Լրահոս
Արցախ
13:30
22.12.22
113

Լաչինի միջանցքում ադրբեջանցիները փակել են նաև ռուս խաղաղապահների ճանապարհը

Լաչինի միջանցքում ադրբեջանցիները փակել են նաև ռուս խաղաղապահների ավտոշարասյան ճանապարհը: Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի հրապարակած տեսանյութում երևում է` ինչպես է ռուս խաղաղապահն ադրբեջանցիներից մերժում ստանալուց հետո ասում, որ պետք է մեքենաները հետ տանել։ Մինչև սա միջանցքը բաց էր ռուս խաղաղապահների համար: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել սկանդալային տեսանյութին: