Լրահոս
Քաղաքական
14:15
22.12.22
115

Մաղթում եմ Եվրամիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ․ Նազարյան

Img default alt hy

Քրիստինա Նազարյանը գրում է․

«ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է հրապարակել. 

պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ 

ապահովելու 

Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը,
ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Մինչև երկուշաբթի ադրբեջանը կարա մտածի ու երկուշաբթի պատասխանի:

Իսկ, օրինան, առողջ, աշխատող, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ, դեղամիջոցներ ներկրող կամ զբոսաշրջության նպատակով Արցախ այցելուները՞, չե՞ն կարող

Եվ ո՞վ ու ո՞նց է որոշելու` ապրուստի միջոցների կարիք ունեցող անձ է անցնողը, թե ոչ:

Մաղթում եմ Եվրոմիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ, ու հետո շրջափակողն էլ մի 500 օր էլ մտածելու ժամանակ ունենա:

Հ.գ Դավիթ Բաբայանին էլ մի քիչ խելք ու խիզախություն»։