Լրահոս
Միջազգային
23:30
19.12.22
91

Սարսափելի հարձակում՝ Դոնեցկի ուղղությամբ, ԱԹՍ-ներ՝ Կիևի երկնքում. պատերազմի 299-րդ օրը

Սարսափելի հարձակում. Դոնեցկի մարզի ղեկավարն է այսպես անվանել կիրակի ուկրաինական բանակի հասցրած հարվածները կիսով չափ ռուսական տիրապետության տակ գտնվող մարզին: Ռուսական կողմը ընդունում է, որ ամերիկյան ու բրիտանական զենքերը լուրջ խնդիրներ են առաջացնում Դաշնության բանակի համար:

Դոնեցկում ռուսական բանակի անհաջողություններից հետո մայրաքաղաք Կիևն այսօր առավոտյան անօդաչուների թիրախ է դարձել: Կան զոհեր ու վիրավորներ: