Լրահոս
Իրավական
22:48
19.12.22
298

Մեքենայում թմրանյութ և կաթուցիչ կար. ոստիկանության բացահայտումը

Img default alt hy

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ամենօրյա շրջիկ ծառայությունն իրականացնելիս ստացան ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին տեղեկություն:

Իրացնելով տեղեկությունը՝ Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներ 29 և 28-ամյա երկու տղամարդու, իսկ վերջինիս վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի հատուկ պահպանվող տարածք: Զննությամբ մեքենայի դիմասրահի մոխրամանում «ալֆա պվպ» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն կոշտ զանգված կար: Վարորդը նաև հայտնեց, որ ավտոմեքենայի սրահում կա կաթուցիչ, որով օրեր առաջ ինքը մարիխուանա է օգտագործել:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: