստանալ մեղադրյալի կարգավիճակ, քանի որ հենց նա է նյութական շահագրգռության հարց բարձրացրել»:Ավելին10:4703.12.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կալանավայրից հիվանդանոց տեղափոխված անձը դիմել է փախուստիԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։ Տեղում են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները։ Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:4403.12.22 -
Ժամը 10։00-ի դրությամբ ՀՀ տարածաշրջաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջան ներում՝ ձնախառն անձրև։ Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:Ավելին10:4103.12.22 -
ՔաղաքականԶինվորական կարգապահությունից են խոսում․ ուսադիրները մի մասինը ուսին են, մյուսինը՝ այլ հատվածում․ ԱբրահամյանՊատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է զինվորականների համազգեստների թեմային՝ կից լուսանկար հրապարակելով։ «Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։ Պաշտպանության նախարարի «համազգեստը»՝ մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։ Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասինը ուսին են, մյուս մասինը՝ այլ հատվածում։ Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։ Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։ Հ․Գ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստներից», դրանց կրումից դեռ չեմ խոսում», - գրել է Աբրահամյանը։Ավելին10:4003.12.22 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ի ուղերձը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով:Ավելին10:3203.12.22 -
ԵրևանՍառցե հեքիաթ կա Երևան պարկում. նոր սահադաշտ՝ անտառային էլֆերի կողքինԵվս մեկ հասցե մայրաքաղաքում՝ սահել սիրողների համար: Երևան պարկում այսուհետ կարող եք նաև սահել, վայելել սառցե հեքիաթն իր ամբողջ հմայքով:Ավելին10:2503.12.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքներին նոր արտոնություններ տրամադրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ անել՝ նոր երաշխիքներ սահմանել, այդ թվում՝ հիպոթեքային վարկի մարում, առողջապահական, կրթական, կոմունալ եւ այլ ծախսերի փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում: Համապատասխան երաշխիքներ եւ արտոնություններ են սահմանված նաեւ մի շարք այլ օրենքներով»։ Սակայն, ըստ ընդդիմադիր դաշինքի, վերոնշյալ արտոնություններն ու երաշխիքները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, արդյունքում շատերն ստիպված են լինում «բախել տարատեսակ դռներ», իսկ երբեմն էլ դրանք մնում են թղթի վրա։ Նախագիծը խորհրդարանում կներկայացնի 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը»:Ավելին10:1703.12.22 -
ՔաղաքականՔՊ-ականների մի թևն Անդրանիկ Քոչարյանի հետ սպասում է ոստիկանապետին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեփական թիմի ներսում սեւ ցուցակներ կազմող եւ թիմակիցների դեմ դավեր նյութող՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանին մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է ներկայանա խորհրդարան: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ, ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերի 9-ին պետք է քննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: Այդ օրը Վահե Ղազարյանի համար այնքան էլ հանգիստ չի լինելու, քանի որ որոշ ՔՊ-ականներ որոշել են քննադատել նրա գործունեությունը: Բանն այն է, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանի թեւն ամեն ինչ անում է, որպեսզի Վահե Ղազարյանը ներքին գործերի նախարար չդառնա, եւ, որպես նրա վատ աշխատանքի ցուցանիշ, քաղաքական իշխանություններին ցույց են տվել ոստիկանության որոշումներից մեկը, որը կապված է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ: Ըստ այդմ, կարծիքներ են հնչել, թե իրենք նախկինների գործողությունների դեմ են պայքարում, իսկ ոստիկանապետը նրանց հետ գործարքի է գնում: Մամուլը գրել էր, որ Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող «Բիդեք» ՍՊԸ-ն հաղթել է ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 275 միլիոն դրամ է՝ 3 մլն դոլարից ավելի։ Մամուլը նաեւ գրել էր, որ «Բիդեք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նախկին սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մտերիմ ընկերն է, անգամ գրվել էր նաեւ, որ իրականում ընկերությունը պատկանում է Մհեր Սեդրակյանին, բայց գրանցված է ընկերոջ անունով։ Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեն ու Երեւանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել այդ ՍՊԸ-ից: Գնումների գործընթացը համակարգչային բաշխումով է կազմակերպվում, ու շատ հաճախ մարդկային գործոնը զերոյական է դառնում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի ՔՊ-ականների արշավին Վահե Ղազարյանի դեմ, քանի որ ակնհայտորեն Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների մի մասի ձեռքերով «պատերազմ է հայտարարել» ՀՀ ոստիկանապետին:Ավելին10:1003.12.22 -
ՍպորտԹուրք հեռուստամեկնաբանին հեռացրել են աշխատանքից ԱԱ-2022-ի հանդիպման ընդմիջման ժամանակԹուրք հեռուստամեկնաբան Ալփեր Բաքիրչիգիլը հեռացվել է աշխատանքից աշխարհի առաջնության խմբային փուլի Կանադա-Մարոկկո հանդիպման ընդմիջման ժամանակ, հայտնում է TRT-ն։ Հեռուստաընկերության ղեկավարության այս որոշման պատճառն այն էր, որ մեկնաբանը հեռարձակման ժամանակ նշել է, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենավաղ գնդակի հեղինակը Հաքան Շուքուրն է։ Նախկին ֆուտբոլիստը, ով 2022 թվականի աշխարհի առաջնությունում գոլի հեղինակ դարձավ կորեացիների հետ հանդիպման արդեն 11-րդ վայրկյանին, կարիերայի ավարտից հետո մտավ քաղաքականություն, իսկ 2015-ին մեղադրվեց արմատական ընդդիմության հետ կապ ունենալու մեջ։ Շուքուրն այժմ ապրում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է որպես տաքսու վարորդ։ Բաքիրջիգիլը սոցցանցերում գրել է, որ իրեն ազատել են աշխատանքից։ Դեկտեմբերի 1-ին Մարոկկոն 2-1 հաշվով հաղթել է Կանադային։ Այս հաղթանակի շնորհիվ նա վաստակել է յոթ միավոր և առաջին տեղից դուրս եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում Աֆրիկայի հավաքականը կհանդիպի Խորվաթիայի հետ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում են կայացրել կասեցնել Ռուսաստանի ազգային հավաքականին, ինչպես նաև բոլոր ռուսական ակումբներին, մասնակցելու այդ կազմակերպությունների կողմից վերահսկվող բոլոր մրցաշարերին, այդ թվում՝ 2022 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլին։ Աշնանը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի 2024 թվականի Եվրոպայի առաջնության վիճակահանությանը, հետևաբար բաց կթողնի Գերմանիայում կայանալիք մրցաշարը։Ավելին10:0203.12.22 -
Օշականի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ի դրությամբ, Հ19 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6-րդ կմ (Օշական) հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։Ավելին09:5603.12.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին09:5003.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Ժողովուրդ» Տարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին: «Փաստ» ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը: «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն համաձայն է Ադրբեջանի ցանկացած պահանջին: «Ժողովուրդ» Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է: «Հրապարակ» ՔՊ-ն գալիս է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին հարևան. կուսակցության գրասենյակը տեղափոխվում է: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ:Ավելին09:4503.12.22 -
ՄշակույթԿմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնըՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։Ավելին00:0003.12.22
2022-12-02
-
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավորԴեկտեների 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում բախվել են Lexus, BMW, Mercedes Sprinter, Volkswagen Passat, Renault Logan և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:5602.12.22 -
ՍպորտՌոնալդուն փոխարինվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի բոլոր խաղերումՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2022-ի խմբային փուլի բոլոր խաղերում եղել է մեկնարկային կազմում։ Նա մասնակցել է բոլոր խաղերին՝ Գանայի, Ուրուգվայի և Հարավային Կորեայի հետ, բայց բոլորի ընթացքում փոխարինվել է։Ավելին23:5202.12.22 -
ԱշխարհԼուկաշենկոն պատմել է, թե ինչպես է զոքանչը ստիպել իրեն պատմաբան դառնալԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրթության թեմայով հանդիպման ժամանակ ասել է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է լրագրող լինել։Ավելին23:5002.12.22 -
ԱշխարհԹբիլիսիում տոնածառի լույսերի վառմանը զուգահեռ հանրահավաք կանցկացվիԴեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում տոնածառի լույսերը վառելուն զուգահեռ հանրահավաք տեղի կունենա։ Հանրահավաքի կազմակերպիչ «Տալղա» («Ալիք») շարժումը Թբիլիսիի քաղաքապետարանից պահանջում է փոխել կամ չեղարկել ամանորյա «Խաղաղության քաղաք» կարգախոսը, փոխանցում է Aliq.ge-ը։Ավելին23:4402.12.22 -
ԱշխարհՆյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքըԲրիտանական The Economist հանդեսի վերլուծական ստորաբաժանման՝ Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Նյու Յորքն առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:Ավելին23:3602.12.22 -
ՔաղաքականԻսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին«Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված ենք հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը և կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր»,- այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին` Ջերմուկ այցի ժամանակ:Ավելին23:2802.12.22