Լրահոս
Աշխարհ
13:07
22.12.22
346

Ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ․ Ջորջինա Ռոդրիգես

Img default alt hy

«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ հայտնի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին պատմել է իր տպավորությունների մասին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ առաջին հանդիպումից հետո։ Elle-ին տված հարցազրույցում Ջորջիանան պատմում է․

«Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ: Այո, ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ»։

Մոդելը նշել է, որ իրենց հարաբերությունները թույլ են տվել իրականացնել իր շատ երազանքներ, բայց ես ինքը միշտ նույն ձգտումով է մոտեցել այն ամենին, ինչ արել է, անկախ նրանից՝ հավաքարար է եղել, վաճառողուհի, թե մոդել։