Լրահոս

2022-12-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարը խլել է 43-ամյա ուղևորի կյանքը
    Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենային: «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևոր Էդուարդ Խաչիկյանը մահացել է, իսկ 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորան
    Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ավելի վաղ Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում:
    12:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 21-ից 22-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացենլու կամ վատնելու, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինքնասպանության հակելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են են անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:29
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգեր են ստացվել, որ մոտ 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են դրված
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229237/
    12:25
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շաքարային և ոչ շաքարային դիաբետերի համար ձեռք են բերվել և բաշխվել 18 անվանում դեղ. ՀՀ ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Ոչ շաքարային դիաբետը հիվանդություն է, որի առաջացման հիմքում ընկած է հակամիզամուղային հորմոնի արտազատման խանգարումը, երիկամների կայունությունը հակամիզամուղային հորմոնի ազդեցության նկատմամբ կամ հեղուկի ավելցուկային օգտագործումը: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ նշված հիվանդությունների համար ձեռք են բերվել և բաշխվել 18 անվանում դեղ և բժշկական նշանակություն ունեցող ապրանքներ:
    12:24
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լաչինի միջանցքի լայնությունը միշտ նշվել է․ Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին՝ հայտարարելով, թե նախկին իշխանությունները, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում: Նա նաեւ իր տարբեր ելույթներում հայտարարել է, որ Մադրիդյան փաստաթղթով նախատեսվող՝ ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեն անորոշ տեղում, ժամկետներում եւ մասնակիցներով պետք է անցկացվեր։ Փաշինյանը պնդում էր նաեւ, թե Լաչինի միջանցքի լայնությունը բանակցված որեւէ փաստաթղթում չի նշվել,սակայն, ինչպես շատ է լինում, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի մանրամասները հստակ սահմանված էին, որոնք սահմանափակում չէին դնում հանրաքվեին ներկայացվելիք հարցերի առումով, այդ թվում՝ Ադրբեջանից ԼՂ-ի անջատման։ Ոչ միայն Մադրիդյան, այլեւ Կազանյան փաստաթղթերում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեն (պլեբիսցիտը) պետք է անցկացվի ԼՂԻՄ-ի բնակչության շրջանում՝ այնպիսի ազգային (էթնիկ) համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչեւ ղարաբաղյան հակամարտության սկիզբը՝ 1988 թվականը: Մինչեւ հակամարտության սկիզբը հայերը կազմել են ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մեծամասնությունը՝ 76-77 տոկոս։ ԼՂԻՄ-ում այդ ժամանակ բնակվել է 162 181 մարդ, այդ թվում՝ 123 076 հայ եւ 37 264 ադրբեջանցի։ Բանակցված փաստաթղթերում նշվել է նաեւ Լաչինի միջանցքի լայնության մասին։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն»:
    12:22
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ. շրջափակման 11-րդ օր
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի շրջափակման 11-րդ օրվա պատկերը. Ըստ այնմ՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահասներ, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից, 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում, 19 անձ, որից 13-ը՝ երեխաներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
    12:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու որդին հայտնաբերվել են
    Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021 թ. ծնված որդու անհետ կորելու մասին: Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանը անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Նա հայտնել է, որ որդու հետ իր կամքով է հեռացել տնից և գնացել Գորիս: Նաև հայտնել է, որ իր և որդու նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:07
    22.12.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.12.22
    12:02
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու տեղեկություններ, առանց մյուս կողմին լսելու: Մեզ տեղեկություններ են հասնում, որ դեկտեմբերի վերջին կայանալիք ՀՖՖ գործադիր կոմիտեի ընտրություններն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում սպորտային լրագրող աշխատած, ապա Ռուբեն Հայրապետյանի խորհրդական նշանակված Արմեն Նիկողոսյանը: Վերջինիս մասին մամուլում անդրադարձների պակաս չի եղել: Նա անգամ չարձագանքեց, թե ինչ ճանապարհներով է իր որդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Ինչեւէ, Արմեն Նիկողոսյանն անձամբ «վերեւներից» ստանում է հրահանգներ, թե ում կարելի է ընդգրկել գործկոմի կազմ, ում ոչ, ու անձամբ է ղեկավարում գործընթացը: Մեր աղբյուրները պնդում են, որ Նիկողոսյանն իր «սրտի ակումբներից» որոշներին զանգահարում է եւ տեղեկացնում, որ քվեարկությունից 2 օր առաջ ինքը կզանգի եւ կասի, թե ում օգտին չպետք է քվեարկել ոչ մի պարագայում: Այն, որ ֆեդերացիայի իրական ղեկավարը հենց ինքն է, գաղտնիք չէ: Մեզ փոխանցում են, որ ֆեդերացիայում տիրող ոչ ֆուտբոլային մթնոլորտը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանություններին, որոնք չնայած բազմաթիվ թելերով կապված են ֆեդերացիայի հատկապես շինարարական եւ այլ թեմաների հետ, բայց ցանկանում են, որ այնտեղից ձայն դուրս չգա, ինչը, սակայն, չի ստացվում: Օրեր առաջ ֆեդերացիայի նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացրեց հայկական ամենահզոր ակումբներից մեկի` «Փյունիկի» սեփականատերը. դրանից առաջ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին էին հայտնել «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, որոնց մեծ մասի բողոքը կապված էր ֆեդերացիայի աշխատելաոճի հետ: Մենք դեռեւս կանդրադառնանք, թե ով ինչպես է հայտնվելու ֆեդերացիայի գործկոմում, թե ում միջոցով ով ինչ շինմրցույթներ է շահում… Մինչ այդ նշենք, որ տեղեկություններ կան՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եւս ցանկանում է լինել գործկոմում, ու նրան առաջադրողներից մեկը «Արարատ Արմենիա» ակումբն է: Հետաքրքիր է՝ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ակումբի նման որոշումը համաձայնեցված է արդյոք նրա հետ, թե ոչ: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Նիկողոսյան Արմենը կապ ունի Երեւանում հայտնի ծաղկի մեծածախ շուկայի փաստացի կառավարման հետ, ինչն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկի հետ: Այս տեղեկություններն իհարկե մեզ չհաջողվեց ճշտել հենց ՀՖՖ-ից, քանի որ, ինչպես նշեցինք, նրանք որդեգրել են ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու աշխատելաոճ»:
    12:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին
    Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային վեճ է ունեցել 69-ամյա մի տղամարդու հետ, որն էլ դանակի մի քանի հարված է հասցրել նրան: Հիվանդանոցային ահազանգից մեկ ժամ էլ չանցած` 69-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց արարքը: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են: Հիվանդանոցային մի հաղորդում էլ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց դեկտեմբերի 15-ին: Ժամը 23.20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թափանցող ծանր վնասվածքով բուժօգնության են բերել Արմավիր քաղաքի բնակիչ երկու երիտասարդի՝ երկուսն էլ 18 տարեկան: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ահազանգից մոտ կես ժամ անց Արմավիրի 6-րդ դպրոցի դիմաց տուժած երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճել էին 20-ամյա երկու երիտասարդի հետ, իրար հարվածել, այդ ընթացքում էլ 20-ամյա երիտասարդներից մեկը գործի էր դրել մոտը եղած գաղտնի փականով դանակը` տղաներին պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Գիշերվա ժամը մեկին մոտ դանակահարող երիտասարդը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիքը, որն առգրավվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը: Երիտասարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:52
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը․ Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ: «Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Հույս ունեմ, Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս Հայաստանը պատասխան չի ստանցել: «Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց Փաշինյանը:
    11:45
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում, որ Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին: «Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար: «Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:
    11:37
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վտանգավոր անգործություն. Վահե Հովհաննիսյան
    Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ. Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։ Իշխանությունները ձեռքները լվացել են թեմայից, այն համարելով այլոց՝ ռուսների, միջազգային հանրության, բարեգութ մարդկության, նույնիսկ՝ Ադրբեջանի խնդիրը։ Առանց պետության՝ երևացող և չերևացող աջակցության հնարավոր չի լինելու ստանալ ազդեցիկ միջազգային ճնշում, նույնիսկ հնարավոր չի լինելու ստանալ սփյուռքի և նրա կառույցների համակարգված ակտիվացում։ Պետականության 30 տարում գոնե սա պետք է հասկացած լինեինք։ Ոչ մի աշխատանք չի տարվում, այդ պատճառով էլ կազմակերպված ճնշումը թույլ է, ավելի պարզ՝ գործը գրեթե տապալվում է։ Իսկ պոտենցիալը, աշխատելու դեպքում, բավական մեծ է։ Իշխանությունը համարում է, որ պասիվ դիտորդ լինելը իշխանությունը պահելու ապահով տարբերակն է։ Իսկ ի՞նչ է համարում իշխանության հակառակ կողմը։ Ինչո՞ւ երկրի ներսում չի գեներացվում ճնշում իշխանությունների վրա, և ինչո՞ւ չի սկսվում հանրության հետ գրագետ կոմունիկացիա՝ «ինչ է կատարվում և ինչ պետք է անել» օրակարգով։ Սա օդում կախված ծանր հարց է, որն ունի հստակ հասցեատերեր և, այս հարցը ինքն իրեն չի վերանալու, այն պատասխան է պահանջելու և, կախված Արցախում հետագա զարգացումներից, պատասխանի պահանջը դառնալու է ավելի համառ։ Ներսում, հասարակության մեջ, կա հսկայական աշխատանքի դաշտ։ Հայ հասարակությունըլավ չի պատկերացնում իրավիճակը, չի պատկերացնում հնարավոր աղետի մասշտաբները։ Բայց ուկրաինական հասարակությունն էլ մինչև փետրվարի 23-ը չէր պատկերացնում, թե ինչի շեմին է։ Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ իրավիճակն իրոք ծայրահեղ վտանգավոր է։ Իսկ այն իրոք այդպիսին է, ու կիսագործունեությամբ, լռությամբ, իրականությունից թաքնվելով՝ մենք չենք փոխելու իրականությունը, այլ միայն արագացնելու ենք վտանգները։ Խորհուրդ կտամ լսել հունվարի 28-ի՝ Զելենսկու հայտնի ելույթը, որտեղ նա չէր տեսնում պատերազմի վտանգ և կոչ էր անում «խուճապ չստեղծել», իսկ միզանսցենը նրա ընդդիմության կրավորական կեցվածքն էր և անհոգ-անտեղյակ հասարակությունը։ Հետևանքը՝ այսօրվա ավերված պետությունը։ Հուսով եմ, որ գոնե ՀՀ հատուկ ծառայությունները ակտիվ աշխատում են և արդեն ֆիքսել են ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Բաքվի համակարգողների ուղիղ կապը՝ հրահանգների խողովակները։ Սա միջազգային ճնշման համար շատ կարևոր պահ է։
    11:34
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականություն կդառնա՞ գլոբալիստական «միասնական դասագիրքը»․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: Տրամաբանորեն, այն պետք է ունենար գլոբալիստական, ոչ ազգային ուղղություն և բովանդակություն: Սակայն նախկինում Հայաստանի Հանրապետության կողմից այդ ծրագիրը իրատեսական չի համարվել, և Հայաստանը չի մասնակցել դրան: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումից հետո այդ թեման վերակենդանացել է: Ի դեպ, հենց նրա անվան հետ են կապվում մի շարք գլոբալիստական «բարեփոխումներ», որոնք միտված էին հայագիտության, ազգայինի դերի նվազեցմանը, մասնավորաբար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական ծրագրերից հանելուն: Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում, նրա առաջին շրջաբերականներից մեկն էլ վերաբերում էր դպրոցներին ուղղված ցուցումին՝ զերծ մնալ ռազմահայրենասիրական, ռազմագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունից: Եթե իրականում վերնշյալ դասագիրքն իրականություն դառնա, ապա այն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով դրա հավանական բովանդակությունը: Օրինակ՝ դժվար չէ կռահել, թե այդ գրքում ինչպես է անդրադարձ կատարվելու (եթե ընդհանրապես կատարվի) Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, Սումգայիթյան կոտորածին, Մարաղայի դեպքերին և այլն:Եվ ընդհանրապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ նման դասագրքի նպատակն է լինելու երիտասարդության շրջանում ներդնել ոչ ազգային, գլոբալիստական մտածողություն, դաստիարակել, այսպես կոչված, «տարածաշրջանային համակեցության» գաղափարներով, իսկ ամենամեծ վտանգն այն է, որ հայ երիտասարդների շրջանում կարող են տարածվել ադրբեջանական նարատիվները»:
    11:30
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում ստանձնած պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան
    Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում։ «Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշեց վարչապետը։ Ըստ նրա՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
    11:26
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    30 մլն դրամի պայմանագիր՝ քաղավիացիայի վարչության նախկին պետին պատկանող ընկերության հետ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 785 մլն դրամ: Ուշագրավ է, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն 1 մլն դրամի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատակարարել Կադաստրի կոմիտեին: 2017 եւ 2016 թվականներին տարբեր պայմանագրերով ծառայություններ է մատուցել ընկերության ներկայիս սեփականատիրոջ ամուսնու՝ Արտյոմ Մովսեսյանի ղեկավարած կառույցին՝ Քաղավիացայի կոմիտեին: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր իր կարգավիճակում դաժան քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները»:
    11:22
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում ծանր են տանում Փաշինյանի վերջին նշանակումները․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ապա՝ նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։ Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը եւ Ռոմանոս Պետրոսյանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։ Մինչդեռ անցյալում անգամ սահմանադրորեն անկախ մարմիններն ու դատարաններն էին համալրում ՔՊ-ականներով․ ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կարգելով։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը հիասթափվել է կուսակիցներից»:
    11:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ
    ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը: Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրային զինծառայողը, հանձնելու նպատակով հավաքել և համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար: Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել և նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ: Այսպիսով, նշված պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ստացել չբացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին աշխատելու փաստը՝ հավաքել և վարձատրության դիմաց վերջիններիս հանձնել է պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջև դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները: Արդյունքում խոչընդոտել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն: Նշված հանցանքը կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել պայմանագրային զինծառայողի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
    11:09
    22.12.22
    Ավելին