Լրահոս
Սպորտ
22:55
19.12.22
303

Խաղացողից գողացան մեծ պահը․ Չեմ կարծում՝ Լեոյին դա դուր եկավ․ Շվայնշտայգեր

Img default alt hy

Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Բաստիան Շվայնշտայգերը չի հասկանում՝ ինչու Աշխարհի գավաթը ստանալուց առաջ Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիին Կատարի էմիրը թիկնոց հագցրեց, հայտնում է ArmSport.am-ը։

Ոսկով ասեղնագործված թիկնոցը նշանակում է, որ մարդը ազնվական ընտանիքից է։

«Խաղացողից գողացան մեծ պահը։ Չեմ կարծում՝ դա ճիշտ էր։ Դա կարելի էր անել մի փոքր ուշ, հանդերձարանում։

Չեմ կարծում, թե Մեսսիին դա դուր եկավ։ Կարծում եմ՝ անհաջող ակցիա էր»,- Շվայնշտայգերի խոսքերն է փոխանցում ARD-ն։