Լրահոս
Հասարակական
23:23
19.12.22
217

Ճակատ-ճակատի բախվել են Նիվան ու Hyundai-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Նար-Դոսի փողոցում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։