Լրահոս
Հասարակական
15:17
13.12.22
95

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 14։35-ի դրությամբ

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։35-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։
Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, իսկ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեսանելիությունը 50-80 մետր է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: