Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:07
13.12.22
107

ԱՄՆ-ը Կիև Է ուղարկել 13 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ

Img default alt hy

Միացյալ Նահանգները սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ  առաջին խմբաքանակի մեջ են մտնում մոտավորապես 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ: Դրանք ուղարկվել են ամերիկյան ռազմակայաններից մեկից։

Այդ խմբաքանակը նոյեմբերին հայտարարված 53 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի բաղկացուցիչ մասն է: Այս օգնության մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ ունի տրանսֆորմատորների և գեներատորների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ից Ուկրաինա կուղարկվի սարքավորումների ևս երկու խմբաքանակ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո այդ երկրում հաճախ են հոսանքազրկումներ լինում:

Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 145 միլիոն դոլար երկրի էներգետիկ հատվածի նորոգման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար։

Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Եվրոպական միության խորհրդում Չեխիայի նախագահությունը: ,

Դեսպաններն, ըստ էության, միաձայն հավանություն տվեցին աջակցության փաթեթին, համաձայն որի 2023 թ.-ին Ուկրաինային 18 մլրդ եվրո գումար կհատկացվի:

ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը հավատարիմ է իր խոստմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին, և ԵՄ-ն համախմբված է մնումե, - նշված է գրառման մեջ: Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։

Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով: