Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
20.12.22
53

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը:

«Հրապարակ»
Արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպաններն այսօր հավաքվելու են Ջերմուկում։

«Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն է ստացել:

«Փաստ»
Ընդդիմադիր հատվածը այս օրերին նամակներ է ուղարկում միջազգային կառույցներին: Առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն: Իրավիճակն ավելի մանրամասն ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կկազմակերպվի Բրյուսել:

«Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: