Լրահոս
Արցախ
15:13
13.12.22
93

Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել և դատապարտել Ադրբեջանի ցեղասպան գործելաոճը

Արցախի Ազգային ժողովը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել ու դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: 

Իսկ Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավորի, Արցախի խորհրդարանն ակնկալում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և ռուս խաղաղապահների առաքելության հեղինակությունը: