Լրահոս
Սպորտ
23:54
19.12.22
174

Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի Բուենոս Այրեսում

Img default alt hy

Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Այն կկայանա դեկտեմբերի 20-ին։ Այս մասին տեղեկացնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

«Աշխարհի չեմպիոնների թիմը երեքշաբթի օրը կեսօրին կմեկնի կոթողի մոտ, որ երկրպագուների հետ միասին տոնի տիտղոսը։ Այո՛, մենք աշխարհի չեմպիոնն ենք»,- գրված է Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջում։

Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։

Աղբյուր  ArmSport.am