Լրահոս
12:47
22.12.22
226

«Զիկատար» պետական արգելավայրը՝ ձյան ծածկույթի տակ. Տավուշի այցեքարտերից մեկը

Img default alt hy

Շրջակա միջավայրի նախարարությւնը ներկայացրել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի լուսանկարները:

«Զիկատար» պետական արգելավայրը կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին։

Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1250-1650 մ։

Արգելավայրի տարածքում գտնվում է բնապահպանական ուսումնական կենտրոն՝ ապահովված ուսուցումների, կեցության և հանգստի կազմակերպման համապատասխան պայմաններով։

Արգելավայրի տարածքում գտնվում է նաև բնական հանքային աղբյուր։

Այն զբաղեցնում է 150 հա տարածք և առանձնանում է կենսաբազմազանության բարձր պոտենցիալով, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով։

Արգելավայրն ամբողջությամբ մտնում է Իջևանի ֆլորիստիկական շրջանի մեջ, որտեղ հիմնական բուսական տիպն անտառայինն է։

Հիմնականում անտառկազմող տեսակներն են հանդիսանում արևելյան հաճարենին, արևելյան և վրացական կաղնիները։հանդիպում են նաև բոխի, լորի, հացենի, կեռասենի և այլ տեսակներ։

Արգելավայրի տարածքում գտնվում է նաև արհեստական լճակ, որն էլ Զիկատար այցելուների գրավող այցեքարտերից մեկն է։