Լրահոս

2022-12-22
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին: Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: «Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին: Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները. Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել: Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»: Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը: Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»: Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել: Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն: Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:
    10:41
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու են 24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին շրջանում պասիվացել. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «24/7 ռեժիմով գործուղումների մեկնող իշխանականները վերջին երկու շաբաթներին, երբ ադրբեջանցիները փակել են Արցախ տանող ճանապարհը, որեւէ գործուղման չեն մեկնում։ Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը ենթադրում էր, որ օրենսդիրները գերակտիվ պետք է լինեն՝ թե՛ միջազգային գործընկերներին նամակներ գրելու, թե՛ տարբեր հարթակներում հարցը բարձրաձայնելու գործում, եւ գործուղումները հենց այս փուլում են առավել կարեւոր։ Նախավերջին գործուղման հրամանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է դեկտեմբերի 10-ին՝ Փարիզ․ ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու է գործուղվել Վլադիմիր Վարդանյանը, իսկ վերջինը՝ դեկտեմբերի 13-16-ին՝ Մոսկվա։ ՌԴ Պետդումայի կազմակերպած՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու են մեկնել Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը։ Մինչդեռ, մինչ ադրբեջանցիների «բնապահպանական ակցիան», կայքում գործուղումների մասին գրեթե ամեն օր կարգադրություն կար, եւ օր չկար, որ հատկապես ՔՊ-ականները գործուղման չլինեին»:
    10:34
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդեն-Զելենսկի հանդիպման արդյունքում Զելենսկին տուն կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։ «Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները», - ասել է Զելենսկին։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։ Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։ «Նրանք չեն ցանկանում Համաշխարհային երրորդ պատերազմ։ Եվ կարծում եմ՝ դրանից կարելի է խուսափել՝ այնպես անելով, որ Ուկրաինան կարողանա հաջողության հասնել ռազմադաշտում», - ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վստահ է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիայի ամրության վրա։ Ըստ BBC-ի՝ մտավախություններ կան, որ որոշ դաշնակիցներ «իրենց մաշկի վրա» են զգում հակամարտության գինը, և տեսնում են, որ խաթարվել են համաշխարհային պարենի և էներգակիրների մատակարարումները, սակայն ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինային աջակցության հարցում համերաշխությունը պահպանվում է։ Բայդենը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ի միավորման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Վլադիմիր Զելենսկին նաև դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ հունվարին մեծամասնություն կկազմեն հանրապետականները. վերջիններս զգուշացրել էին, որ «դատարկ չեկ» չեն տա Ուկրաինային։ Զելենսկին, սակայն, վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ աջակցություն կցուցաբերեն իր երկրին։ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է, որ իր երկիրը կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ Զելենսկին նաև կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար «շրջադարձային կլինի»։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, և ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։ Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով. ԱՄՆ մեկնելու նախօրեին Զելենսկին եղել էր Բախմուտում։ Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների 10 ամիսների ընթացքում Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ էր լքում երկիրը։ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոն էր ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Ըստ ԶԼՄ-ների՝ Զելենսկին Լեհաստան էր հասել գնացքով։
    10:27
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է․ Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. իրավիճակին կրկին տեսակապով անդրադարձել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նա արցախցիներին խնդրել է հոգեբանորեն դիմագրավել իրավիճակին: «Մենք հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, այնպիսի լուծում պետք է գտնենք, որոնց հետևանքները Արցախում հանգիստ ապրելու և Ադրբեջանից կախված չլինելու հնարավորություն տան: Իսկապես իրավիճակը ծանր է, գիտեմ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված խնդիրները, մենք փորձում ենք լուծումներ գտնենք: Այսօր էլ հանդիպել ենք ծնողների հետ, որոնց երեխաները գտնվում են Հայաստանում, հասկանանք՝ ինչ կարելի է անել: Մենք ունենք խնդիր, որ ցավոք մի քանի մարդ մահացել է, և դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են, արդեն 11-րդ օրն է, դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր»,-ասել է Վարդանյանը:
    10:25
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արոնյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ բոլոր կարող ուժերին կոչ անելով օգնել Արցախն ապաշրջափակելու հարցում: «Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր գտնվում են շրջափակման մեջ ։ Նրանք բախվում են էքզիստենցիալ սպառնալիքի Ադրբեջանի կողմից, որն օգտագործում է տարբեր անօրինական մեթոդներ ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը արգելափակելու համար»,- գրել է Արոնյանը: Նա հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ ճանապարհը պետք է բաց մնա և ապահովի Արցախի ու Հայաստանի միջև հուսալի կապը։ «Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերը ծաղրի են ենթարկվում ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնք տարբեր կեղծ պատրվակներով փակում են ճանապարհը: Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները դժվարանում են մատակարարումների հարցում, և սննդի պակասն անխուսափելի է: Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում ուժերի սահմաններում է, օգնել իմ հայրենիքին ՝ ուղերձը տարածելով և ուղիներ գտնելով օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Արոնյանը:
    10:21
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Արտակագ իրավիճակ՝ Երևանում․ բեռնատարը կոտրել է գազատար խողովակներն ու գազի հաշվիչ կայանը
    Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229226/
    10:18
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի 22-ին ձմեռային արևադարձի օրն է
    Դեկտեմբերի 22-ին (ժամը 1։08) ձմեռային արևադարձի օրն է։ Այս մասին հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից: Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23,5° է: Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել) և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։
    10:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նաիրիի, Արթիկի, Եղեգնաձորի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Նաիրիի, Արթիկի, Եղեգնաձորի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
    10:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:03
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզում բեռնատար ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ընթացքը
    Դեկտեմբերի 22-ին, ժամը 05:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի և բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 4 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 17:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 600 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար. վերջիններս շարունակել են ընթացքը:
    10:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Փաստ» Փաշինյանն իր «արևմտամոլ» գործընկերներին հանձնարարել է սլաքներն ուղղել ռուսների կողմը: «Հրապարակ» Երբ պետք է ներկայացվի Արցախի հարցը, իշխանականները գործուղման չեն մեկնում: «Փաստ» Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: «Ժողովուրդ» ՀՀ ոստիկանությունը 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին: «Հրապարակ» ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռեւս 2020 թ-ին իրականացված գործունեության ընթացքում, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
    09:50
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Զոդ»-ի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից
    Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զոդ»-ի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    00:20
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Foot Mercato․ Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա
    Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
    00:14
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
    00:06
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին և ՊՍԺ-ն համաձայնության են եկել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ․ Ռոմանո
    ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ֆրանսիական ակումբից:
    00:00
    22.12.22
    Ավելին
2022-12-21